Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում
Aventures de trois Russes et de trois Anglais dans l'Afrique australe
'The Adventures of Three Englishmen and Three Russians in South Africa' by Jules Férat 01.jpg
Հեղինակ Ժյուլ Վեռն
Տեսակ գիրք
Ժանր արկածային գրականություն և ճանապարհորդական վեպ
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ 1872
Շարք Անսովոր ճանապարհորդություններ
Նկարազարդող Ժյուլ Ֆերա
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Հրատարակիչ Պիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ 1872
ԳՄՍՀ 968-452-329-7
OCLC 35300695
The Adventures of Three Englishmen and Three Russians in South Africa Վիքիպահեստում

«Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» (ֆր.՝ Aventures de trois Russes et de trois Anglais dans l’Afrique Australe), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը ներառված է «Աներևակայելի արկածներ» շարքում։ Գրվել է 1872 թվականին։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1871 թվականի նոյեմբերի 20-ին Էտցելիա «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» անվան տակ։

«Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» վեպը առանձին գրքի ձևաչափով հրատարակվել է 1872 թվականի օգոստոսի 29-ին։ 1872 թվականի հոկտեմբերի 30-ին վեպը վերահրատարակվեց պատկերազարդված (Ֆերի 53 նկարազարդումներով, որոնք մշակվել են Պանմաքերի կողմից) տարբերակով (նորից ամբողջական ամսագրային անվանմամբ ու վերնագրով), որն իր մեջ ներառում էր նաև «Լողացող քաղաքը» վեպը։

Դա «Աներևակայելի ճանապարհորդությունների» վեցերորդ կրկնակի հատորն էր։

1873 թվականին Վեպը հրապարակվում է նաև Ռուսաստանում՝ Մարկո Վովչեկի թարգմանությամբ[1]:

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ առաջին։ Նարնջագույն գետի ափին
  • Գլուխ երկրորդ։ Պաշտոնական ներկայացում
  • Գլուխ երրորդ։ Խոչընդոտների հաղթահարումը
  • Գլուխ չորրորդ։ Մի քանի բառ մետրի մասին
  • Գլուխ հինգերորդ։ Բեչուանների բնակավայրը
  • Գլուխ վեցերորդ, որում ծանոթությունն իրականանում է
  • Գլուխ յոթերորդ։ Եռանկյան հիմքը
  • Գլուխ ութերորդ։ Քսանչորսերոր զենիթը
  • Գլուխ իններորդ։ Ավան
  • Գլուխ տըասներորդ։ Շիթ
  • Գլուխ տասնմեկերորդ, որտեղ գտնում են Նիկոլայ Պալանտերին
  • Գլուխ տասներկուերորդ։ Պարոն Ջոնի ճաշակով ուղենիշը
  • Գլուխ տասներեքերորդ։ Կրակի օգնությամբ
  • Գլուխ տասնչորսերոդ։ Պատերազմի հայտարարումը
  • Գլուխ տասնհինգերորդ։ Եվս մի աստիճան
  • Գլուխ տասնվեցերորդ։ Տարբեր արկածներ
  • Գլուխ տասնյոթերորդ։ Անապատի լողափը
  • Գլուխ տասնութերորդ։ Անապատ
  • Գլուխ տասնիններորդ։ Տրիանգուլյացիա կամ մահ
  • Գլուխ քսաներորդ։ Ութ օր Սկորցեֆի գագաթին
  • Գլուխ քսանմեկերորդ։ Fiat Lux!
  • Գլուխ քսաներկուերորդ, որտեղ Նիկոլայ Պալանդերը դուրս է գալիս ինքն իրենից
  • Գլուխ քսաներեքերորդ։ Զամբեզիի ջրվեժները

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Աֆրիկայի քարտեզը Ժյուլ Ֆեռատի պատկերմամբ

Գեոդեզիայի արշավախումբը, որը կազմված էր Անգլիացի ու ռուս գիտնականներից, մեկնում է Հարավային Աֆրիկա։ Երկու ազդեցիկ ուժերի միջև պատերազմի լուրն արշավախմբի անդամների մեջ միջազգային կոնֆլիկտ է առաջացնում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպը գրվել է Ֆրանկ-պրուսական պատերազմի տարիներին, երբ հեղինակն իր սեփական նավով՝ «Սեն-Միշել»-ով ծառայության մեջ էր։
  • Վեպը գրելիս Ժյուլ Վեռնը օգտվել է շոտլանդացի հետազոտող Դեվիդ Լիվինգսթոնի աշխատություններից։
  • Վեպը գրելիս հեղինակը ոգեշնչվել է Դոմինիկ Ֆրանսուա Արագոյի աշխատանքներով
  • Ռուս ճանապարհորդներից ոչ մեկը ռուսական ազգանուն չուներ, բոլորը գերմանական ծագում ունեին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]