Jump to content

Կանաչ ճառագայթ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ ճառագայթ
ֆր.՝ Le Rayon vert
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգեղարվեստական գրականություն և արկածային
ԹեմաԿանաչ ճառագայթ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1882
Նկարագրում էՔլայդ, Իոնա, Ստաֆա, Ֆինգալի քարանձավ և Հեբրիդյան կղզիներ
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՌոբինզոնների դպրոցը
ՀաջորդՀամառ Քերաբան
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1882
OCLC53822776
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/gruestra/gruestra.html
 The Green Ray Վիքիպահեստում

«Կանաչ ճառագայթ» (ֆր.՝ Le Rayon vert), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրված է 1882 թվականին։ Գրքում տեղ են գտել 1859 թվականի ամռանը Ժյուլ Վեռնի և նրա ընկեր Ինյարի դեպի Անգլիա և Շոտլանդիա կատարած ճանապարհորդությունից ստացած տպավորությունները։

Հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1882 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 23-ը «Le Temps» թերթում։ Առաջին գրքային հրատարակությունը, որի մեջ մտել է նաև «Որսորդության տասը ժամը» պատմվածքը, լույս է տեսել 1882 թվականի հուլիսի 24–ին։ Այդ պատմվածքը և վեպը տեղ են գտել նաև պատկերազարդ հրատարակությունում (վեպի 44 նկարազարդումները արվել են Լեոն Բենետտի կողմից), լույս տեսած 1882 թվականի հոկտեմբերի 23–ին։ Նրանք, «Ռոբինզոնների դպրոցը» վեպի հետ միասին, կազմել են «Անսովոր ճանապարհորդություններ»–ի տասնյոթերորդ «երկակի» հատորը, որը հրատարակվել է 1882 թվականի նոյեմբերի 13–ին[1]։

Երես առած երիտասարդ աղջիկը՝ որբուկ Հելինա Քեմփբելը, ապրում էր իր քեռիների՝ Մելվիլլ եղբայրների տանը։ Նրանք ցանկանում են ամուսնացնել նրան բարձրաշխարհիկ Արիստոբուլուս Ուրսիկլոսի՝ հանճարեղ գիտնականի հետ, որը դուր չի գալիս Հելինային։ Նա, ցանկանալով հետաձգել ամուսնությունը, ասում է, որ չի ամուսնանա մինչև չտեսնի կանաչ ճառագայթ։ Մելվիլները, Հելինան, նրանց սպասուհի Էլիզաբեթը և սպասավոր Պատրիջը որոնում են կանաչ ճառագայթը Հեբրիդյան կղզիներում՝ հայտնվելով շատ ծիծաղաշարժ և վախեցնող իրավիճակներում։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է քսաներեք գլուխների[2]։

  • Գլուխ առաջին. Եղբայր Սեմը և եղբայր Սիբը
  • Գլուխ երկրորդ. Հելինա Քեմփբելլ
  • Գլուխ երրորդ. Հոդված «Մորնինգ Պոստ»–ում
  • Գլուխ չորրորդ. Քլայդով վար
  • Գլուխ հինգերորդ. Շոգենավից շոգենավ
  • Գլուխ վեցերորդ. Կորրիվրեկան ջրապտույտը
  • Գլուխ յոթերորդ. Արիստոբուլուս Ուրսիկլոս
  • Գլուխ ութերորդ. Ամպ հորիզոնում
  • Գլուխ իններորդ. Էլիզաբեթի ակնարկները
  • Գլուխ տասներորդ. Կրոկետի մեկ պարտիա
  • Գլուխ տասնմեկերորդ. Օլիվեր Սինկլեր
  • Գլուխ տասներկուերորդ. Նոր նախագծեր
  • Գլուխ տասներեքերորդ. Ծովի հմայքը
  • Գլուխ տասնչորսերորդ. Կյանքը Իոնա կղզու վրա
  • Գլուխ տասնհինգերորդ. Մենաստանի ավերակները
  • Գլուխ տասնվեցերորդ. Հրացանի երկու կրակոց
  • Գլուխ տասնյոթերորոդ. «Կլորինդա»–ի տախտակամածին
  • Գլուխ տասնութերորդ. Ստաֆֆա
  • Գլուխ տասնիններորդ. Ֆինգալի անձավը
  • Գլուխ քսաներորդ. Տիկին Քեմփբելի որոնումները
  • Գլուխ քսանմեկերորդ. Փոթորիկ անձավում
  • Գլուխ քսաներկուերորդ. «Կանաչ ճառագայթ»
  • Գլուխ քսաներեքերորդ. Եզրափակում

Հետաքիրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վեպի պատվին անվանվել է հավայան սիգարի տեսակներից մեկը։
  • Վեպի հիմքում ընկած է Կանաչ Ճառագայթի մասին շոտլանդական առասպելը, որը երջանկություն է տալիս յուրաքանչյուրին, ով տեսել է այն։

Նկարազարդումներ գրքից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Жюль Верн «Зелёный луч»».
  2. «Зелёный луч, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ ճառագայթ (վեպ)» հոդվածին։