Խորհրդավոր կղզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Խորհրդավոր կղզին
L'Île mystérieuse
Ile Mysterieuse 02.jpg
Հեղինակ Ժյուլ Վեռն
Տեսակ գիրք
Ժանր ֆանտաստիկ վեպ, գիտաֆանտաստիկ վեպ, արկածային գրականություն, fictional crossover, scientific romance և ռոբինզոնադա
Թեմա Ամերիկայի քաղաքացիական պատերազմ
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Կերպար(ներ) նավապետ Նեմո, Սայրուս Սմիթ և Այրտոն
Նկարագրում է Ռիչմոնդ
Շարք Անսովոր ճանապարհորդություններ
Նախորդ Քսան հազար լյո ջրի տակ
Հաջորդ Չենսլեր ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը
Նկարազարդող Ժյուլ Ֆերա
Երկիր US flag 37 stars.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Պիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ 1874
ԳՄՍՀ 84-350-5569-8
OCLC 122935892
The Mysterious Island Վիքիպահեստում

«Խորհրդավոր կղզին» (ֆր.՝ L'Île mystérieuse), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպն է։ Առաջին անգամ լույս է տեսել 1874 թվականին։ Ժյուլ Վեռնի հայտնի «Քսան հազար լյո ջրի տակ» և «Նավապետ Գրանտի որդիները» վեպերի տրամաբանական շարունակությունն է։ Վեպում գործողությունները ծավալվում են մտացածին կղզում, որտեղ հանգրվանել է նավապետ Նեմոն՝ իր «Նաուտիլիուս» սուզանավով։ Վեպը բաղկացած է 62 գլուխներից, որոնք բաժանված են երեք մասերի՝ «Օդային նավաբեկություն», «Լքվածը», «Կղզու գաղտնիքը»[1]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գրման վրա աշխատանքները տարվել են 1872 թվականին կամ 1873 թվականի սկզբներին։ Առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1874 թվականի հունվարի 1-ից մինչև 1875 թվականի դեկտեմբերի 15-ը։ Առանձին գրքերով վեպը հրատարակվել է երեք գրքով.

  • 1. «Խորհրդավոր կղզի։ Օդային նավաբեկություն» («L’Île mystérieuse. Les Naufragés de l’air») - 1874 թվական սեպտեմբերի 10։
  • 2. «Խորհրդավոր կղզի։ Լքվածը» (« L’Île mystérieuse. L’Abandonné») - 1875 թվական ապրիլի 12։
  • 3. «Խորհրդավոր կղզի։ Կղզու գաղտնիքը» («L’Île mystérieuse. Le Secret de l’île») - 1875 թվական հոկտեմբերի 28։

1875 թվականի նոյեմբերի 22-ին լույս է տեսել վեպի նկարազարդ հրատարակությունը՝ Ժյուլ Ֆերի 152 նկարազարդումներով։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի իններորդ «երկակի» հատորն էր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում, Քաղաքացիական պատերազմի ժամանակ, հինգ հյուսիսցիներ օդապարիկով փախչում են հարավցիների պաշարված մայրաքաղաք Ռիչմոնդից։ 1865 թվականի մարտին ահեղ փոթորիկը նրանց գցում է Հարավային կիսագնդում գտնվող անմարդաբնակ կղզի։ Կղզու նոր բնակիչներից յուրաքանչյուրը տիրապետում է անփոխարինելի տաղանդով, իսկ ինժեներ Սայրուս Սմիթի ղեկավարությամբ այդ անվեհեր մարդիկ համախմբվում են և դառնում են մեկ ընդհանուր թիմ։ Սկզբում, ձեռքի տակ գտնվող հասարակ միջոցներով, այնուհետև սեփական փոքրիկ գործարաններում արտադրելով ավելի ու ավելի բարդ աշխատանքային և կենցաղային գործիքներ, վերաբնակիչները կարգավորում են իրենց բնականոն կյանքը։ Շուտով, շնորհիվ իրանց աշխատասիրության և գիտելիքի, գաղութարարները արդեն սննդի, հագուստի, ջերմության և հարմարավետության պակաս չեն զգում։

