Հեկտոր Սերվադակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեկտոր Սերվադակ
Hector Servadac
'Off on a Comet' by Paul Philippoteaux 001.jpg
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգիրք
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ և արկածային գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1877
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆկարազարդողՊոլ Ֆիլիպոտե
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1877
Off on a Comet Վիքիպահեստում

«Հեկտոր Սերվադակ», ավելի ճիշտ «Էկտոր Սերվադակ» (ֆր.՝ Hector Servadac), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1877 թվականին։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի առաջին հրատարակությունը կայացել է Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1877 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը, «Հեկտոր Սերվադակ։ Ճանապարհորդություններ և արկածներ մերձարևային աշխարհում» անվան տակ։ Հրատարակության ընթացքում Էտցելը նամակ է ստացել Փարիզի գլխավոր ռաբիից, որտեղ վերջինս դժգոհություն էր հայտնում վեպում գործող գերմանացի հրեա Խակկաբուտայի կերպարից՝ նշելով, որ «այդպիսի նյութերը պերք է հայտնվեն ամսագրում միայն երիտասարդ մարդկանց համար»։ Էտցելը և Վեռնը պատասխան նամակ են գրում՝ խոստանալով փոփոխություններ մտցնել հետագա հրատարակություններում։ Վեպը առանձին հրատարակությունով՝ նույն անվան տակ, սկզբնապես լույս է տեսել երկու հատորով, առաջինը 1877 թվականի հուլիսի 19-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 7-ին։ 1877 թվականի նոյեմբերի 16-ին նույն անվան տակ լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակությունը (Պ.Ֆիլիպպոտոյի 99 նկարազարդումով՝ դրոշմված Լապլոտի կողմից)։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ»-ի տասնմեկերորդ երկակի հատորն էր[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրին հարվածում է գիսաստղը և իր հետ տանում է նրա մի քանի կտորներից։ Կապիտան Սերվադակը, նրա հանձնակատար Բեն Զուֆը, ռուս կոմս Տիմաշևը և ուրիշները ստիպված են նոր պայմաններում կազմակերպել իրենց կյանքը։[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է երկու մասի և քառասունչորս գլուխների։

Մաս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ առաջին, «Ահա իմ այցեքարտը» ասում է կոմսը, որին կապիտանը պատասխանում է. «Ահա և իմը»։
  • Գլուխ երկրորդ, որում նկարագրվում է կապիտան Սերվադակի և նրա հանձնակատար Բան Զուֆի ներքին և արտաքին գծերը։
  • Գլուխ երրորդ, որում մենք իմանում ենք, որ կապիտան Սերվադակի գրական ոգեշնչումը կորավ չարաբաստիկ իրադարձության արդյունքում։
  • Գլուխ չորրորդ, որում ընթերցողը կարող է ավելացնել ցանկացած քանակի բացականչական և հարցական նշաններ։
  • Գլուխ հինգերորդ, որտեղ խոսվում է որոշ փոփոխությունների մասին, որոնք կատարվել են շրջակա աշխարհում, ընդ որում դրանց առաջացման պատճառները հնարավոր չէ պարզել։
  • Գլուխ վեցերորդ, որը ընթերցողին հրավիրում է մասնակցելու կապիտան Սերվադակի առաջին զբոսանքին՝ իր նոր տիրույթներով։
