Jump to content

Չինացու ձախորդությունները Չինաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինացու ձախորդությունները Չինաստանում
ֆր.՝ Les Tribulations d'un Chinois en Chine
ՀեղինակԺյուլ Վեռն[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1879
Նկարագրում էՉինական կայսրություն և Ափիոնային պատերազմներ
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԲեգումի հինգ հարյուր միլիոնը
ՀաջորդՇոգետուն
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչHetzel éds?
Հրատարակման տարեթիվ1879
ԹարգմանիչQ54357712?
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/chinese/chinese.html
 Tribulations of a Chinaman in China Վիքիպահեստում

«Չինացու ձախորդությունները Չինաստանում» (ֆր.՝ Les Tribulations d’un Chinois en Chine), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1879 թվականին։

Հրատարակումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հրատարակությունը եղել է Le Temps թերթում՝ 1879 թվականի հուլիսի 2–ից մինչև հուլիսի 7–ը։ Առաջին գրքային հրատարակությունը (ինչպես միշտ Էտցելի մոտ) լույս է տեսել 1879 թվականի օգոստոսի 11-ին։ Գրքի հրատարակությունը կազմել է 28000 օրինակ։

Այս վեպը (Լեոն Բենետտի 52 նկարազարդումներով) «Բեգումի հինգ հարյուր միլիոնը» վեպի հետ միասին մտել է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի տասնչորսերորդ երկակի հատորի մեջ։ Այն լույս է տեսել 1879 թվականի նոյեմբերի 17–ին[2]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է քսաներկու գլուխների[3]։

Գրքի գլխավոր հերոսը երիտասարդ տղամարդ է՝ Ցզին Ֆոն։ Նա հավաքում է իր բոլոր ընկերներին, որպեսզի հայտնի իր ամուսնության մասին։ Սակայն հանկարծ պատահում է մի դեպք, որը փոխում է Ֆոյի պլանները։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարազարդում գրքից
  • Ավելի ճիշտ թարգմանություն է «Tribulations» բառը, որը թարգմանվում է որպես «բարոյական տանջանքներ, փորձություններ»
  • Սկզբից հեղինակը որոշել էր, որ գործողությունները պետք է ընթանան ԱՄՆ–ում։
  • Գրականագետները գտնում են, որ վեպի մեջ դեպքերը ներկայացվում են թայպինների շարժման ժամանակաշրջանում։
  • Գրքի հիման վրա նկարահանվել են երկու ֆիլմեր 1965 թվականին՝ նույն անունով՝ Ժան Պոլ Բելմոնդոն գլխավոր դերում և 1998 թվականին՝ «Բուլվորտ»՝ Ուորեն Բիթիի և Հոլի Բերիի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Жюль Верн «Бедственные приключения одного китайца в Китае»».
  3. «Треволнения одного китайца в Китае, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինացու ձախորդությունները Չինաստանում» հոդվածին։