Հայրենիքի դրոշը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայրենիքի դրոշը
Face au drapeau
HetzelFaceAuDrapeau.jpg
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգիրք
Ժանրարկածային գրականություն, ճանապարհորդական վեպ և գիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Thomas Roch?
Ստեղծման տարեթիվ1894
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԼողացող կղզին
ՆկարազարդողԼեոն Բենետ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1896
Facing the Flag Վիքիպահեստում

«Հայրենիքի դրոշը» (ֆր. Face au drapeau), ֆրանսիացի գրող-ֆանտաստ Ժյուլ Վեռնի վեպը, որը գրվել է 1896 թվականին։ Վեպը հրատարակվել է նաև «Դեմքով դեպի դրոշը» անվանման տակ՝ 1896 թվականի հունվարի 1–ից մինչև հունիսի 15–ը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուտարար Թոմա Ռոքը ստեղծում է իր կործանարար զենքը, որը կազմված է երկու նյութերից՝ պայթուցիկ նյութից և սարքից՝ որի մեջ այդ նյութը լցվում է (հրթիռի նախատիպը)։ Տարօրինակ և պաթոլոգիկ չվստահող Թոմա Ռոքը փորձում է իր հայտնագործած զենքը վաճառել տարբեր պետությունների՝ պահանջելով նրա համար աստղաբաշխական գումար, բայց բոլոր երկրների կառավարությունները մերժում են նրան։ Վերջինը նա դիմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց ԱՄՆ-ի կառավարությունը, եզրակացնելով, որ գյուտարարը հոգեպես աննորմալ է, տեղավորում է նրան Հելտֆուլ Հաուս հոգեբուժարանում՝ հույս ունենալով սակարկել նրա հետ, երբ վերջինս առողջանա։ Շուտով նրան այդտեղից առևանգում է անհայտ կոմս դ՛ Արտիգասը և տանում է նրան իր առագաստանավով։ Ռոքի հետ միաժամանակ առևանգում է նաև նրա վերակացու Գեյդոնին, որի իրական անունը Սիմոն Հարտ է (ֆրանսիացի ինժեներ)։

Ծովահենները տանում են նրանց Բեկ Կապ խուլ կղզին, որը մտնում է Բերմուդյան կղզիների խմբի մեջ[1]։ Կոմս դ՛ Արտիգասը պարզվում է Կեր Կարրաջն է՝ ծովահենների ղեկավարը, որոնք ցանկանում են խլել Թոմա Ռոքից նրա հայտնագործությունը, որպեսզի նրա օգնությամբ դառնան անխոցելի՝ ցանկացած զինվորական ուժի համար։ Նրանք կաշառում են նրան իրենց գանձերով և Ռոքը պատրաստում է իր հայտնագործությունը։ Սիմոն Հարտին հաջողվում է աշխարհին տեղյակ պահել սպասվող վտանգի մասին։ Կղզուն աննկատ մոտենում է անգլիական ստորջրյա ռազմական «Սուորդ» նավը՝ լեյտենանտ Դէվոնի հրամանատարությամբ։ Նրանք վերցնում են Սիմոն Հարտին, հափշտակում են Թոմա Ռոքին և ցանկանում են աննկատ հեռանալ, բայց ծովահենների ստորջրյա նավը նկատում է նրանց և խորտակում՝ խոյահարելով իր ծանր մարմնով։ Փրկվել հաջողվում է միայն Ռոքին և Հարտին։