Մի անգամ, վերադառնալով իրենց բնակավայրը, որին տվել են Գրանիտե դղյակ անվանումը, նրանք տեսնում են, որ ներսում տիրություն են անում կապիկները։ Որոշ ժամանակ անց, կարծես խելագար վախի ազդեցության տակ, կապիկները սկսում են դուրս թռչել պատուհանից և ինչ-որ մեկի ձեռքը գաղութարարներին է նետում ճոպանե սանդուղք, որը կապիկները բարձրացրել էին տուն։ Ներսում մարդիկ գտնում են ևս մի կապիկի՝ օրանգուտանի, որին թողնում են իրենց մոտ և անվանում են Քեռի Յուպ։ Հետագայում Յուպը մարդկանց համար դառնում է ընկեր, սպասավոր և անփոխարինելի օգնական։

Մի ուրիշ օր գաղութարարները ավազի վրա գտնում են արկղ՝ գործիքներով, հրազենով, տարբեր սարքերով, հագուստով, խոհանոցային պարագաներով և անգլերեն լեզվով գրքերով։ Վերաբնակյալները տարակուսանքի մեջ են, թե որտեղից կարող է լինել այդ արկղը։ Քարտեզով, որը նույնպես արկղի մեջ էր, նրանք հայտնաբերում են, որ իրենց կղզու հարևանությամբ քարտեզում, որում իրենց կղզին նշված չէ, տեղակայված է Տաբոր կղզին։ Նավաստի Պենկրոֆի մոտ ցանկություն է բորբոքվում ուղևորվել այնտեղ։ Իր ընկերներ օգնությամբ նա պատրաստում է նավակ, որին նա անվանում է «Բոնավենտուր»։ Երբ նավակը պատրաստ է, բոլորը միասին ուղևորվում են կղզու շուրջ փորձնական նավարկության։ Նավարկության ժամանակ նրանք գտնում են գրությունով մի շիշ, որտեղ ասվում է, որ նավաբեկության ենթարկված անձը փրկության է սպասում Տաբոր կղզում։ Պենկրոֆը, Գեդեոն Սպիլետը և Հերբերտը հայտնաբերում են մարդկային կերպարը կորցրած Այրտոնին, որը թողնվել էր Տաբորում «Դունկան» առագաստանավի վրա խռովություն բարձրացնելու փորձի համար։ Սակայն «Դունկանի» տեր Էդուարդ Գլենարվանը ասել էր, որ երբևիցե կվերադառնա Այրտոնի ետևից։ Գաղութարարները նրան վերցնում են իրենց հետ Լինկոլնի կղզի, որտեղ, շնորհիվ նրանց հոգատարության և ընկերության, Այրտոնի մտավոր ունակությունները, վերջապես, վերականգնվում են։

Անցնում է երեք տարի։ Վերաբնակյալները արդեն հավաքում են հացահատիկի հարուստ բերք, աճեցված միակ հատիկից, որը երեք տարի առաջ հայտնաբերել էին Հերբերտի գրպանում, կառուցել են ալրաղաց, բուծում են տնային թռչուններ, ամբողջովին կահավորել են իրենց բնակավայրը, մուֆլոնի մորթուց իրենց համար պատրաստել են նոր տաք հագուստ և ծածկոցներ։ Սակայն նրանց խաղաղ կյանքը խաթարում է մի պատահար, որը նրանց սպառնում է կործանումով։ Մի անգամ, հայացք գցելով դեպի ծովը, նրանք հեռվում նկատում են հիանալի կահավորված նավ, սակայն նավի վրա ծածանվում է սև դրոշակ։ Նավը խարիսխ է գցում ափի մոտ։ Այրտոնը՝ գիշերվա քողի տակ, ներթափանցում է նավ, որպեսզի հետախուզում կատարի։ Պարզվում է, որ նավի վրա գտնվում են հիսուն ծովահեններ (նրանց մի մասը մտնում էր Այրտոնի նախկին խմբի մեջ) և հեռահար հրանոթներ։ Հրաշքով ճողոպրելով նրանցից, Այրտոնը վերադառնում է ափ և ընկերներին հաղորդում է, որ իրենց հարկավոր է պատրաստվել պայքարի։ Առավոտյան նավից իջեցնում են երկու մակույկ։ Առաջինում գաղութարարները սպանում են երեքին և այն վերադառնում է, իսկ երկրորդը մոտենում է ափին և նավակում եղած վեց ծովահենները թաքնվում են անտառում։ Նավից կրակում են հրանոթներից և այն ավելի է մոտենում ափին։ Թվում է թե մի խումբ վերաբնակյալներին ոչինչ չի փրկի կործանումից։ Անսպասելիորեն հսկա ալիք է բարձրանում և նավը խորտակվում է։ Նավում գտնվող բոլոր ծովահենները մահանում են։ Ինչպես պարզվում է հետագայում, նավը պայթում է ստորջրյա ականի վրա և այդ իրադարձությունը, վերջնականապես, համոզում է կղզու բնակիչներին, որ նրանք կղզում միայնակ չեն։

