Վիճակախաղի տոմս № 9672

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիճակախաղի տոմս № 9672
ֆր.՝ Un Billet de loterie
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1886
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՌոբուր նվաճողը
ՀաջորդՀյուսիսը Հարավի դեմ
ՆկարազարդողԺորժ Ռու
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1886
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/lotterie/lotterie.html
 Ticket No. "9672" Վիքիպահեստում

«Վիճակախաղի տոմս №9672» (ֆր.՝ Un billet de loterie։ le numéro 9672), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտել է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1886 թվականին։ Գրքի հիմքում ընկած է Ժյուլ Վեռնի 1861 թվականին դեպի Նորվեգիա կատարած ճանապարհորդությունը։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1886 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը, «Վիճակախաղի տոմս համար 9672» անվանումով։

Վեպի առաջին գրքային հրատարակությունը (նույն անվանումով), որի մեջ մտել է նաև «Թրիկկ Թրրակ» պատմվածքը, լույս է տեսել 1886 թվականի նոյեմբերի 4-ին։

Այդ պատմվածքը և վեպը, «Ռոբուր նվաճողը» վեպի հետ միասին, մտել են 1886 թվականի նոյեմբերի 11-ին լույս տեսած նկարազարդ հրատարակության կազմի մեջ (տվյալ վեպի 40 պատկերազարդումները արվել են Ժորժ Ռուի կողմից), դա «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քսանմեկերորդ «երկակի» հատորն էր[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է քսան գլուխների[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության հիմնական թեման տղամարդու և կնոջ միջև ռոմանտիկ սիրո հուզիչ պատմությունն է, որոնք ապրում են Նորվեգիայում։ Նրանց անուններն են՝ Գուլդա Հանսեն և Օլե Կամպ։

Օլեն նավագնացության է մեկնում նշանադրությունից հետո, իսկ Գուլդան մնում է հարազատ բնակավայր Տելեմարկա Դաալում։ Օլեն նամակ է գրում իր հարսնացուին, որում հիշատակում է հարստության մասին, որը նա պետք է բերի իր հետ։ Գուլդան սկսում է անհանգստանալ փեսացուի համար, իսկ նրա եղբայր Ժոելը, որպեսզի շեղի նրան, սկսում է հարսանիքի պատրաստությունը։ Այն նշանակված է մայիսի 25-ին։ Սակայն Օլեն դեռ չի վերադառնում, և Ժոելը նույնպես սկսում է անհանգստանալ։

Այնուհետև ֆրաու Հանսենի հյուրանոց է ժամանում ոմն շատ կոպիտ մարդ՝ Սանդգոիստ անունով։ Նա, կարծես թե, «հետազոտում է շինությունը», իսկ երբ ֆրաու Հանսենը իմանում է նրա անունը, ապա պատռում է հաշիվը։ Ժոելը, որպեսզի Գուլդան չտխրի, նրա հետ ուղևորվում է Տելեմարկով ամենօրյա զբոսանքների։ Նրանք գնում են Ռյուկանֆորս ջրվեժը և այնտեղ տեսնում են մի մարդու, որը կախվել էր քարերից։ Նրանք փրկում են նրան, իսկ հետո պարզվում է, որ դա իրավունքի հայտնի պրոֆեսոր Սիլվիուս Հոգն է։ Նա ծանոթանում է Գուլդայի պատմության հետ և ժամակավորապես բնակություն է հաստատում Հանսենների ընտանիքում։

Դժբախտ աղջիկը ցավակցություն է առաջացնում ամբողջ Նորվեգիայում։ Այդ ընթացքում Սիլվիուս Հոգը, Գուլդայից և Ժոելից գաղտնի, սկսում է զբաղվել Օլեի որոնումներով։ Նա ուղարկում է նամակներ ծովային գրասենյակներին, և նրանք ուղարկում են փրկարար արշավախմբեր։ Վերջիններս ոչինչ չեն գտնում՝ բացի շշից, որի մեջ դրված է լինում վիճակախաղի տոմս՝ 9672 համարով։ Նրա մյուս երեսին գրված է Օլեի մահից առաջ գրված նամակը։ Այնտեղ նշված է, որ նա նավաբեկության է ենթարկվել, և այդ տոմսը այն ամենն է, ինչ ինքը կարող է տալ իր հարսնացուին։ Օլեն կտակում է, որ Գուլդան լինի վիճակախաղի խաղարկմանը։

Հասնացուն իմանում է, որ հարստությունը այդ տոմսն է, բայց դա նրան ներկայանում է միայն որպես իր փեսացուի մահից առաջ գրված գրություն։ Շատ մարդիկ ցանկանում են գնել տոմսը, բայց Գուլդան կտրականապես հրաժարվում է։ Ֆրաու Հանսենը ցանկանում է, որ դուստրը վաճառի տոմսը, քանի որ նրա համար բարձր գումար են առաջարկում։ Շուտով Սանդգոիստը նորից է գալիս և գաղտնիքը բացվում է. նա վաշխառու է՝ հայտնի ամբողջ Նորվեգիայում իր անսիրտ բնավորությամբ։ Տունը և հյուրանոցը տրվել էին Հանսենների ընտանիքին գրավով։ Նա, այն բանի համար, որ այդ սեփականությունը մնա Հանսենների մոտ, պահանջում է տոմսը։ Նա նույնիսկ պատրաստ է նրանց մեծ գումար վճարել։ Ֆրաու Հանսենը փոխանակում է տոմսը վաշխառուի ստացականի հետ։ Այդ ամենը տեղի է ունենում Հոգի բացակայության ժամանակ։

Գուլդան, Ժոելը և պրոֆեսորը ուղևորվում են Քրիստիանիա՝ վիճակախաղի խաղարկմանը։ Շուտով նրանք իմանում են, որ շահող տոմսը № 9672 է։ Սակայն այն հարցին, թե ով է շահել, ամբոխի միջից լսվում է Օլեի պատասխանը․ «- Ես»։ Իմացվում է, որ Հոգի կողմից ուղարկված արշավախմբերը հաջողությամբ են պսակվել, և նա հետ է գնել Սանդգոստից այդ տոմսը՝ նույն գումարի դիմաց։ Նա թաքցրել է այդ ամենը Գուլդայից, որպեսզի նրան հաճելի անակնկալ մատուցի։ Երիտասարդները շուքով և երջանիկ նշում են իրենց ամուսնությունը, որը նրանց ընտանիքին բարգավաճում է բերել։ Գրքում մանրամասնորեն նկարագրվում է Նորվեգիայի կյանքը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպի վրա աշխատանքը սկսվել է 1885 թ.։
  • Դեպի Նորվեգիա հեղինակի կատարած ուղևորությունը, որը դրված է ստեղծագործության հիմքում, վերաստեղծված է պրոֆեսոր Անրի Պոնի «Ժյուլ Վեռնը Նորվեգիայում» հոդվածում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Жюль Верн «Лотерейный билет № 9672»».
  2. «Лотерейный билет № 9672, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.