Jump to content

Հյուսիսը Հարավի դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսը Հարավի դեմ
ֆր.՝ Nord contre Sud[1]
ՀեղինակԺյուլ Վեռն[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և արկածային
ԹեմաԱմերիկայի քաղաքացիական պատերազմ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1887
Նկարագրում էՖլորիդա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՎիճակախաղի տոմս № 9672
ՀաջորդՃանապարհ դեպի Ֆրանսիա
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչHetzel éds?
Հրատարակման տարեթիվ1887
 Texar's Revenge, or, North Against South Վիքիպահեստում

«Հյուսիսը Հարավի դեմ» (ֆր. Nord contre Sud), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1887 թվականին։

Վեպի առաջին հրատարակումը կայացել է Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1887 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը։ Առանձին հրատարակությամբ սկզբնապես լույս է տեսել երկու գրքով՝ առաջինը 1887 թվականի մայիսի 26-ին, իսկ երկրորդը՝ նույն թվականի նոյեմբերի 14-ին[2]։

1887 թվականի նոյեմբերի 17-ին լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակումը (Լեոն Բենետի 85 պատկերազարդումներով)։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ»–ի քսաներկուերորդ «երկակի» հատորն էր։

Գրքի գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է երկու մասի և երեսունմեկ գլուխների[3]։

Նկարազարդում գրքից
  • Գլուխ առաջին. «Շաննոն» շոգենավի տախտակամածին։
  • Գլուխ երկրորդ. Կէմդլես-Բեյ։
  • Գլուխ երրորդ. Քաղաքացիական պատերազմ։
  • Գլուխ չորրորդ. Բարբանկների ընտանիքը։
  • Գլուխ հինգերորդ. Սև ծովածոցը։
  • Գլուխ վեցերորդ. Ջեքսոնվիլ։
  • Գլուխ յոթերորդ. Վտանգին ընդառաջ։
  • Գլուխ ութերորդ. Վերջին ստրկուհին։
  • Գլուխ իններորդ. Սպասում։
  • Գլուխ տասներորդ. Մարտի 2-ի ցերեկը։
  • Գլուխ տասնմեկերորդ. Մարտի 2-ի երեկոն։
  • Գլուխ տեսներկուերորդ. Հաջորդ վեց օրը։
  • Գլուխ տասներեքերորդ. Մի քանի ժամվա ընթացքում։
  • Գլուխ տասնչորսերորդ. Սենտ-Ջոնս գետի վրա։
  • Գլուխ տասնհինգերորդ. Դատ։
  • Գլուխ առաջին. Առևանգումից հետո։
  • Գլուխ երկրորդ. Հանելուկային գործողություն։
  • Գլուխ երրորդ. Նախօրեին։
  • Գլուխ չորրորդ. Հյուսիս-արևելյան քամի։
  • Գլուխ հինգերորդ. Քաղաքի գրավումը։
  • Գլուխ վեցերորդ. Սենտ-Օգաստին։
  • Գլուխ յոթերորդ. Մահացողի վերջին խոսքերը։
  • Գլուխ ութերորդ. Կէմդլեն-Բեյից մինչև Վաշինգտոն լիճը։
  • Գլուխ իններորդ. Նոճենիների անտառը։
  • Գլուխ տասներորդ. Հանդիպում։
  • Գլուխ տասնմեկերորդ. Էվերգլեյդս։
  • Գլուխ տասներկուերորդ. Ականջ դրված խոսակցություն։
  • Գլուխ տասներեքերորդ. Երկակի կյանք։
  • Գլուխ տասնչորսերորդ. Փախուստ։
  • Գլուխ տասնհինգերորդ. Երկու եղբայր։
  • Գլուխ տասնվեցերորդ. Եզրափակում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վեպի անվանման առաջին տարբերակը՝ «Վերջին ստրկուհին», այնուհետև՝ «Հյուսիս և Հարավ։»
  • Ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում 1862 թվականին ԱՄՆ-ում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Жюль Верн «Север против Юга»».
  3. «Север против Юга, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսը Հարավի դեմ» հոդվածին։