Փարիզը 20-րդ դարում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փարիզը 20-րդ դարումից)
Jump to navigation Jump to search
Փարիզը 20-րդ դարում
Paris au XXe siècle
Paris au XXe siècle.jpg
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ, սոցիալական ֆանտաստիկա, ֆանտաստիկա և futuristic fiction?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1860
Նկարագրում էՓարիզ
Էջեր216
ՆկարազարդողՖրանսուա Շույտեն
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1994
OCLC606108086 և 805367336

Փարիզը XX դարում (ֆր.՝ Paris au XXe siècle) ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը։ Վեպի գրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն գրվել է 1863 թվականից 1864 թվականը ընկած ժամանակաշրջանում, սակայն չի ընդունվել հրատարակիչների կողմից։ Պիեռ Ժյուլ Էտցելը համարում է, որ Վեռնի հոռետեսությունը կկործանի հեղինակին և առաջարկում է հետաձգել վեպի հրատարակությունը 20 տարով և Ժյուլ Վեռնը այն թաքցնում է գրադարակում և չի պարտրաստվում հրատարակել այն։ Հետագայում վեպը, նույնիսկ, համարվում է կորած։ 1989 թվականին վեպը, պատահաբար, հայտնաբերվում է Ժյուլ Վեռնի թոռան՝ Ժանի կողմից պահարանում, որը, ըստ Միշել Վեռնի ենթադրության, դատարկ էր։ Վերջապես վեպը հրատարակվում է 1994 թվականին Ֆրանսիայում՝ Պիեռ Գոնդոլո դելլա Ռիվաի խմբագրմամբ, վեպի գրվելուց մոտ 131 տարի անց։ Այն հրատարակվել է Hachette հրատարակչության կողմից՝ Ֆրանսուա Շուտենի նկարազարդումներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները սկսվում են Փարիզում՝ 1960 թվականի օգոստոսի 13-ին։ Վեպի գլխավոր հերոսը 16-ամյա մի պատանի է՝ Միշել Դյուֆրեն, որը մասնագիտացված կրթություն է ստացել գրականության բնագավառում և հայտնաբերում է, որ աշխարհը հագեցած է բիզնեսի և տեխնոլոգիաների շնչով։ Միշելը ապրում է իր հարգարժան հորեղբոր՝ Ստանիսլավ Բուտարդինի և նրա ընտանիքի հետ։ Դպրոցն ավարտելու հաջորդ օրը Բուտարդինը հայտնում է Միշելին, որ նա պետք է սկսի աշխատել բանկային գործակալությունում։

Միշելը աշխատանքից հետո, օրվա մնացած մասը, անց է կացնում XIX դարի դասական գրողներ Հյուգոյի և Բալզակի ստեղծագործությունների ուսումնասիությամբ։ Գրախանութներում, բացի տեխնիկական գրականությունից, ոչ մի գրականություն հասանելի չէ։ Վերջին միջոցը գրադարանն է։

Գրադարանի գրադարանավարը, պարզվում է, Միշելի ազգականն է, որը մինչև հիմա էլ աշխատում է արվեստի բնագավառում։ Նա համարվում է «խայտառակություն» ընտանիքի և նրա մյուս անդամների համար, բայց հեռվից նա հետևում էր Միշելի կյանքին։ Դա նրանց առաջին հանդիպումն էր։

Իր նոր աշխատանքում Միշելը անհաջողություններ է կրում յուրաքանչյուր հարցում և նրան տեղափոխում են այլ աշխատանքի, որտեղ նա պետք է հաշիվներ թելադրի հաշվապահ Քենսոնասին։ Քենսոնասը նրան հայտնում է, որ սա այն աշխատանքն է, որը նրան թույլ է տալիս սնվել, ապրել և պահպանել իրեն՝ այն ժամանակ, երբ նա շարունակում է իր աշխատանքը խորհրդավոր երաժշտական նախագծի վրա։

Եկել է ժամանակը, որ նա այցելության գնա իր ազգական, գրադարանավար Հուգենենին, որի մոտ հանդիպում է իր նախկին ուսուցիչ Ռիչելոտին և նրա թոռնուհուն՝ մադմուազել Լյուսիին։ Քենսոնասը և Միշելը երազում են դառնալ զինվորական, սակայն պատերազմները դարձել են այնքան գիտական, որ զինվորների կարիք այլևս չկա։

Շուտով Միշելը և Լյուսին սիրահարվում են միմյանց։ Միշելը Քենսոնասի հետ խորհրդակցում է կանանց մասին և վերջինս նրան բացատրում է, որ չկա այլևս կին հասկացություն՝ գործարաններում անընդհատ կրկնվող անմիտ աշխատանքների և գիտության ու դրամի նկատմամբ վերաբերմունքի արդյունքում կանայք դարձել են լկտի, տգեղ և հոգեկան։ Այդ զայրույթի պահին Քենսոնասը թանաքը թափում է հաշվապահական հաշվարկների վրա և նրան՝ Միշելի հետ միասին, ազատում են աշխատանքից։ Նա մեկնում է Գերմանիա։