'Facing the Flag' by Léon Benett 05.jpg

Մի քանի ռազմական նավեր մոտենում են Բեկ Կապին, որպեսզի նրան ենթարկեն ռմբակոծման և դեսանտ իջեցնեն այնտեղ, բայց Թոմա Ռոքը իր զենքը գործի է գցում և ոչնչացնում է անգլիական հածանավը։ Այդ ժամանակ առաջ է գալիս ֆրանսիական նավը, դրոշ է բարձրացնում և զինվորական նվագախումբը սկսում է նվագել ֆրանսիական հիմնը։ Թոմա Ռոքը, որը ծնունդով ֆրանսիացի էր, տեսնելով իր երկրի դրոշը, զգում է աշխարհի և հայրենիքի առջև իր մեղքը։ Նա պայթեցնում է կղզյակը՝ ծովահենների հետ միասին։ Երբ զինվորները իջնում են կղզյակի մնացորդների վրա, այնտեղ գտնում են միակ կենդանի մնացածին՝ Սիմոն Հարտին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Վեռնի համար Թոմա Ռոքի կերպարի աղբյուր է հանդիսացել ֆրանսիացի քիմիկոս Ֆրանսուա Էժեն Տուրպենը, որը 1885 թվականին մշակել և Տարտոնագրել է պիկրինաթթվի սեղմված և ձգված լիցքերի օգտագործումը՝ հրետանային արկերի լիցքավորման համար։ Երկու տարի անց Ֆրանսիայի կառավարությունը օգտագործման ընդունեց Տուրպենի հայտնագործությունը և պիկրինաթթվի կազմությունը՝ ավելացված նիտրոցելյուլոզով (հրացանային բամբակ), ստացավ, լայն տարածում ստացած, մելինիտ անվանումը։ Սակայն Տուրպենին արտոնագրի հանձնումը՝ պիկրինաթթվի օգտագործման կազմության համար, մերժվեց, պատճառաբանվելով, որ նրա պայթուցիկ հատկությունը հայտնի են եղել վաղ ժամանակներում։

1897 թվականին Տուրպենը դատական հայց է ներկայացնում՝ մեղադրելով Ժյուլ Վեռնին այն բանում, որ նա իր «Հայրենիքի դրոշը» վեպում՝ Թոմա Ռոքի կերպարում, օգտագործել է իրեն և իր մելինիտ հայտնագործությունը։ Ժյուլ Վեռնի պաշտպանն էր հանդիսանում Ռայմոնդ Պուանկարեն, գրողը արդարացվեց, քանի որ դատարանը այդպես էլ չգտավ մեղադրանքի ապացույցներ[2]։ Բայց և այնպես, հեղինակի և իր եղբայր Պոլի նամակագրությունում կան բազմաթիվ մանրամասն քննարկումներ Տուրպենի մասին՝ որպես Թոմա Ռոքի նախակերպար։

«Հայրենիքի դրոշը» և «Բեգումի հինգ հարյուր միլիոնը» վեպը շատ նման են միմյանց։ Երկու վեպում էլ միայնակ հայտնագործողը փորձում է տիրանալ աշխարհին իր ջախջախիչ զենքի օգնությամբ, բայց վերջ ի վերջո, այդ նույն զենքը ոչնչացնում է իր ստեղծարարին։ Այդ նույն բանը կարելի է տեսնել նաև «Աշխարհի տիրակալը» վեպում, որտեղ հանճարեղ ինժեներ Ռոբուրը արդյունքում դառնում է ոճրագործ (նայիր նաև «Ռոբուր նվաճողը» վեպը)։

Այս վեպում Թոմա Ռոքի զենքը՝ իր գործողության մեխանիզմով, հանդիսանում է հրթիռի նախահայրը՝ սարքը շարժվում է առաջ և պայթում՝ հարվածվելով թիրախին։ Նույնպես, ինչ-որ չափով, վեպում կանխագուշակվում է ատոմային ռումբը՝ այնտեղ, որտեղ Թոմա Ռոքը ասում է, որ պայթյունի շառավիղը կազմում է մի քանի կիլոմետր, ավելի թափանցիկ այն հիմնավորվում է Կարլ Զեմանի «Բեկ Կապ կղզու գաղտնիքը» էկրանավորումում։

Սարքավորումները «Հայրենիքի դրոշ»-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորջրյա նավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

