Շոգետուն (վեպ)
Շոգետուն ֆր.՝ La Maison à vapeur | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն, գիտական ֆանտաստիկա և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1880 |
Նկարագրում է | Հնդկաստան |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Չինացու ձախորդությունները Չինաստանում |
Հաջորդ | Ժանգադա. 800 լյո Ամազոնի վրայով |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1880 |
OCLC | 2653988 |
![]() |
«Շոգետուն» (ֆր.՝ La Maison à vapeur), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի կազմի մեջ։ Գրված է 1880 թվականին։
Հրատարակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպի առաջին հրատարակումը կայացել է Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1879 թվականի դեկտեմբերի 1–ից մինչև 1880 թվականի դեկտեմբերի 15–ը՝ «Շոգետուն։ Ճանապարհորդություն Հյուսիսային Հնդկաստանով» անվան տակ։
Վեպից հատվածներ հեղինակը կարդացել է Ամենի ակադեմիայում 1880 թվականի ապրիլի 23–ին։
Վեպը առանձին հրատարակությամբ (նույն անվանումով) սկզբնապես հրատարակվել է երկու գրքով, առաջինը՝ 1880 թվականի հուլիսի 5–ին, երկրորդը՝ նոյեմբերի 11–ին։ 1880 թվականի նոյեմբերի 15–ին լույս ընծայվեց վեպի պատկերազարդ հրատարակությունը՝ նույն անվանումով, (Լեոն Բենետտի 99 նկարազարդումներով)։ Դա հեղինակի տասնհինգերորդ «երկակի» հատորն էր «Անսովոր ճանապարհորդություններ» շարքից։
Նույն 1880 թվականին հայտնվեց վեպի առաջին թարգմանությունը ռուսերեն լեզվով, այն հրատարակվում էր «Новое время» թերթում։ Գրքային հրատարակությունները լույս ընծայվեցին 1882 թվականին համարյա միաժամանակ Մոսկվայում (Խլեբնիկովի հրատարակություն) և Պետերբուրգում (Ա․ Ա․ Կրաևսկու տպագրատուն)[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք անգլիացի ջենտլմեններ և մեկ ֆրանսիացի ուղևորվում են ճանապարհորդության Հյուսիսային Հնդկաստանով զարմանահրաշ «Շոգետան» օգնությամբ՝ ինժեներական մտքի բացառիկ հայտնագործության։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքը բաժանված է երկու մասի և երեսուն գլուխների[2]։
Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գլուխ առաջին. Գլխագին
- Գլուխ երկրորդ. Գնդապետ Մոնրո
- Գլուխ երրորդ. Սիփայների ապստամբությունը
- Գլուխ չորրորդ. Էլլորայի քարանձավներում
- Գլուխ հինգերորդ. Երկաթե հսկան
- Գլուխ վեցերորդ. Առաջին փուլ
- Գլուխ յոթերորդ. Ֆալգուի ուխտավորները
- Գլուխ ութերորդ. Մի քանի ժամ Բենարեսում
- Գլուխ իններորդ. Ալլախաբադ
- Գլուխ տասներորդ. Via Dolorosa
- Գլուխ տասնմեկերորդ. Մուսսոնի փոփոխություն
- Գլուխ տասներկուերորդ. Եռակի կրակներ
- Գլուխ տասներեքերրոդ. Կապիտան Հուդի սխրանքը
- Գլուխ տասնչորսերորդ. Մեկը ընդդեմ երեքի
- Գլուխ տասնհինգերորդ. Պալ Տանդիտա
- Գլուխ տասնվեցերորդ. Թափառող կրակ
Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գլուխ առաջին. Մեր առողջարանը
- Գլուխ երկրորդ. Մաթիաս վան Գյոյթ
- Գլուխ երրորդ. Կրաալ
- Գլուխ չորրորդ. Տարրիանի թագուհին
- Գլուխ հինգերորդ. Գիշերային հարձակում
- Գլուխ վեցերորդ. Մաթիաս վան Գյոյթի վերջին «ներողությունը»
- Գլուխ յոթերորդ. Անցում Բետվայի միջով
- Գլուխ ութերորդ. Հուդը ընդդեմ Բանկսի
- Գլուխ իններորդ. Հարյուրն ընդդեմ մեկի
- Գլուխ տասներորդ. Պուտուրիա լիճը
- Գլուխ տասնմեկերորդ. Դեմ առ դեմ
- Գլուխ տասներկուերորդ. Հրանոթի փականի մոտ
- Գլուխ տասներեոերորդ. Երկաթե հսկա
- Գլուխ տասնչորսերոդ. Կապիտան Հուդի հիսուներորդ վագրը
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գոյություն ունի հիշատակում վեպի երկրորդ անվանման մասին՝ «Նանա Սահիբայի վերջը»։
- Վեպի վրա աշխատանքը սկսվել է «Խորհրդավոր կղզու» ավարտից անմիջապես հետո։
![]() |
Շոգետուն (վեպ) Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Жюль Верн «Паровой дом»»
- ↑ «Паровой дом, Жюль Верн — читать онлайн»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2014-10-20
|