Դրամա օդում
Դրամա օդում ֆր.՝ Un drame dans les airs | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հանրամատչելի գիտություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1851 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նկարազարդող | Էմիլ Բայար |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
![]() |
Դրամա օդում (ֆր.՝ Un drame dans les airs), հանդիսանում է ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային պատմվածքը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։
Պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1851 թվականի օգոստոսին, "Science for families. A Voyage in a Balloon" ("La science en famille. Un voyage en ballon") անվանումով, «Musée des familles» ամսագրում՝ Ալեքսանդր դե Բարի հինգ նկարազարդումներով[1]։ 1874 թվականին, Էմիլ Անտուան Բայարդի վեց նկարազարդումներով, այն, «Դոկտոր Օքս» պատմվածքի հետ միասին, հրատարակվում է որպես Ժյուլ Վեռնի պատմվածքների հավաքածու։ 1852 թվականի մայիսին "Sartain’s Union Magazine of Literature"-ում հրատարակված Աննա Տ. Ուիլբորի անգլերեն թարգմանությունը համարվում է Ժյուլ Վեռնի առաջին անգլերեն թարգմանությունը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
185. թվականի սեպտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտ է ժամանում հեղինակը՝ իր օդապարիկով, որով ցանկանում էր մարդկանց օդ բարձրացնել։ Թռիչքի օրը նշանակված էր Ֆրանկֆուրտում կայացող մեծ տոնավաճառի օրը՝ ժամը տասներկուսին։ Նշանակված ժամին, չնայած օդապարիկով թռչել ցանկացողների բացակայությանը, հեղինակը որոշում է օդ բարձրանալ։ Հենց այդ պահին օդապարիկի զամբյուղ է ցատկում մի անսպասելի ուղևոր և օդապարիկը օդ է բարձրանում։ Օդապարիկը հասնում է ութ հարյուր մետր բարձրության։ Ուղևորը գրպանից հանում է օդագնացության մասին իր նշումները և սկսում է դրանք ծանոթացնել հեղինակին։ Երկարատև թռիչքի ընթացքում նա պատմում է օդապարիկով թռչելու ժամանակ տեղի ունեցած բոլոր պատահարները։ Աստիճանաբար, ցած նետելով բալաստները, ուղևորը անընդհատ մեծացնում է երկրից օդապարիկի հեռավորությունը։ Օդապարիկի բարձրությունը հասնում է երկու հազար մետրի։
Հեղինակը, աննկատելիորեն, ձեռքն է վերցնում ճոպանը, որը փակում է գազի հոսքը և աստիճանաբար օդապարիկը սկսում է կորցնել բարձրությունը։ Սակայն անծանոթը՝ Հերոստրատը կամ Էմպեդովլը, ինչպես ինքն էր անվանում իրեն, ցած է գցում բալաստները և օդապարիկի բարձրությունը հասցնում է հինգ հազար մետրի։ Այնտեղ ուղևորը ցած է նետում բարոմետրը և վերջին բալաստները։ Օդապարիկը սլանում է դեպի վեր և նրա բարձրությունը հասնում է մոտավորապես ինը հազար մետրի։ Հեղինակը հասկանում է, որ ուղևորը խելագար է և նրա նպատակը որքան հնարավոր է վեր բարձրանալն է։ Հանկարծ խելագարը սկսում է կտրատել զամբյուղը կապող ճոպանները։ Հեղինակը բռնվում է ճոպանից, իսկ ուղևորը զամբյուղի հետ միասին գահավիժում է ցած։ Օդապարիկի թաղանթը պատռվում է նա սկսում է աստիճանաբար ցած իջնել։
Հեղինակը ուշքի է գալիս մի գյուղացու տնակում։ Պարզվում է, որ նա գտնվում է Ամստերդամից տասնհինգ լյո հեռավորության վրա գտնվող Հարդերվիլ փոքրիկ քաղաքում։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա մի փոքրիկ պատմվածք է, որը կատարվում է հեղինակի կողմից՝ առաջին դեմքով[2]։
Նկարազարդումներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dehs Volker, Jean-Michel Margot, Zvi Har’El։ «The Complete Jules Verne Bibliography: II. Short Stories»։ Jules Verne Collection։ Zvi Har’El։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-20-ին։ Վերցված է փետրվարի 11, 2013
- ↑ http://www.litmir.me/ Պատմվածքի էլեկտրոնային տարբերակը ռուսերեն լեզվով
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դրամա օդում Վիքիպահեստում |
---|
- Illustrations Archived 2015-05-30 at the Wayback Machine. by Émile-Antoine Bayard
- Un drame dans les airs Archived 2014-08-18 at the Wayback Machine. available at Jules Verne Collection Archived 2005-04-15 at the Wayback Machine.