Ամրոցը Կարպատներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Ամրոցը Կարպատներում
Le Château des Carpathes
Verne - Le Château des Carpathes 8.jpg
Հեղինակ Ժյուլ Վեռն
Տեսակ գիրք
Ժանր vampire novel, գոթական վեպ, վեպ-թերթոն և գիտաֆանտաստիկ վեպ
Թեմա melomania, հոլոգրաֆիա, ստերեոկինո, phonograph, love triangle և cantatrice
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ 1892 թ.
Նկարագրում է Տրանսիլվանիա, Կարպատյան լեռներ և Retezat Mountains
Շարք Անսովոր ճանապարհորդություններ
Նկարազարդող Լեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակիչ Պիեր-Ժուլ Հետցել
Հրատարակված է Magasin d'éducation et de récréation
Հրատարակման տարեթիվ 1892 թ.
Carpathian Castle Վիքիպահեստում

«Ամրոցը Կարպատներում» (ֆր.՝ Le Château des Carpathes), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1892 թվականին։ Որոշ գրականագետներ գտնում են, որ այն ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Բրեմ Սթոքերի համար՝ «Դրակուլա»–ի գրման ժամանակ։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1892 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 15–ը։

Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1892 թվականի հոկտեմբերի 20–ին։

Վեպի առաջին պատկերազարդ հրատարակությունը՝ Լեոն Բենետտի 40 նկարազարդումերով, որոնցից մի քանիսը գունավոր էին, կայացել է 1892 թվականի հոկտեմբերի 27–ին։ Այս նույն վեպը՝ «Կլոդիուս Բոմբառնակ» վեպի հետ միասին մտել է «Անսովոր ճանապարհորդություններ»–ի քսանութերորդ «երկակի» հատորի կազմի մեջ, որը լույս է տեսել 1892 թվականի նոյեմբերի 21–ին[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է տասնհինգ գլուխների[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիլլան իտալուհի հայտնի օպերային երգչուհի է, որը մեծ գնահատականի է արժանանում քննադատների կողմից։ Նրա ամենավառ երկրպագուներից մեկն է հանդիսանում բարոն Ռուդոլֆ դե Հերցը։ Բարոնը մշտապես այցելում է նրա ներկայացումներին։ Նա հանելուկային անձնավորություն է՝ բավարար դրամական միջոցներով։ Նկարելը և աշխարհով մեկ ճանապարհորդելը նրա կիրքն են։ Նա ոչ մի անգամ չի մոտեցել երգչուհուն և երբեք չի փորձել նկարել նրան, բայց նրա ձայնը դարձել է բացարձակ անհրաժեշտություն նրա կյանքում։ Բարոնին ուղեկցում է միայնակ և հանելուկային Օրֆանիկը՝ չճանաչված գյուտարար, որն ապրում է իր տիրոջ հաշվին։

Նեապոլում շրջագայելու ժամանակ երիտասարդ ավանտյուրիստ կոմս Ֆրանց դե Թելեքը՝ Վալախիայից, խորապես սիրահարվում է Սթիլլային և նրան ամուսնության առաջարկ է անում։ Սթիլլան համաձայնում է և սկսում է տարածել լուրեր թատրոնից հեռանալու մասին՝ իր կարիերայի գագաթնակետին, որպեսզի ազատվի իր տարօրինակ երկրպագուից։

Նորությունը բարոնի մեջ առաջացնում է կոմս Թիլեքի նկատմամբ խանդ և ատելություն։ Բարոնը գտնվում է խորը ճգնաժամի մեջ և նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարում։ Ճնշված նա այցելում է «Օռլանդո» օպերայի վերջին ներկայացմանը. Սթիլլան պետք է կատարի Անժելիկայի դերը։

'The Carpathian Castle' by Léon Benett 33.jpg

Վերջին դրվագում, որտեղ հերոսուհին մահանում է, Սթիլլան կատարում է «Innamorata, mio cuore tremane, Voglio morire» արիան։ Հանկարծ հուշարարի խցիկում Սթիլլան նկատում է բարոն դե Հերցի դեմքը և ձեռքը մոտեցնելով բերանին արյունաշաղախ և անդամալույծ ընկնում է բեմի վրա։

Թելեքը իր սիրեցյալի մահից հետո, որը թաղված է Նեապոլում, խելագարման եզրին է։ Հաջորդ օրը բարոնը հեռանում է Նեապոլից՝ նամակում մեղադրելով Ֆրանց դե Թելեքին սիրեցյալի մահվան մեջ։

Մի քանի ամիս անց Կարպատներում՝ Հրաբխի կիրճում գտնվող ամրոցում, որը բարոն դե Հերցի տիրույթն է, սկսվում են տարօրինակ բաներ կատարվել։ Տեղացի բնակիչները խոսում են ծխի, պատկերի և հիասքանչ ձայնի մասին, որը տեսնում և լսում են լքված ամրոցից։