'Facing the Flag' by Léon Benett 30.jpg

Վեպում գործում են երկու ստորջրյա նավեր։ Նրանցից մեկը ստորջրյա քարշակ է՝ ինչպես անվանում էր նրան Սիմոն Հարտը, որը ճոպանի օգնությամբ իր ետևից քաշում է ծովահենների «Էբբա» առագաստանավը։ Երկրորդ սուզանավը հանդիսանում է անգլիական ռազմական ստորջրյա նավ «Սուորդ»-ը, որը ղեկավարվում էր լեյտենանտ Դէվոնի կողմից։ «Սուորդ»-ը բաղկացած էր երկու բաժանմունքից՝ առաջնային (հրամանատարական խցիկ) և ետնային, որտեղ գտնվում էր շարժիչը։

Մարտական տեսակետից ստորջրյա քարշակը էապես գերազանցում է «Սուորդ»-ին։ Բեկ Կապ կղզու ներքին ջրերում տեղի ունեցած սուզանավերի ճակատամարտի ժամանակ նա խորտակում է չափերով փոքր այդ սուզանավը և նրա հետ միաժամանակ զոհվում են Դէվոնը և նրա նավաստիները։ Որպես զենք քարշակը օգտագործում է ստորջրյա խոյահարումը։

Նավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայրենիքի դրոշ»-ում գլխավոր նավ է հանդիսանում «Էբբա» առագաստանավը։ Դա արագընթաց նավ է, որով կոմս դ'Արտիգասը ճանապարհորդում էր աշխարհի շուրջ՝ նույն ինքը Կեր Կարրաջը։ Նրա նավախցում ծովահենները պահում էին Թոմա Ռոքին և Հարտին այնպես, որ նրանց չի գտնում ոստիկանությունը։ «Էբբա»-ն օդ է բարձրանում այն ժամանակ, երբ պայթում է կղզին։

Վեպի վերջում հայտնվում են ևս վեց հածանավեր՝ տարբեր ազգությունների։ Ամենամեծը նրանցից անգլիական ծանր հածանավն էր, որը ոչնչանում է Թոմա Ռոքի զենքից, այնուհետև ֆրանսիական հածանավը, որի նավաստիները խիզախորեն առաջ են շարժվում՝ բարձրացնելով ազգային դրոշը և նվագելով ֆրանսիական հիմնը։

Հեղուկացիր Ռոք[խմբագրել | խմբագրել կոդը]

'Facing the Flag' by Léon Benett 03.jpg

Թոմա Ռոքի մահաբեր զենքը կարելի է անվանել հրթիռի նախատիպը։ Այն բաղկացած է մի քանի մասերից՝ պայթուցիկ նյութից, խթանիչից (ռուս. детонатор)՝ հեղուկ վիճակում և գործարկող սարքից, որի մեջ լցվում է խթանիչը։ Ռեակցիայի սկսվելուց հետո արկը երկինք է բարձրանում և պայթում է՝ թիրախին բախվելուց հետո։ XIX դարի վերջի համար դա բավականին հզոր զենք էր և այդ պատճառով բոլոր տիրությունները ցանկանում էին տիրանալ դրան։ Սակայն Ռոքը զենքի համար պահանջում է այնքան մեծ գումար, որ ոչ մեկը չի խիզախում այն գնել՝ վստահելով գյուտարարի խոսքին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիման վրա 1958 թվականին Կարել Զեմանի կողմից նկարահանվել է «Բեկ Կապ կղզու գաղտնիքը» ֆիլմը։ Ֆիլմի սյուժեն տարբերվում է գրքի սյուժեից ավելի արկածային և ռոմանտիկ դրվածքով՝ ավելացված են նոր հերոսներ։ Չնայած որ հեղուկացիրը ունի բացահայտ նմանություն ատոմային ռումբին, ընդհանուր առմամբ, ֆիլմը ներկայանում է հեգնական հնչերանգով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Բելգիայում։ Ֆիլմը նախատեսված է երեխաների դիտման համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жюль Верн. Флаг родины, глава 8 «Бэк-Кап»
  2. Жюль Верн в издательстве Мир приключений. Послесловие книги.