Սկզբում նրանք չեն պատրաստվում վերացնել ծովահեններին՝ ցանկանալով նրանց հնարավորություն տալ վարելու խաղաղ կյանք։ Սակայն պարզվում է, որ ավազակները ընդունակ չեն այդ անելու։ Նրանք սկսում են կողոպտել և այրել բնակիչների տնտեսությունը։ Այրտոնը ուղևորվում է փարախ՝ կենդանիներին տեսնելու։ Ծովահենները գերի են վերցնում նրան և տեղափոխում են քարանձավ, որտեղ փորձում են տանջանքների միջոցով նրանից համաձայնություն կորզել՝ իրենց կողմը անցնելու։ Այրտոնը չի հանձնվում։ Նրա ընկերները ուղևորվում են օգնության, սակայն Հերբերտին լրջորեն վիրավորում են։ Նրա առողջացումից հետո գաղութարարները որոշում են վերջնականապես հաշվեհարդար տեսնել ծովահենների հետ։ Նրանք գնում են փարախ, որտեղ ենթադրում են գտնել նրանց, սակայն այնտեղ գտնում են միայն տանջահար և հազիվ կենդանի Այրտոնին, իսկ ոչ շատ հեռու՝ ավազակների դիակները։ Այրտոնը հայտնում է, որ չգիտի ինչպես է հայտնվել այնտեղ և ով է իրան տեղափոխել քարանձավից և սպանել ծովահեններին։ Սակայն նա հայտնում է տխուր լուր։ Ծովահենները գողացել են «Բոնավենտուրա»-ն և նրանով ծով են դուրս եկել։ Չունենալով նավը կառավարելու ունակություններ, նրանք ջարդել են նավը ափամերձ ժայռերին, բայց ավազակները փրկվել են։

Միևնույն ժամանակ կղզում արթնանում է հրաբուխը, որը գացութաբնակները համարում էին հանգած։ Նրանք կառուցում են նոր, մեծ նավ, որը, անհրաժեշտության դեպքում, նրանց կհասցնի մինչև բնակեցված երկրներ։ Մի անգամ երեկոյան, երբ նրանք պատրաստվում էին քնել, Գրանիտե ամրոցի բնակիչները զանգի ձայն են լսում։ Սկսում է աշխատել հեռագիրը, որը նրանք փարախից միացրել էին մինչև իրենց տուն։ Նրանց շտապ կանչում են փարախ։ Այնտեղ նրանք գրություն են գտնում, որում խնդրվում է գնալ լրացուցիչ լարի ուղղությամբ։ Լարը նրանց բերում է մի հսկայական քարանձավ, որտեղ տեսնում են ստորջրյա սուզանավ։ Նրանում ծանոթանում են սուզանավի տիրոջ և իրենց հովանավոր նավապետ Նեմոյի՝ հնդկական արքայազն Դակկարի, հետ, որը ամբողջ կյանքը պայքարել է իր հայրենիքի անկախության համար։ Նա, վաթսունամյա ծերունին, որը թաղել է իր բոլոր համախոհներին, գտնվում է մահվան շեմին։ Նեմոն նոր ընկերներին է հանձնում թանկարժեք քարերով զարդատուփ և զգուշացնում է, որ հրաբխի ժայթքան արդյունքում կղզին կպայթի (այդպիսին է նրա կազմվածքը)։ Նա մահանում է, գազութաբնակները փակում են սուզանավի դռնակները և նրան իջեցնում են ջրի տակ, իսկ իրենք ամբողջ օրերով, առանց հոգնածության, շարունակում են նավի կառուցումը։ Սակայն չեն հասցնում այն ավարտել։ Կղզու պայթյունի ժամանակ բոլոր կենդանականը մահանում է, մնում է միայն մի փոքրիկ ժայռ օվկիանոսում։ Բնակիչներին, որոնք գիշերում էին ափին վրանում, օդային ալիքը նետում է ծով։ Նրանք բոլորը՝ բացառությամբ Յուպի, կենդանի են մնում։ Տասն օրից ավել նրանք մնում են ժայռի վրա՝ համարյա մահանալով սովից և ծարավից, արդեն ոչ մի հույս չունենալով։ Հանկարծ նրանք տեսնում են նավ։ Դա «Դունկանն» է։ Նա փրկում է բոլորին։ Ինչպես հայտնաբերվում է հետագայում, նավապետ Նեմոն, երբ նավակը դեռ անվնաս էր, նրանով ուղևորվել է Տաբոր և այնտեղ գրություն թողել փրկարարներին, նախազգուշացնելով, որ Այրտոնը և հինգ ուրիշ նավաբեկյալներ օգնության են սպասում հարևան կղզում։