Թելեքը վերականգնվում է տանը և զբոսաշրջային արշավներ է կատարում իր տիրույթներում՝ հավատարիմ ուղեկից Ռոցկոյի հետ։ Դատավոր Կոլտցի և նրա դուստր Միրիոտի անփութության շնորհիվ նա իմանում է ամրոցի և նրա տիրոջ մասին պատմությունները։

Տրանսիլվանիայի մարզում ճանապարհորդելու ժամանակ և բարոն դե Հերցի մասին տեղեկություններ հավաքելուց հետո Թելեքը իր ուղեկից մարդկանց հետ մեկնում է ամրոց։ Նրան հայտնվում է Սթիլլայի հոգին՝ Անժելիկայի հագուստով և լսվում է «Օռլանդո»–ի երգը։

Մտնելով կապելլա, որտեղ թաղված են Հերցի նախնիները, նա տեսնում է Օրֆանիկին և Ռուդոլֆի կերպարանքը՝ տարօրինակ գլխարկներով։ Երբ նրանք մտնում են սենյակ, կոմսի առջև հայտնվում է Սթիլլայի կերպարը և լսվում է նրա ձայնը։ Ֆրանցը ընկնում է գետնին և ձեռքը մեկնում է դեպի Սթիլլան։ Բարոնը ձեռքն է վերցնում դանակը և պնդելով, որ այդ ձայնը պետք է լսելի լինի միայն իրեն, հարձակվում է Սթիլլայի կերպարի վրա։ Սթիլլան վեր է ածվում բազմաթիվ ապակե կտորտանքների։ Ֆրանցի ուղեկիցները փախչում են սենյակից և վազում դեպի Հրաբխի կիրճը, որտեղ լսում են ահեղ պայթյունի ձայնը և տեսնում են ամրոցի այրվող աշտարակը։ Դա Օրֆանիկն է պայթեցրել ամրոցը։

'The Carpathian Castle' by Léon Benett 37.jpg

Նիկ Դեկի ծառան ավերակների մեջ գտնում է կոմս Թելեքի մարմինը, որը, սակայն, չի մահացել, բայց խելագարվել է, և ուղղակի կրկնում է «innamorata, voglio morire»։

Այդ ամբողջը Օրֆանիկի ձեռքի գործն է, որին Հերցը հանձնարարել էր ստեղծել այնպիսի մի բան, որ լսելի լինի Սթիլլայի ձայնը։ Ինչպես նաև հանճարեղ գյուտարարը ստեղծել էր ապակիների համակարգ և Սթիլլայի դիմանկարի պատկերը երևում էր ամբողջ տնով մեկ։ Բարոն ուղղված կրակոցը ավերել էր այն արկղը, որտեղ գտնվում էին Սթիլլայի ձայնագրությունները։

Բարոնը թաղվեց իր ամրոցի ավերակներում, որտեղ նա թակարդ էր պատրաստել իր մրցակցի համար։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

'The Carpathian Castle' by Léon Benett 39.jpg
  • Սթիլլա, 25 տարեկան, իտալուհի օպերային երգչուհի
  • Ռուդոլֆ դե Հերց, 50-55 տարեկան, բարոն, ամրոցի տիրակալը
  • Ֆրանց դե Թելեք, 27 տարեկան, կոմս
  • Օրֆանիկ, գիտնական, Հերցի սպասավորը
  • Ռոցկո, 40 տարեկան, զինվոր, Թելեքի ուղեկիցը
  • Նիկ Դեկ, 25 տարեկան, անտառապահ, Միրիոտ Կոլտցի նշանածը
  • Միրիոտ Կոլտց, 20 տարեկան, դատավոր Կոլտցի դուստրը
  • Բիրո Կոլտց, 55-60 տարեկան, դատավոր և քաղաքապետ
  • Յոնաս, 60 տարեկան, հրեա «Թագավոր Մատիաս»–ի տերը
  • Պատակ, 45 տարեկան, բժիշկ
  • Հերմոդ, 55 տարեկան, ուսուցիչ
  • Ֆրիկ, 65 տարեկան, հովիվ
  • Չեպմեն, լեհ հրեա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս ստեղծագործությունում Ժյուլ Վեռնը կանխատեսում է հոլոգրամայի հայտնագործումը։ Սակայն վեպի որոշ էկրանավորումներում (1957, 1980, 1983 թվականներ) հոլոգրամային պատկերումը փոխարինվում է կինոժապավենի վրա նկարահանված պատկերով։ Դա բերեց այն սխալ տեղեկության տարածմանը, մինչև իսկ ստեղծագործության տեքստի աղավաղմանը, որ իբր Վեռնը «Ամրոցը Կարպատներում» վեպում նկարագրում է կինեմատոգրաֆը և նույնիսկ 3D տեխնոլոգիաները։
  • Վեպը գրվել է մինչ 1889 թվականը, բայց ուղղումներ մտցվել են նաև հետագայում՝ մինչ 1891 թվականը։
  • Գրքի հիմքում ընկած են այնպիսի հայտնագործություններ, ինչպիսիք են Էդիսոնի լուսանկարչությունը և Ռոբերսթոնի «ֆանտասկոպը»։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]