Արշիպելագը կրակի մեջ
Արշիպելագը կրակի մեջ ֆր.՝ L’Archipel en feu | |
|---|---|
| Հեղինակ | Ժյուլ Վեռն[1] |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | ճամփորդական գրականություն, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, արկածային և Ծովային գրականություն |
| Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
| Ստեղծման տարեթիվ | 1884 |
| Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
| Նախորդ | Հարավային աստղ (վեպ) |
| Հաջորդ | Մաթիաս Շանդոր |
| Նկարազարդող | Լեոն Բենետ |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Ֆրանսիա |
| Հրատարակիչ | Hetzel éds? |
| Հրատարակման տարեթիվ | 1884 |
| Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/archipel/archipel.html |
«Արշիպելագը կրակի մեջ» (ֆր.՝ L’Archipel en feu), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1884 թվականին։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի առաջին հրատարակությունը՝ Le Temps թերթում, 1884 թվականի հունիսի 29–ից մինչև օգոստոսի 3–ը։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1884 թվականի օգոստոսի 14–ին։
Վեպի առաջին պատկերազարդ հրատարակումը՝ Լեոն Բենետտիի 49 նկարազարդումներով, լույս է տեսել 1884 թվականի հոկտեմբերի 16–ին։ Նաև նույն վեպը՝ «Հարավային Աստղ» վեպի հատ միասին, մտել է «Անսովոր ճանապարհորդություններ»–ի տասնիններորդ «երկակի» հատորի կազմի մեջ, այն լույս է տեսել 1884 թվականի նոյեմբերի 13–ին։
1884 թվականի վերջին վեպը ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է «Էխո» թերթի կողմից[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը նվիրված է թուրքական լծի դեմ հունական ժողովրդի ազատագրական պայքարի մասին[3]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքը բաժանված է տասնհինգ գլուխների։
- Գլուխ առաջին. Նավը բաց ծովում։
- Գլուխ երկրորդ. Դեմ առ դեմ։
- Գլուխ երրորդ. Հույներն ընդդեմ թուրքերի։
- Գլուխ չորրորդ. Հարուստի ձանձրալի տունը։
- Գլուխ հինգերորդ. Մեսսինյան ափ։
- Գլուխ վեցերորդ. Արշիպելագի ծովահենների հետապնդումը։
- Գլուխ յոթերորդ. Անսպասելիություն։
- Գլուխ ութերորդ. Քսան միլիոնի դրույքը։
- Գլուխ իններորդ. Արշիպելագը կրակի մեջ։
- Գլուխ տասներորդ. Արշավ արշիպելագում։
- Գլուխ տասնմեկերորդ. Անպատասխան ազդանշաններ։
- Գլուխ տասներկուերորդ. Աճուրդ Սկարպանտոյում։
- Գլուխ տասներեքերորդ. «Սիֆանտ»–ի տախտակամածին։
- Գլուխ տասնչորսերորդ. Սակրատիֆ։
- Գլուխ հասնհինգերորդ. Հանգուցալուծում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի գործողությունները տեղի են ունենում 1827— 1828 թվականներին՝ թուրքական տիրակալությունից Հունաստանի ազատագրվելուց քիչ առաջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ «Жюль Верн «Архипелаг в огне»».
- ↑ «Архипелаг в огне, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշիպելագը կրակի մեջ» հոդվածին։ |
| ||||||