  • Գլուխ յոթերորդ, որում Բեն Զուֆը իրեն իրավունք է վերապահում դժգոհելու գեներալ-նահանգապետի անուշադրությունից։
  • Գլուխ ութերորդ, որտեղ խոսք է գնում Վեներայի և Մերկուրիի մասին, որոնք սպառնում են խոչընդոտ դառնալ միջմոլորակային տարածությունում։
  • Գլուխ իններորդ, որտեղ կապիտան Սերվադակը մի շարք հարցեր է տալիս, որոնք մնում են անպատասխան։
  • Գլուխ տասներորդ, որտեղ մեր հերոսները՝ զինված հեռադիտակով, փորձում են գտնել ֆրանսիական Ալժիր գաղութի հետքերը։
  • Գլուխ տասնմեկերորդ, որտեղ կապիտան Սերվադակը գտնում է աղետից մնացած կղզյակ, որը, պարզվում է, դագաղ է։
  • Գլուխ տասներկուերորդ, որտեղ լեյտենանտ Պրոկոֆևը, կատարելով իր ծովայինի պարտքը, հույսը դնում է աստծո վրա։
  • Գլուխ տասներեքերորդ, որտեղ խոսքը բրիգադիր Մերֆիի, մայոր Օլիֆենտի, կապրալ Պիմի և հասարակածի գիծը թռած արկի մասին է։
  • Գլուխ տասնչորսերորդ, որը վկայում է միջազգային հարաբերություններում որոշ լարվածության գոյության մասին և վերջացող ցնցող հատկությամբ աշխարհագրական բացահայտումով։
  • Գլուխ տասնհինգերորդ, որտեղ վիճում են՝ նպատակ ունենալով պարզել ճշմարտությունը, որը, գուցե օգնի վիճողներին մոտենալ նրան։
  • Գլուխ տասնվեցերորդ, որտեղ կապիտան Սերվադակը իր ձառքում է պահում այն ամենը, ինչ մնացել է երբեմնի լայնարձակ մայր ցամաքից։
  • Գլուխ տասնյոթերորդ, որին լիովին կարելի է անվանել «Նույնով նույնից»։
  • Գլուխ տասնութերորդ, որը պատմում է ընդունելության մասին՝ ցուցադրված Գուրբի կղզու գեներալ-նահանգապետին և նրա բացակայության ժամանակ կատարված իրադարձությունների։
  • Գլուխ տասնիներորդ, որտեղ կապիտան Սերվադակը միաձայն ընտվում է Գալլիայի գեներալ-նահանգապետ, ընդ որում ինքն էլ միանալով այդ որոշմանը։
Նկարազարդում գրքից
  • Գլուխ քսաներորդ, որը ապացուցում է, որ ով կարողանում է հեռուն տեսնել, ի վերջո կտեսնի լույս հորիզոնում։
  • Գլուխ քսանմեկերորդ, այն մասին, թե ինչպես մի հրաշալի երեկո բնությունը ուրախացրեց Գալլիայի բնակիչներին անսպասելի նվերով։
  • Գլուխ քսաներկուերորդ, որը վերջանում է փոքրիկ, բայց բավականին հետաքրքիր փորձով՝ հետաքրքրաշարժ ֆիզիկայի բնագավառից։
  • Գլուխ քսաներեքերորդ, որը պատմում է արտակարգ կարևոր իրադարձության մասին, որը հուզմունք առաձացրեց ողջ գալլիական գաղութում։
  • Գլուխ քսանչորսերորդ, որտեղ կապիտան Սերվադակը և լեյտենանտ Պրոկոֆևը վերջապես գտնում են իրենց հետաքրքրող տիեզերական հանելուկի բանալին։

Մաս երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ առաջին, որտեղ ընթերցողին, առանց ավելորդ հանդիսությունների, ծանոթացնում են գալլիական գաղութի երեսունվեցերորդ բնակչի հետ։
  • Գլուխ երկրորդ, որի վերջին խոսքերը բացում են ընթերցողին այն ինչը, ենթադրաբար, նա արդեն կռահել է։
  • Գլուխ երրորդ, Մի քանի տարբերակ հին բայց բոլորին հայտին թեմայի շուրջ՝ ինչպես արեգակնային համակարգի գիսաստղների, այնպես էլ մնացած ամեն ինչի մասին։
  • Գլուխ չորրորդ, որտեղ Պալմիրեն Ռոզետը այնքան է գոհ իր ճակատագրից, որ դա չի կարող ահազանգ չառաջացնել։
  • Գլուխ հինգերորդ, որտեղ աշակերտ Սերվադակը հանդիմանվում է պրոֆեսոր Պալմիրեն Ռոզետի կողմից։
  • Գլուխ վեցերորդ, որից երևում է, որ Պալմիրեն Ռոզետը լիիրավ իրավունք ունի դժգոհելու գաղութում առկա տնտեսական գույքից։
