Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը
ֆր.՝ L'Épave du Cynthia
ՀեղինակԺյուլ Վեռն և Անդրե Լորի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1885
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1885
 The Waif of the Cynthia Վիքիպահեստում

Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը[1] (ֆր.՝ L’Épave du Cynthia), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի վեպը, որը գրվել է Անդրե Լորիի հետ համահեղինակությամբ։ Անդրե Լորին ֆրանսիացի գրող-ֆանտաստ Պասկալ Գրուսսեի (ֆր. Paschal Grousset) կեղծանունն է։ Վեպը գրվել է 1885 թվականին։

Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում 1885 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը։ Գրքային առաջին հրատարակությունը՝ լայնածավալ ֆորմատով, լույս է ընծայվել 1885 թվականի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին (266 էջ, Ժորժ Ռուի 27 նկարազարդումներով)։ Այս գիրքը չի պատկանում «Անսովոր ճանապարհորդություններ» շարքին։ 1886 թվականին լույս է տեսնում վեպի փոքրածավալ հրատարակությունը (342 էջ)՝ նույնպես Ժորժ Ռուի նկարազարդումներով։

Ենթադրվում է, որ վեպը ամբողջությամբ պատկանում է Անդրե Լորիի գրչին և Ժյուլ Վեռնի անունը դրվել է որպես համահեղինակ միայն կոմերցիոն նպատակներով, որպեսզի ապահովվի գրքի հաջողությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Էրիկ Հերսեբոմը՝ Նորվեգիայից, շրջափակված է գաղտնիքներով։ Խելացի Էրիկը ընկեցիկ է, որին որդեգրել է ձկնորսական ընտանիքը՝ Կատրինա և Մաաստեր Հերսեբոմները, մի քանի ամսական հասակում։ Նրան օրորոցի մեջ՝ ծովում, գտել է Մաաստեր Հերսեբոմը։ Նա հրաշքով փրկվել է «Ցինտիա» նավի խորտակման ժամանակ։ Ոչ մեկը չգիտի թե ով է նա և ինչ ազգության է պատկանում։ Նա նման չէ հյուսիսցու։ Դպրոցում նա, իր խելացիությամբ, բավականին տարբերվում է մյուս ձկնորսական ընտանիքի երեխաներից։ Նա Հերսեբոմների ընտանիքում իրեն լավ է զգում և մեծանում է երջանիկ կյանքով։

Նրա տաղանդը հանրաճանաչ է դառնում և հարուստ բժիշկ Ռոֆ Շվարենկրոնը նրան վերցնում է իր մոտ՝ Ստոկհոլմ։ Նա Էրիկին ցանկանում է սովորեցնել բժշկություն և տալ բարձրագույն կրթություն։ Սակայն Էրիկը ավելի հեռուն է ուզում գնալ։ Նաև նրան անհանգստացնում է իր ծնողների անհայտությունը և նա ցանկանում է պարզել իր ծագման գաղտնիքը։ Նա նավ է նստում և ծովով ճանապարհ է ընկնում որոնումների։

Հետքերը նրան տանում են Ատլանտյան օվկիանոսի մյուս ափը։ Նյու Յորքում իռլանդացի Պատրիկ Օ՛Դոնոգանից նա որոշ տեղեկություններ է իմանում։ Պետրիկ Օ՛Դոնոգանի տեղեկությունները նրան տանում են դեպի Սիբիր՝ Լյախով կղզին։ Երբ Շվարենկրոնը իմանում է Էրիկի որոնումների մասին, որոշում է օգնել նրան։ Նա կահավորում է «Ալյասկա» ճամփորդանավը և ուղարկում այն հետազոտելու Հյուսիս - Արևմտյան անցուղին, որը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի միջով անցնող ճանապարհ է։ Դա նաև, Էրիկի նպատակն է։ Այդ պատճառով նա զինվորական ծառայության է մտնում Ալյասկայում։

Պատրիկ Օ՛Դոնոգանի վրա հարձակում է իրականացվում։ Ամերիկացի Թյուդոր Բրաունը, կարծես, չի ցանկանում, որ «Ցինտիա»-ի խորտակման վկաներից որևէ մեկը կենդանի մնա։ Սակայն Թյուդոր Բրաունը մահանում է վիճաբանության ժամանակ։