Վերադառնալով Ամերիկա, նրանք այն թանկարժեք քարերով, որոնք նվիրել էր նավապետ Նեմոն, ընկերները գնում են մեծ հողամաս և ապրում են նրանում այնպես, ինչպես ապրել են Լինկոլն կղզում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սայրուս Սմիթ - տաղանդավոր ինժեներ և գիտնական, ճանապարհորդների ոգին և ղեկավարը։ Խաղաղ ժամանակներում գիտնական է, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ երկաթուղու ինժեներ և սպա հյուսիսցիների բանակում։
  • Նաբ (Նաբուգոդոնոսոր) - նախկին ստրուկ, իսկ ներկայումս՝ Սայրուս Սմիթի նվիրյալ ծառան։ Հմուտ է դարբնագործության մեջ։
  • Գեդեոն Սպիլետ - ռազմական լրագրող և Սմիթի ընկերը, եռանդուն և վճռական մարդ։
  • Բոնավենտուր Պենկրոոֆ - նավաստի, բարի և համարձակ մարդ։ Ամեն գործի վարպետ։
  • Հերբերտ (Հարբերտ) Բրաուն - նավի, որով լողացել է Պենկրոֆը, նավապետի որդին, որը որբացել է։ Նրան նավաստին վերաբերվոմ է որպես որդու։
  • Այրտոն - վեցերորդ գաղութաբնակը, որին հայտնաբերում են Տաբոր կղզում։ Սկզբնական շրջանում վայրենի։ Բնակություն է հաստատում փարախում՝ մեղքի զգացողության պատճառով։
  • Տոպ - Սայրուս Սմիթի հավատարիմ շունը։
  • Քեռի Յուպ (Յուպիտեր) — օրանգուտան, որին վարժեցնում են Գրանիտե ամրոցի վրա կապիկների հարձակումից հետո։

Նավապետ Նեմո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութաբնակները «Նաուտիլիուսում», (Ժյուլ Ֆերայի պատկերազարդման դրվագ (1874 թ.))

Վիպական գործողությունների ընթացքում այս կերպարին կարելի է հանդիպել միայն իր կատարած գործերի շնորհիվ, որոնք նա ծածուկ կատարում էր կղզիաբնակների համար, և միայն վեպի վերջում հանդիպում ենք նրան՝ մահամերձ վիճակում։

Նա անվերապահորեն օգնում է նավաբեկյալներին։ Վեպի սկզբում նավապետը փրկում է Սայրուս Սմիթի կյանքը։ Թողնում է գործիքների արկղ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վեռն Ժ. Խորհրդավոր կղզին։ [Արկած. վեպ] / Ժյուլ Վեռն; Ռուս. թարգմ.՝ Ե.Թաղիանոսյան; Նկ.՝ Վ.Ք.Մանդակունի.-Եր. : Լույս, 1985.-543 էջ
  2. Кинопоиск. Жюль Верн

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]