Միշելի որոշում է դառնալ լրագրող։ Դա հանգեցնում է նրան, որ, ապրելով Քենսոնասի բնակարանում և բանաստեղծություններ գրելով, նա ստիպված է լինում կերակրվել արհեստական սննդամթերքներով, որոնք ստացվում էին քարածխից։ Վերջ ի վերջո Միշելը գրում է բանաստեղծությունների գիրք՝ «Հույս» անվանումով, սակայն Փարիզի հրատարակչություններից ոչ մեկը այն հրատարակության չի ընդունում։

1961 թվականի մոտենում է ավարտին և ամբողջ Եվրոպային պատում է աննախադեպ ուժգնությամբ ձմեռը։ Գյուղատնտեսությունը վտանգի տակ է, սննդամթերքը սպառվում է և սով է տարածվում։ Ջերմաստիճանը իջնում է մինչև մինուս 30 աստիճան։

Միշելը իր վերջին խնայողությունները ծախսում է Լյուսիի համար թառամած մանուշակներ գնելու վրա, որը նրա գտած ծաղկի խանութի միակ ծաղիկներն էին։ Սակայն պարզվում է, որ Լյուսին և նրա պապը անհայտացել էին բնակարանից այն բանից հետո, երբ վերջինս զրկվել էր աշխատանքից և բազմաթիվ պարտքեր էր կուտակել։ Միշելը չի կարողանում գտնել նրանց Փարիզի հազարավոր սովյալ մարդկանց մեջ։

Միշելը վշտաբեկ, զրկված ընտանիքից և հարազատներից, թափառում է Փարիզում, մինչև ոտքերը նրան տանում են դեպի գերեզմանատուն, որտեղ և նա ուշագնաց ընկնում է ձյան վրա[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է տասնյոթ գլուխներից։

  • Գլուխ I. Կրթության Գերագույն Գործակալություն։
  • Գլուխ II. Ինչ տեսք ունեին Փարիզի փողոցները 1960 թվականին։
  • Գլուխ III. Բարձրագույն աստիճանի գործնական ընտանիք։
  • Գլուխ IV. XIX դարի որոշ հեղինակների մասին և այն մասին, թե ինչ դժվար է գտնել նրանց գրքերը։
  • Գլուխ V, որտեղ խոսք է գնում հաշվիչ մեքենաների և դրամարկղների մասին, որոնք կարողանում էին պաշտպանվել։
  • Գլուխ VI, որում Քենսոննասը հայտնվում է Գլխավոր գրքի գագաթնակետին։
  • Գլուխ VII. Հասարակության համար անօգուտ երեք բերանները։
  • Գլուխ VIII, որտեղ խոսք է գնում հին և նորագույն երաժշտության ու որոշ գործիքների գործնական օգտագործման մասին։
  • Գլուխ IX. Այցելություն քեռի Հուգենենին։
  • Գլուխ X. Կիրակի, 1961 թվականի ապրիլի 15-ը, քեռի Հուգենենը ընդունում է Ֆրանսիայի գրողների մեծ շքերթը։
  • Գլուխ XI. Զբոսանք Գրենելյան նավահանգստում։
  • Գլուխ XII, որտեղ պատմվում է, թե ինչ է մտածում կանանց մասին Քենսոննասը։
  • Գլուխ XIII, որտեղ խոսք է գնում այն մասին, թե ինչ հեշտ կարող է նկարիչը մահանալ քաղցից XX դարում։
  • Գլուխ XIV. Մեծ Դրամատիկական պահեստներ։
  • Գլուխ XV. Աղքատություն։
  • Գլուխ XVI. Էլեկտրականության դեմոնը։
  • Գլուխ XVII. Et in pulverem reverteris (Եվ դու նորից կվերածվես փոշու)։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միշել Ժերոմ Դյուֆրեն - 16-ամյա պատանի
  • Ստանիսլավ Բուտարդին - Միշելի հորեղբայրը և խնամակալը
  • Աթենաիս - Ստանիսլավի կինը
  • Աֆանասի - Ստանիսլավի և Աթենաիսի որդին
  • Հուգենեն - Միշելի հորեղբայրը
  • Քենսոննաս - Միշելի ընկերը
  • Ռիչելոտ - Միշելի նախկին ուսուցիչը
  • Լյուսի - 15 տարեկան, Ռիչելոտի թոռնուհին, Միշելի հարսնացուն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]