Սև Հնդկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև Հնդկաստան
ֆր.՝ Les Indes noires
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, subterranean fiction? և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)James Starr? և Nell?
Ստեղծման տարեթիվ1877
Նկարագրում էՇոտլանդիա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՀեկտոր Սերվադակ
ՀաջորդՏասնհինգամյա նավապետը
ՆկարազարդողԺյուլ Ֆերա
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1877
OCLC78213847
 The Child of the Cavern Վիքիպահեստում

«Սև Հնդկաստան» (ֆր.՝ Les Indes noires), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրված է 1877 թվականին։ Վեպում իր արտացոլումներն են գտել Ժյուլ Վեռնի և նրա ընկեր Ինյարի 1859 թվականի ամռանը Անգլիա և Շոտլանդիա կատարած ճանապարհորդությունից ստացած տպավորությունները։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հրատարակությունը եղել է Le Temps թերթում 1877 թ. մարտի 28–ից մինչև ապրիլի 22–ը։ Առաջին գրքային հրատարակությունը լույս ընծայվեց 1877 թ. ապրիլի 26–ին։

1877 թ. սեպտեմբերի 24–ին հրատարակվեց «Անսովոր Ճանապարհորդություններ»–ի տասներկուերորդ երկակի հատորը, որի մեջ տեղ գտան տվյալ վեպը և «Չենսլեր»–ը։ Այդ հրատարակությունում «Սև Հնդկաստանը» պարունակում է Ժյուլ Ֆերի 45 նկարազարդումները՝ Շարլ Բարբանի փորագրությամբ։

1877 թ. վեպը լույս ընծայվեց ռուսերեն լեզվով՝ երեք տարբեր թարգմանությամբ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի լեռներում տեղակայված է ածխահանքերի ցանց, որն անվանվում է «Սև Հնդկաստան»։ Նրա ներսում է մեծացել երիտասարդ Նելլը, որը կյանքի ընթացքում երբեք չի տեսել արևի լույսը։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է քսաներկու գլուխների[2]։

  • Գլուխ առաջին. Երկու իրարամերժ նամակներ
  • Գլուխ երկրորդ. Ճանապարհին
  • Գլուխ երրորդ. Միացյալ Թագավորության ընդերքը
  • Գլուխ չորրորդ. Դոչերտի հանքը
  • Գլուխ հինգերորդ. Ֆորդ ընտանիքը
  • Գլուխ վեցերորդ. Մի քանի անբացատրելի երևույթներ
  • Գլուխ յոթերորդ. Սիմոն Ֆորդի փորձը
  • Գլուխ ութերորդ. Դինամիտի պայթյունի
  • Գլուխ իներորդ. Նոր Էբերֆոյլ
  • Գլուխ տասներորդ. Գնալն ու գալը
  • Գլուխ տասնմեկերորդ. Կրակե կանայք
  • Գլուխ տասներկուերորդ. Ջեկ Ռայանի հերոսություննեը
  • Գլուխ տասներեքերորդ. Կոլսիթի
  • Գլուխ տասնչորսերորդ․ Մազից կախված
  • Գլուխ տասնհինգերորդ. Նելլը ամառանոցում
  • Գլուխ տասնվեցերորդ. Շարժասանդուղքի վրա
  • Գլուխ տասնյոթերորդ. Արևածագ
  • Գլուխ տասնութերորդ. Լոմոնդ լճից դեպի Կետրայն լիճը
  • Գլուխ տասնիներոդ. Վերջին վտանգը
  • Գլուխ քսաներորդ. «Մեղանչողը»
  • Գլուխ քսանմեկերորդ. Նելլի հարսանիքը
  • Գլուխ քսաներկուերորդ. Լեգենդ ծեր Սիլֆակսի մասին

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլը և իր սիրեցյալը
  • Սկզբնական շրջանում հեղինակին հետաքրքրում էր ստորերկրյա Անգլիայի գաղափարը։
  • Վեպը պատկանում է Ժյուլ Վեռնի ամենաընթերցվող ստեղծագործությունների շարքին։
  • 1859 թվականի ամռանը հեղինակի և նրա ընկեր Ինյարի Անգլիա և Շոտլանդիա կատարած ճանապարհորդության ընթացքում, Ժյուլ Վեռնը այցելել է նաև ածխահանքեր։ Այդ ուղևորությունից վեպ են տեղափոխվել բազմաթիվ փաստեր՝ «Ուելսի արքայազն» նավի անվանումը և նավարկության ընթացքում տիրող վատ եղանակը, վեպի հերոսների այցելությունը Արթուրի Գահ գագաթը և «Լամբերտ–հյուրանոց», և նույնիսկ լճերի երկիր զբոսանքի երթուղին։
  • Վեռնի ստեղծագործական արվեստի ամերիկացի ժամանակակից հետազոտող Ուիլյամ Բուտչերը, հետազոտելով հեղինակի ձեռագրերը Նանտի Քաղաքային արխիվում, հայտնաբերել է համարյա մի ամբողջական գլուխ, որը դուրս է մնացել վեպից հրատարակիչ Էտցելի ցուցմունքով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Жюль Верн «Чёрная Индия»».
  2. «Чёрная Индия, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.