Էրիկը սկսում է ուսումնասիրել հին թերթերի և ամսագրերի նյութերը և այնտեղից պարզում, որ իր մայրը և պապը, դեռևս, ողջ են և ապրում են Փարիզում։ Նա մեկնում է Փարիզ և գտնում նրանց։

Այժմ Էրիկը հարուստ ժառանգորդ է և ոչինչ չի կարող խանգարել նրան առաջարկություն անել իրեն որդեգրած ծնողների դուստր Վանդա Հերսեբոմին և միավորվել իր հարազատ ընտանիքի հետ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է քսաներկու գլուխներից[2]։

  • Գլուխ առաջին. Ուսուցիչ Մալյարիուսի ընկերը
  • Գլուխ երկրորդ. Նորոէի ձկնորսի մոտ
  • Գլուխ երրորդ. Վարպետ Հերսեբոմի մտորումները
  • Գլուխ չորրորդ. Ստոկհոլմում
  • Գլուխ հինգերորդ. Tretten Julen Dage
  • Գլուխ վեցերորդ. Էրիկի որոշումը
  • Գլուխ յոթերորդ. Վանդայի կարծիքը
  • Գլուխ ութերորդ. Պատրիկ Օ՛Դոնոգան
  • Գլուխ իններորդ. Հինգհարյուր ֆունտ ստերլինգ պարևավճար
  • Գլուխ տասներորդ. Պարոն Թյուդոր Բրաուն
  • Գլուխ տասնմեկերորդ. Մեզ գրում են «Վեգա»-ից
  • Գլուխ տասներկուերորդ. Անսպասելի ուղևորներ
  • Գլուխ տասներեքերորդ. Ուղղությունը պահել դեպի հարավ-արևմուտք
  • Գլուխ տասնչորսերորդ. Բաս Ֆրուադ
  • Գլուխ տասնհինգերորդ. Կարճ ճանապարհով
  • Գլուխ տասնվեցերորդ. Սիրտ-Քար հրվանդանից մինչև Լյախովյան կղզիներ
  • Գլուխ տասնյոթերորդ. Ամբողջ ուժով
  • Գլուխ տասնութերորդ. Կրակոցներ հրանոթից
  • Գլուխ տասնիններորդ. Կրակոցներ հրացանից
  • Գլուխ քսաներորդ. Շուրջերկրյա նավարկության ավարտը
  • Գլուխ քսանմեկերորդ. Նամակ Փարիզից
  • Գլուխ քսաներկուերորդ. Վալ Ֆերե Եզրափակում

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարոն Բոուլզ
  • Տիկին Բոուլզ
  • Պարոն Բրեդեջորդ
  • Պարոն Թյուդոր Բրաուն
  • Պարոն Ջոշուա Չերչիլ
  • Թոմմի Դաֆֆ
  • Եկատերինա Դյուրրե
  • Էմիլ Անրի Դյուրրե
  • Ժորժ Դյուրրե
  • Տիկին Դյուրրե
  • Ֆրու Գրետա Մարիա
  • Պարոն Մաաստեր Հերսեբոմ
  • Էրիկ Հերսեբոմ կամ Էմիլ Անրի Ժորժ Դյուրրե
  • Կատրինա Հերսեբոմ
  • Օտտո Հերսեբոմ
  • Վանդա Հերսեբոմ
  • Ֆրոկեն Կայսա
  • Բժիշկ Կերգարիդեց
  • Կլաաս
  • Քրիստինա Մալարիուս
  • Օլաֆ Մալարիուս
  • Հրամանատար Մարսիլաս
  • Պատրիկ Օ՛Դոնոգան
  • Ռեջնիլդ
  • Բժիշկ Ռոֆֆ Շվարենկրոն
  • Պարոն Սկյուրելիուս
  • Պարոն Ուորդ

Նկարազարդումներ հրատարակությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.litmir.net/ Արխիվացված 2022-04-14 Wayback Machine վեպի մեդիա տարբերակը
  2. «Найдёныш с погибшей «Цинтии», Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.