Աշխարհի շուրջը 80 օրում
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշխարհի շուրջը 80 օրում (այլ կիրառումներ)
Աշխարհի շուրջը 80 օրում ֆրանսերեն՝ Le Tour du monde en quatre-vingts jours | |
|---|---|
| Հեղինակ | Ժյուլ Վեռն[1] |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | վեպ-թերթոն, արկածային և մանկական արվեստի գործ |
| Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
| Կերպար(ներ) | Ֆրանսիս Կրոմարտի, Ֆիքս, Էնդրյու Սպիդի, Ֆիլիեաս Ֆոգ, Աոուդա և Ժան Պասպարտու |
| Ստեղծման տարեթիվ | 1872 |
| Նկարագրում է | Շանհայ, Հոնկոնգ, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Լոնդոն, Լիվերպուլ, Հնդկաստան, Եգիպտոս, Սինգապուր, Ճապոնիա, Ադեն, Իտալիա և Ֆրանսիա |
| Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
| Նախորդ | Մորթիների երկրում |
| Հաջորդ | Խորհրդավոր կղզին |
| Նկարազարդող | Ալֆոնս դը Նևիլ |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Փարիզ |
| Հրատարակված է | Le Temps |
| Հրատարակման տարեթիվ | 1872[2] |
| Թարգմանիչ | Valentín Arias? |
| Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/80tage/80tage.html |
«Աշխարհի շուրջը 80 օրում» (ֆրանսերեն՝ Le tour du monde en quatre-vingts jours), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի ճանապարհորդական վեպը, որը պատմում է էքսցենտրիկ և ֆլեգմատիկ անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի աշխարհի շուրջ ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվել է գրազի արդյունքում։ Վեպը գրվել է 1872 թվականին, հրատարակվել 1873 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի հերոսը՝ Ֆիլեաս Ֆոգը, գրազ է գալիս, որ կկարողանա շրջանցել Երկրագունդը՝ արևելքից–արևմուտք ութսուն օրից ոչ ավել ժամանակահատվածում, որն այդ ժամանակվա համար հնարավոր առավելագույն արագությունն էր, հաշվի առնելով տրանսպորտային տեխնիկական հնարավորությունները։ Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա։ Ճանապարհի ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ վտանգների։ Հնդկաստանում Ֆիլեաս Ֆոգը և նրա սպասավոր Պասպարտուն փրկում են հիասքանչ Աուդային, որին պատրաստվում էին կենդանի այրել նրա մահացած ամուսնու մարմնի հետ։ Հետագայում տիկին Աուդան դառնում է Ֆոգի կինը։ Ճանապարհորդությանը խանգարում է նաև հետախույզ Ֆիքսը։ Ոստիկանությունը համոզված է, որ հենց Ֆոգն է գողացել Անգլիայի բանկից խոշոր գումար, իսկ գրազը միայն պատրվակ է թաքնվելու օրենքից։ Երբ Ֆոգը մեկ օր ուշացումով վերադառնում է Մեծ Բրիտանիա, նա որոշում է հաջորդ օրը՝ երկուշաբթի, ամուսնանալ Աուդայի հետ։ Եվ ինչքան մեծ էր նրա զարմանքը, երբ հոգևորականը ասում է, որ հաջորդ օրը կիրակի է։ Այդպես խիզախ և անվրդով պարոն Ֆոգը շահում է գրազը։ Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը՝ բացի այդ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից։
Ճանապարհը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ճանապարհը | Միջոցը | Տևողությունը |
|---|---|---|
| Լոնդոն — Սուեզ | շոգեքարշ, փոստանավ | 7 օր |
| Սուեզ — Բոմբեյ | փոստանավ | 13 օր |
| Բոմբեյ — Կալկաթա | շոգեքարշ, փիղ | 3 օր |
| Կալկաթա — Հոնկոնգ | փոստանավ | 13 օր |
| Հոնկոնգ — Յոկոհամա | փոստանավ | 6 օր |
| Յոկոհամա — Սան Ֆրանցիսկո | փոստանավ | 22 օր |
| Սան Ֆրանցիսկո — Նյու Յորք | շոգեքարշ | 7 օր |
| Նյու Յորք — Լոնդոն | փոստանավ, շոգեքարշ | 9 օր |
| Արդյունք | 80 օր | |
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլեաս Ֆոգ, անգլիացի ձեռնարկատեր, շատ հարուստ մարդ։ Սովոր է ապրել իր սահմանած կանոններով և չի կարողանում տանել անգամ դրանց մի փոքր խախտումը (դա է ապացուցում այն, որ նա հեռացրել է իր նախկին սպասավորին՝ Ջեյմս Ֆորստերին, այն բանի համար, որ նա սափրվելու համար բերել էր սահմանվածից 2° ցածր ջերմաստիճանով ջուր)։ Կարողանում է պահել իր խոսքը՝ գրազ է եկել 20 հազար ֆունտ ստերլինգի վրա, որ կշրջանցի աշխարհը ութսուն օրում, ծախսել է 19 հազար և ենթարկվելով բազմաթիվ վտանգների կատարել է իր խոստումը և շահել գրազը։
- Ժան Պասպարտու, ֆրանսիացի, Ֆիլեաս Ֆոգի սպասավորը՝ Ջեյմս Ֆոստերից հետո։ Ծնվել է Փարիզում։ Փորձարկել է բազմաթիվ մասնագիտություններ (մարմնամարզության ուսուցչից մինչև հրշեջ)։ Իմանալով, որ «պարոն Ֆիլեաս Ֆոգը ամենակոկիկ մարդն է և ամենամեծ տնակյացը Միացյալ Թագավորությունում», գալիս է նրա մոտ ծառայության։
- Ֆիքս, հետախույզ՝ որը ամբողջ գրքի ընթացքում հետապնդում է Երկրագնդով մեկ Ֆիլեաս Ֆոգին՝ համարելով նրան գող, որը կողոպտել է Անգլիական բանկը։
- Աուդա, հնդկական ռաջայի կինը, որը նրա մահից հետո պետք է ամուսնու դիակի հետ այրվեր կրակի վրա։ Աուդային փրկում է Ֆիլեաս Ֆոգը և նա դառնում է Ֆոգի ուղեկիցը մինչև Անգլիա, որտեղ նրանք ամուսնանում են։
- Էնդրյու Ստյուարտ, Ջոն Սելիվան, Սամուել Ֆալլենտին, Թոմաս Ֆլենագան և Գոտյե Ռալֆ, Ռեֆորմ ակումբի անդամներ, որոնք թղթախաղի ժամանակ Ֆոգի հետ գրազ են գալիս, որ նրան չի հաջողվի ճանապարհորդել աշխարհի շուրջ 80 օրում։
- Էնդրյու Սպիդի, «Հենրիետա» նավի նավապետ,, որը Ֆոգի համար դարձավ ամենալուրջ արգելքը ԱՄՆ–ից Անգլիա վերադառնալու ճանապարհին։
Ներկա իրադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակի կենդանության օրոք սովորականից ավելի հայտնի այս վեպը մինչ այսօր ծառայում է որպես բազմաթիվ էկրանավորումների հիմք, իսկ Ֆիլեաս Ֆոգի կերպարը դարձել է անգլիական ինքնատիրապետման և նպատակին հասնելու վճռականության կերպար։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիպլիկացիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեվիլի և Բենետտի կողմից ստեղծված նկարազարդումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանապարհորդության քարտեզը
- Գրքի կազմը
- Ֆիլեաս Ֆոգ
- Ժան Պասպարտու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհի շուրջը 80 օրում» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
