Հինգ շաբաթ օդապարիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինգ շաբաթ օդապարիկով
ֆր.՝ Cinq semaines en ballon
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
ԹեմաԱֆրիկա և Աշխարհագրական հետազոտություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1863
Նկարագրում էԱֆրիկա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՀաջորդՆավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները
ՆկարազարդողԷդուարդ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1863
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/ballon/ballon.html
 Five Weeks in a Balloon Վիքիպահեստում

«Հինգ շաբաթ օդապարիկով» (ֆր.՝ Cinq semaines en ballon), Ժյուլ Վեռնի առաջին արկածային ստեղծագործությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ-որ դոկտոր Սամուել Ֆերգյուսոնը՝ Լոնդոնի աշխարհագրական միության անդամ, Ջո անունով ծառայի ու «Դիք» մականունով ընկերոջ՝ Ռիչարդ Քենեդիի հետ ճանապարհորդության է մեկնում դեպի Աֆրիկա, այդ ժամանակ դեռևս չհայտնաբերված ջրածնով լցված օդապարիկով։ Ֆերգյուսոնը հայտնագործել էր մեխանիզմ, որի շնորհիվ պետք չէր գազ բաց թողնել կամ բալաստ դատարկել, այդ իսկ պատճառով նման օդապարիկով կարելի էր գնալ շատ հեռու։ Վեպում այս արկածը պետք է միավորեր Արևելյան Աֆրիկայում գտնվող սըր Ռիչարդ Ֆրենսիս Բերթոնի ու Ջեն Հենինգի և Սահարայում ու Չադում գտնվող Հայնրիխ Բարտի արշավախմբերը։ Ճանապարհորդությունը սկսվում է Զանզիբարի արևելյան ափից և անցնում է ժամանակակից Սենեգալի Վիկտորիա, Չադ լճերով, Ագադեզով, Թիմբուկտույով, Սեգուով, Սեն-Լուիով, Ժենեով։ Գրքում Կենտրոնական Աֆրիկան նկարագրվում է որպես անապատ, բայց իրականում սավանա է։

Հերոսների գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում հերոսները նոր աշխարհագրական հայտնագործություններ են անում ու բազմիցս ստիպված են լինում պայքարել տեղաբնիկների դեմ։ Վեպի ընթացքում հերոսները՝

  • 18-րդ գլխում (43-ից) բացահայտում են Նեղոսի ակունքները
  • Քարոզչին փրկում են տեղաբնիկ ցեղերից, որոնք որոշել էին նրան զոհաբերել
  • Խմում են ամբողջ ջուրը Սահարայով ուժասպառ թռչելուց հետո
  • Դիմադրում են կոնդորների հարձակմանը, ընդ որում Ջոն թռչում է օդապարիկից
  • Փրկում են Ջոյին
  • Հազիվ փրկվում են զինվորական բանակից, երբ օդանավը ծակվում է։

Հերոսները, հիմնականում, ողջ են մնում իրենց անկոտրում համառության ու հաջողակության շնորհիվ. նրանք փրկվում են բազմաթիվ լուրջ վտանգներից այն պատճառով, որ քամին փոխում է ուղղությունը, կամ որ համապատասխան կողմ էին նայում։

Արկածների վերջում օդապարիկը ծակվում է, բայց մինչ այդ վայրէջք է կատարում բարեկամ հողերում, որի շնորհիվ հերոսները հաջող ավարտում են ճանապարհորդությունն ու վերադառնում Անգլիա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]