Երկու տարի արձակուրդ
Երկու տարի արձակուրդ ֆր.՝ Deux ans de vacances | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1888 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Ճանապարհ դեպի Ֆրանսիա |
Հաջորդ | Անանուն ընտանիք |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1888 |
![]() |
Երկու տարի արձակուրդ (ֆր.՝ Deux ans de vacances), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում 1888 թվականի հունվարի 1-ից (№ 553) մինչև դեկտեմբերի 15-ը (№ 576)։ Առանձին գրքով հրատարակությունը լույս է տեսել երկու հատորով։ Առաջին հատորը հրատարակվել է 1888 թվականի հունիսի 18-ին, իսկ երկրորդ հատորը՝ նույն թվականի նոյեմբերի 8-ին։ Նկարազարդումները կատարվել են Լեոն Բենետտի կողմից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմությունը 8-ից 14 տարեկան 14 դպրոցականների մասին է, որոնք սովորում են Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի «Նախագահ» անունը կրող ինտերնատում։ 1860 թվականին, որպես խրախուսանք, նրանց հարուստ ծնողները կազմակերպում են վեց շաբաթով ճանապարհորդություն ամբողջ Նոր Զելանդիայով։ Երեխաներից տարիքով մեծը Գորդոնն է, որը 14 տարեկան է և ազգությամբ ամերիկացի։ Բրայանը և Ջեկը ֆրանսիացի եղբայրներ են, իսկ ճանապարհորդության մյուս մասնակիցները անգլիացիներ են։ նավի վրա կա ևս մեկ պատանի՝ սևամորթ յունգա Մոկոն։
Ճանապարհորդությունը պետք է սկսվի փետրվարի 16-ին, սակայն երեխաները նախորդ օրվա գիշերվանից արդեն գտնվում էին «Sloughi» նավի վրա, որը նրանց պետք է տաներ ճանապարհորդության, իսկ անձնակազմը քնած էր նավահանգստում։ Չպարզված հանգամանքներում, նավի ճոպանը արձակվում է և նավը դուրս է գալիս բաց ծով՝ ընկնելով փոթորկի մեջ։ Ճանապարհորդները նկատում են, որ նավի անձնակազմից միայն սևամորթ յունգա Մոկոն է։
Քսաներկու օր անց նրանք ցամաքի են հանդիպում, որը, պարզվում է, անմարդաբնակ կղզի է Խաղաղ օվկիանոսում։ Բարեբախտաբար նավի վրա բավականին սննդամթերքի, հագուստի և զենքի պաշարներ կան։ Կղզուն նրանք տալիս են «Նախագահի կղզի» անվանումը։ Որոնումների արդյունքում նրանք գտնում են մի քարանձավ, որտեղ բնակություն են հաստատում, որսում են վայրի կենդանիներ։ Քարանձավում նրանք պարզում են, որ իրենցից առաջ այս կղզում ուրիշ բնակիչներ էլ են եղել, քանի որ քարանձավում նրանք գտնում են կղզու մանրամասն քարտեզը։ Քարտեզը գծագրել էր կղզու նախկին բնակիչը՝ ֆրանսիացի մի նավաբեկյալ՝ Ֆրանսուա Բոդուենը, որի կմախքը նրանք շուտով հայտնաբերում են քարանձավից մի քանի քայլ հեռու։ Այդ քարտեզը բավականին հեշտացնում է նրանց կյանքը։ Մեծահասակները նավից գրքերը տեղափոխում են ցամաք և սկսում են զբաղվել մնացածների կրթությամբ։
Կղզում երեխաները ընտրություն են կազմակերպում և քվեարկության արդյունքում Գորդոնը ընտրվում է որպես առաջնորդ։ Սակայն երեխաների մի խումբ՝ անգլիացիներ Դոնիֆանի, Ուեբբի, Ուիլկոկսի և Կրոսսի գլխավորությամբ, դժգոհ են դրանից։ Այս երկու ճամբարների առաջացումը որոշակի դժվարություններ է առաջացնում նրանց համատեղ բնակության ժամանակաշրջանում։
