Jump to content

Չենսլեր. ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չենսլեր. ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը
ֆր.՝ Le Chancellor
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհորինած օրագիր, ճանապարհորդական վեպ և Ծովային գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1870
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԽորհրդավոր կղզին
ՀաջորդՄիխայիլ Ստրոգով
ՆկարազարդողԷդուարդ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1875
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/chancell/chancell.html
 The Survivors of the Chancellor Վիքիպահեստում

«Չենսլեր», ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի վեպը։ Ըստ Ժյուլ Վեռնի խոսքերի, սյուժեն ոգեշնչված է գեղանկարիչ–ռոմանտիկ Թեոդոր Ժերիկոյի «Մեդուզա լաստանավը» նկարից։

Վեպը գրված է 1870—1871 թթ.՝ «Սեն–Միշել» նավի վրա։ 1871 թ. փետրվարի 14–ի Կրոտուայից Էտցելին ուղղված իր նամակում Վեռնը գրում է, որ իր մոտ պատրաստ է նոր վեպ՝ «Չենսլերի կործանումը»[1]։

Ռուսաստանում «Չենսլեր․ Ժ–Կ Կազալլոն ուղևորի օրագիրը» վեպը «Մարտին Պաս» պատմվածքի հետ միասին առանձին հրատարակությամբ լույս է ընծայվել 1875 թ.։ 1876 թ. «Չենսլերը» Մարկո Վովչեկի թարգմանությամբ լույս է ընծայվել Պետերբուրգում՝ «Ծովի վրա» անվանումով։

Վեպում պատմվում է նավի մասին, որի նավամբարում սկսում է այրվել բամբակը։ Հրդեհը սկզբնական շրջանում չի հայտնաբերվում, բայց ժամանակի ընթացքում բոցը դուրս է գալիս տախտակամած։ Հանպատրաստից պատրասված լաստով՝ կառուցված նավի մնացորդներից, փրկվում է ուղևորների մի խումբ և սկսում է լողալ անծայրածիր օվկիանոսում։ Սննդի և խմելու ջրի բացակայության պայմաններում ի հայտ են գալիս մարդկային հատկություններ, որոնք խորը թաքնված էին խաղաղ և բարեկեցիկ գոյության ժամանակ՝ գործը հասնում է մարդակերության։ Հակամարտություններից մեկի ժամանակ, ջրի մեջ ընկած ուղևորներից մեկը ջուր է կուլ տալիս, որը պարզվում է՝ խմելու է։ Լաստը ընկել էր օվկիանոսի այն հատվածը, որտեղ հասնում էին Ամազոնի խմելու ջրերը։

  • Ժ–Ռ Կազալլոն ուղևոր, որի անունից պատմվում է պատմությունը
  • Ռոբերտ Կերտիս՝ նավապետի օգնական, այնուհետև նավապետ
  • Տիկին Հերբի՝ ուղևորուհի
  • Լետուրներ–հայր՝ ուղևոր
  • Անդրե Լետուրներ՝ ուղևոր
  • Ուիլյամ Ֆոլստեն՝ ուղևոր
  • բոցման
  • Դաուլաս՝ ատաղձագործ
  • Բերկե, Ֆլեյպոլ, Սանդոն, Օուեն, Ուիլսոն, Օստին, Օ Ռեդդի՝ նավաստիներ
  • Ջինկստրոպ՝ սևամորթ, խոհարար
  • Հոբբարտ՝ բուֆետապան
  • Ուոլտեր՝ լեյտենանտ
  • Պարոն և տիկին Կիռ՝ ուղևորներ
  • Սայլաս Հանտլի՝ նախկին նավապետ
  • Ջոն Ռուբի՝ ուղևոր
Չենսլեր նավը

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Roger Borderie, Une leçon d’abîme, in L’Herne N.25, Jules Verne, Paris, 1974
  • Michel Serres, Chanceler, in Jouvences sur Jules Verne, Paris, Les Éditions de Minuit, 1974
  • Charles-Noël Martin, La Vie et l’oeuvre de Jules Verne, Paris, Michel de l’Ormeraie, 1978
  • Jean Delabroy, Une transe atlantique (texte-échangeur et fantasmatique sociale), p. 212—40, in Jules Verne et les sciences humaines, sous la direction de François Raymond et Simone Vierne, 1979, ISBN 2-264-00227-1
  • Jean-Paul Dekiss, Jules Verne, le rêve du progrès, 1991, ISBN 2 07 053168 6
  • Philippe Mustière, L’effet Géricault dans Le Chancellor, p. 159—164, in Bulletin de la Société Jules Verne 60, 1981
  • Frank Lestringant, Le Cannibale։ Grandeur et Décadence, Paris, Librairie Académique Perrin, 1994
  • Sylvie Petit, Du naufrage de la Méduse au Chancellor, une interprétation vernienne du fait divers, p. 113—142, in Le naufrage dans l’oeuvre de Jules Verne, Paris, L’Harmattan, 1998
  • Odile Gannier, Stéréotypes et roman maritime ։ gros temps sur la Sea Trilogy. To the Ends of the Earth (Trilogie maritime) de William Golding
  • Revue Jules Verne 28, Jules Verne à table, 2009. En particulier l’article de Laurence Sudret, La question de la faim dans Le Chancellor, p. 17-27.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Читать "Краткая летопись жизни и творчества Жюля Верна" - Брандис Евгений - Страница 7 - Litmir.net». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չենսլեր. ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը» հոդվածին։