Լողացող քաղաքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լողացող քաղաքը
Une ville flottante
'A Floating City' by Jules Férat 01.jpg
Հեղինակ Ժյուլ Վեռն
Տեսակ վեպ
Ժանր գիտաֆանտաստիկ վեպ և ծովային արկածներ
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ 1870
Շարք Անսովոր ճանապարհորդություններ
Նկարազարդող Ժյուլ Ֆերա
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Հրատարակիչ Պիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ 1870
A Floating City Վիքիպահեստում

«Լողացող քաղաքը» (ֆր.՝ Une ville flottante), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը, որը ներառված է «Անհավանական ճանապարհորդություններ» շարքում։ Գրվել է 1870 թվականին։

Հրատարակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առաջին անգամ տպագրվել է 1870 թվականի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 6-ը «Journal des Débats politiques et littéraires» ամսագրում։

Առանձին գրքի ձևով հրատարակվել է 1871 թվականի հուլիսի 17-ին։ Նույն գրքում ներառված էր նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը։

Պատկերազարդված տարբերակը (Ժյուլ Ֆերի 44 պատկերազարդումները, որոնք փորագրվել են Փանմեյքերի ու Հիլդիբրանի կողմից), ներառելով նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը, թողարկվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին։ Իսկ 1872 թվականի հոկտեմբերի 31-ին թողարկվեց «Անհավանական ճանապարհորդություններ»-ի վեցերորդ հատորը, որում ներառված էին այս վեպն ու «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» վեպը[1]։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է երեսունինը գլուխների[2]։

Հերոսների երթուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Ֆերի պատկերազարդումը
Ժյուլ Ֆերի պատկերազարդումը
Ժյուլ Ֆերի պատկերազարդումը
Ժյուլ Ֆերի պատկերազարդումը
  1. Լիվերպուլ
  2. Քլիր
  3. Նյու Յորք
  4. Հուդզոն
  5. Օլբանի
  6. Ռոչեսթեր
  7. Նիագարա ֆոլս
  8. Նիագարայի ջրվեժ
  9. Բուֆֆալո
  10. Էրի
  11. Նյու Յորք
  12. Բրեստ
  13. Փարիզ

Գործող հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Verne - Une ville flottante, 1872.djvu
  • Էլեն Հոջես
  • Ֆաբիան Մաք-Էլվին
  • Արչիբալդ Կորսիկան
  • դոկտոր Դեն Պիտֆերժ
  • Հարրի Դրեյք

Իրադարձությունների խրոնոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի իրադարձությունները սկսվում են 1867 թվականի մարտի 18-ին ու ավարտվում ապրիլի 29-ին։ «Գրեյթ իսթերն»-ով ճանապարհորդությունը տեղի է ունենում մարտի 26-ից ապրիլի 9[3]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպի ստեղծման համար Ժյուլ Վեռնին ոգեշնչել էր Լիվերպուլից Նյու Յորք նավարկությունը, որը նա անց էր կացրել եղբոր՝ Փոլի հետ 1867 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, ժամանակի ամենամեծ նավով՝ «Գրեյթ Իսթերն»-ով։
  • Իրադարձությունների խրոնոլոգիան ճշգրտորեն համընկնում է հեղինակի Ամերիկա կատարած ճանապարհորդության հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրեյթ Իսթերն»-ը ջրի մեջ իջեցնելուց առաջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]