Սակայն նրանց նոր փորձություն է սպասվում։ Կողոպտիչների մի ավազակախումբ գրավել է «Սևեռն» առևտրանավը, սպանել անձնակազմի անդամներին և նավը վեր ածել ծովահենային նավի։ Նավի վրա գտնվող անդամներից ողջ են մնացել միայն Էվանսը և Քեյթ անունով մի կին։ Ծովահենները խարիսխ են գցում կղզու մոտ և ափ են իջնում։
Երեխաները, նավի նախկին անդամներից ողջ մնացած երկու մեծահասակների՝ Էվանսի և Քեյթի հետ միասին, պայքար են սկսում ծովահենների դեմ։ Վերջ ի վերջո, այդ հակամարտությունը ավարտվում է երեխաների հաղթանակով, որոնք այդ պայքարի ընթացքում համախմբվում են։ Այնուհետև Էվանսը նրանց հայտնում է, որ իրենք գտնվում են Հաննովեր կղզում, որը այնքան էլ հեռու չէ Չիլիի ափերից։ Էվանսի օգնությամբ նրանք վերանորոգում են նավը և որոշում են լքել կղզին։ Նրանք ճանապարհ են ընկնում դեպի Նոր Զելանդիա։ Ավստրալիայի ափերի մոտով անցնելիս նրանց է միանում «Կրաֆթոն» շոգենավը, որում գտնվում էին ինտերնատի սովորողները։ Բոլորը նրանց համարում էին մահացած և այժմ նրանք հանրահայտ են ամբողջ աշխարհում։
Ընդհանուր առմամբ, նրանց «արձակուրդը» տևում է երկու տարի։ Նրանք Օքլենդի նավահանգստից դուրս էին եկել 1860 թվականի փետրվարի 16-ին, կղզի էին հասել մարտի 10-ին և, վերջապես, Նոր Զելանդիա՝ նույն Օքլենդ, վերադարձել են 1862 թվականի փետրվարի 25-ին։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը բաղկացած է երկու մասից և երեսուն գլուխներից։ Առաջին մասը կազմված է տասնհինգ գլուխներից։ Նույնքան գլուխներից կազմված է նաև երկրորդ մասը։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գորդոն - 14 տարեկան, ամերիկացի
- Բրայան - 13 տարեկան, ֆրանսիացի
- Ժակ - 10 տարեկան, ֆրանսիացի, Բրայանի եղբայրը
- Դոնիֆան - 13 տարեկան, անգլիացի
- Կրոսս - 13 տարեկան, անգլիացի, Դոնիֆանի հորեղբորորդին
- Բակստեր - 13 տարեկան, անգլիացի
- Ուեբբ - 12 ու կես տարեկան, անգրիացի
- Ուիլկոկս - 12 ու կես տարեկան, անգլիացի
- Հարնետտ - 12 տարեկան, անգլիացի
- Սերվիչ - 12 տարեկան, անգլիացի
- Ջենկինս - 9 տարեկան, անգլիացի
- Այվերսոն - 9 տարեկան, անգլիացի
- Դոլ - 8 ու կես տարեկան, անգլիացի
- Կոստար - 8 տարեկան, անգլիացի
- Մոկո - 12 տարեկան, սևամորթ յունգա
- Կեյտ (Եկատերինա Ռեդի) - ամերիկուհի, փրկում է Ֆորբսին
- Էվանս - ամերիկացի, «Սևեռն» նավի անդամներից
- Ուոլստոն - ծովահենների առաջնորդ
- Բրանդ, Ռոկ, Հենլի, Բուկ, Կոպ, Պիկ - ծովահեններ
- Ֆորբս - ծովահեն, որը վերջում մեղա է գալիս
- Ֆրանսուա Բոդուեն - ֆրանսիացի, որը գծագրել էր կղզու քարտեզը
- Թոմ Լոնգ - «Կրաֆթոն» շոգենավի նավապետ
Նկարազարդումներ հրատարակությունից[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Երկու տարի արձակուրդ Վիքիպահեստում |
---|
- Zwei Jahre Ferien als E-Book in HTML auf zeno.org
- Zwei Jahre Ferien in Andreas Fehrmann's Collection Jules Verne
- Dehs V, Margot J-M, Har'El Z։ «The Complete Jules Verne Bibliography»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-25-ին։ Վերցված է 18 Մարտի 2006 թվական