Չադ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Չադ (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Չադ
ֆր.՝ Lac Tchad
անգլ.՝ Lake Chad

Կամերունի լճափային տեղամաս
13°03′22″ հս․. լ. 14°32′59″ ավ. ե. / 13.0562° հս․. լ. 14.5498° ավ. ե. / 13.0562; 14.5498
Կոորդինատներ Կոորդինատներ: 13°0′0″ հս․ լ. 14°0′0″ ավ. ե. / 13.00000° հս․. լ. 14.00000° ավ. ե. / 13.00000; 14.00000
Տեղագրություն Չադ Նջամենա, Չադ
Կամերուն Յուանդե, Կամերուն
Նիգեր Նիամեյ, Նիգեր
Նիգերիա Աբուջա, Նիգերիա
Ջրափնյա գծի երկարությունը 650 կմ
Ամենամեծ խորությունը 11 մ
Միջին խորությունը 2 մ
Թափվող գետերը Շարի
Սկիզբ առնող գետերը Բահր էլ Գազալ
##Չադ լիճ (Աֆրիկա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում
Մեծ Չադը առավելագույն վիճակում`հոլոցիենի ժամանակաշրջան
Լճի 2001 թվականին արված արբանյակային նկարը. վերևում 1973, 1987 և 1997 թվականներին

Չադ (ֆր.՝ Lac Tchad, անգլ.՝ Lake Chad, արաբերեն՝ Բար էս Սալամ), հիմնականում անհոսք ռելիկտային ծագման լիճ, գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Բարձրացած ժամանակ սկսում է հոսել Բահր էլ Գազալի հունով դեպի Բոդելե ցածրավայր։ Գտնվում է 12½ և 14½° հս.լ. ու 13—15° արլ. երկ. կոորդինատներում, Գրինվիչի միջօրեականից հաշված, 240 մ. բացարձակ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պտղոմեոսի Չադ լիճը կոչվել է «Նուբա»` պարբերաբար հայտնվող ճահիճ։ Իսկ Ալմուֆեդը նշել է, որը գետը հայտնի է Կուար անունով։

19-րդ դարում լճի մասին տեղեկություններ են թողել Կլեպերտոնը, Դիքսոն Դենհեմը, ՈՒոլտեր Օդնեյը։ 1823 թվականին Ադոլֆ Օվերվեգը շրջանցել է լիճը և դրա կղզյակները։ Ավելի լիակատար կերպով լիճը հետազոտել են Հենրիխ Բարտը և Գուստավ Նախտիգալը 1852 թվականին։

1893-94 թվականների ընթացքում լիճը սահմանագծվել է Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Արևմտյան ափը Բարրուայի և Մբուլուի միջև պատկանում էր Անգլիային, հարավային ափը մինչև Շարի գետը` Գերմանիային, Շարիից արևելք՝ Ֆրանսիային[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չադը ծանծաղ լիճ է համարվում, որի խորությունը հասնում է 4-7 մետրի։ Իսկ անձրևային շրջանում մինչև 10-11 մետրի։ Մակերևույթը անընդհատ փոփոխվում է. հիմնականում զբաղեցնում է 27.000 կմ², անձրևային սեզոնին մինչև 50.000 կմ², իսկ չորայինում նվազում է մինչև 11.000 կմ²։ Հարավային ափերին մոտ լճի մեջ են թափվում Շարին՝ լայն և ծանծաղ դելտայով և Մբուլուն։ Արևմուտքից Կոմադուգու Վաուբեն իսկ արևելքից սակավաջուր Բար էլ Գազալը։ Ըստ Գուստավ Նախտիգալի հաշվարկների Չադ թափող անձրևաջրերի և գետերի ջրի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 100 խոր. մետր, իսկ կորուստը՝ 70։ Լիճը թեև քաղցրահամ է գետերի գետաբերանում, սակայն ընդհանուր առմամբ թույլ աղի է։ Չադի աղտոտված պղտոր ջրերի շրջակայքում աճում են մեծ թվով ջրիմուռներ։ Հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում սկսվում են անձրևները և լճի մակարդակը սկսում է բարձրանալ։ Ափագիծը մեծամասամբ ճահճակալված է, որտեղ աճում է Cyperus papyrus։ Ափի հյուսիսարևելյան ափը տափաստանային է և միայն հարավային շրջանում է հարուստ արևադարձային բուսականությամբ։

Արևելյան հատվածում հաշվվում է շուրջ 100 կղզի, որոնցից հայտնի են Բուդումա, Կարկա և Կուրի խղզեխմբերը, որտեղ բնակվում է մինչև 30.000 մարդ։

Չադ լճի հյուսիս-արևելքում կան բնական սոդայի պաշարներ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի ջրերում տարածված են աֆրիկյան լամանտինը (լատ.՝ Trichechus senegalensis), գետաձի սովորականը, կոկորդիլոսը։ Բավականին լայն տարածում ունեն լճային և ճահճային թռչունները։

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի տվյալներով լճի մակերեսը կազմում է 23.000 կմ², որն ընկած է Նիգերիայի, Նիգերի, Կամերունի և Չադի միջև։ Այժմ նվազել է 26 անգամ և շարունակում է զամաքել, որի մասին տեղեկություն է տալիս Երկրի մոնիթորինգ՝ «Disaster Monitoring Constellation» կազմակերպությունը։ Չորացող լճի մասին տեղեկություններ հաղորդել է նաև ՆԱՍԱ-ն՝ համեմատելով 2001 թվականի նկարները 38 տարի առաջ նկարահանածից։ Հայտնի է, որ Չադը վերջին հազարամյակի ընթացքում չորացել է 7 անգամ։ Դրա մասին հավաստում են հնէաբանները, որոնք գտել են մեռած կենդանիների ոսկորներ։ Նիգերիայի «Nigeria Sat-1» արբանյակի կողմից արված տիեզերական լուսանկարները հիմք են հանդիսացել, որ մայրաքաղաք Աբուջայում կայանա «Մեռնող լճի պատմությունը» ցուցահանդեսը։ Նախատեսվում է Կոնգոյի ավազանի ջրերից որոշ քանակով տեղափողել դեպի Չադ՝ 15-ից մինչև 100 խոր. կմ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barth, «Reisen und Entdeckungen in Nord- und Centralafrika» (Գոտա, 1855—58)
  • Beadle L. С., The inland waters of tropical Africa, L., 1974.
  • Nachtigal, «Sahara und Sudan» (Բ.և Լպց., 1879—89)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]