  • Գլուխ յոթերորդ, որտեղ Իսահակը գտնում է հիանալի միջոց պարտքով գումար տրամադրելու՝ հազար ութհարյուր տոկոս հաշվարկով։
  • Գլուխ ութերորդ, որտեղ պրոֆեսորը և նրա աշակերտները տիրապետում են սեքստիլիոն, քվինտիլիոն և այլ աստղաբաշխական թվերով։
  • Գլուխ իններորդ, որտեղ խոսք պետք է գնա միայն Յուպիտերի մասին, որն անվանվում է գիսաստղների հմուտ որսորդ։
  • Գլուխ տասներորդ, որտեղ համոզիչ ապացուցվում է, որ առևտուր անել Երկրի վրա ավելի արդյունավետ է, քան Գալլիայում։
  • Գլուխ տասնմեկերորդ, որտեղ Գալլիայի գիտական աշխարհը մտովի ճանապարհորդում է տիեզերքի անծայրածիր տարածությունում։
  • Գլուխ տասներկուերորդ, Ինչպես Գալլիայում դիմավորեցին հունվարի մեկը և ինչպես վերջացավ Նոր Տարվա օրը։
  • Գլուխ տասներեքերորդ, որտեղ կապիտան Սերվադակը և նրա ուղեկիցները անում են այն միակը, ինչը կարելի է անել իրենց վիճակում։
  • Գլուխ տասնչորսերորդ, որը ապացուցում է, որ մարդիկ ստեղծված չեն նրա համար, որպեսզի թռչեն Արեգակից քսան հազար լյո տարածության վրա։
  • Գլուխ տասնհինգերորդ, որտեղ պատմվում է առաջին և վերջին ընդհարման մասին, որը տեղի է ունեցել Պալմիրեն Ռոզետի և Իսահակ Խակկաբուտի միջև։
  • Գլուխ տասնվեցերորդ, որտեղ կապիտան Սերվադակը և Բեն Զուֆը ուղևորվում են արշավի և վերադառնում են դատարկաձեռն։
  • Գլուխ տասնյոթերորդ, որտեղ քննարկվում է Երկիր վերադառնալու մասին կարևոր հարցը և հայտնվում է լեյտենանտ Պրոկոֆևի արած համարձակ առաջարկության մասին։
  • Գլուխ տասնութերորդ, որից մենք իմանում ենք, որ գալլիացիները պատրաստվում են դիտել իրենց աստերոիդը թռչնի թռիչքի բարձրությունից։
  • Գլուխ տասնիններորդ, որտեղ րոպե առ րոպե նկարագրվում են օդապարիկի ուղևորների զգացմունքները և տպավորությունները։
  • Գլուխ քսաներորդ, որը հակառակ բոլոր օրենքների՝ ընդունված վեպերում, չի ավարտվում հերոսի ամուսնությամբ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեղծագործությունը մտածված էր դեռևս XIX դարի 60-ական թվականներին։
  • Սկզբնապես հեղինակը ցանկանում էր պատմել Երկրի և գիսաստղի բախման մասին, որի միջուկը կազմված էր «ոսկու տելլուրիդից»։ Նման առարկայի վթարը կհանգեցներ ոսկու արժեզրկմանը և կապիտալիզմի փլուզմանը։ Քառորդ դար անց Ժյուլ Վեռնը կվերադառնա այդ գաղափարին իր «Բոլիդ» վեպում։
  • Վեպում նկարագրված Երկրի բնակիչների և բուսականության մի մասի «խաղաղ» զավթումը գիսաստղի կողմից բացառապես անհնար է։
  • Գրքում նկարագրված Գալլիա գիսաստղը ունի Արեգակի շուրջ պտտվելու պարբերականություն 2 տարի և նրանից հեռանում է 820 միլիոն կիլոմետր։ Սակայն հաշվարկը ցույց է տալիս, որ իրական օբյեկտը պետք է ունենա ավելի մեծ պարբերություն կամ ավելի քիչ տարածություն, որը նա հեռանում է Արեգակից։
  • 1878 թվականի ամռանը Ժյուլ Վեռնը իր «Սեն-Միշել III» զբոսանավով կատարել է ճանապարհորդություն Միջերկրական ծովի և Ատլանտիկայի այն վայրերով, որոնք նկարագրված են վեպում։
  • Որոշ ժամանակ գիտնականների մոտ որոշակի չափով հանրաճանաչ էին այն գաղափարները, որոնք նման էին վեպում նկարագրվածներին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]