Միխայիլ Ստրոգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Ստրոգով
Michel Strogoff
Jules Verne et Adolphe d'Ennery - Michel Strogoff 1880.jpg
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգիրք
Ժանրարկածային գրականություն, պատմավեպ և պատերազմական վեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1874
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆկարազարդողԺյուլ Ֆերա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1877
Michael Strogoff Վիքիպահեստում

«Միխայիլ Ստրոգով։Արքայի սուրհանդակը» (ֆր.՝ Michel Strogoff), Ժյուլ Վեռնի վեպը, որը գրվել է 1874—1875 թվականներին։ Ի տարբերություն Ժյուլ Վեռնի հայտնի մյուս ստեղծագործությունների, չի վերաբերվում գիտա-ֆանտաստիկ ժանրին, այլ հանդիսանում է արկածային վեպ։ Չնայած վեպում նկարագրվում են իրադարձություններ, որոնք վեպի գրման ժամանակաշրջանին են վերաբերվում, գիրքը բացահայտ պատմական ենթատեքստ չի պարունակում։

Իվան Տուրգենևի պնդմամբ վեպը թարգմանվել է ռուսերեն լեզվով։ Թարգմանիչ Էտցելը, որը գտնվում էր Ժյուլ Վեռնի հետ նամակագրական կապի մեջ, նրան է ուղարկում մի քանի դիտողություններ՝ վեպի տեքստի վերաբերյալ։ Պատասխանելով այդ դիտողություններին, Ժյուլ Վեռնը գրում է. «Ձեր նշումները շատ արժեքավոր են։ Ես ամեն ինչ կարգի կբերեմ, բայց միայն այն բանից հետո, երբ կստանամ դիտողություններ Տուրգենևի կաղմից»։ Էտցելը հավաքած տեքստը ցույց է տալիս Տուրգենևին։ Տուրգենևը անում է մի շարք դիտողություններ և ուղղումներ՝ մասնավորապես, թաթարական արշավանքի նկարագրությունը, որը Ժյուլ Վեռնը հատագայում վերամշակեց[1]։ Վեպը լույս տեսավ Սանկտ Պետերբուրգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ստրոգովը Ալեքսանդր II արքայի մոտ ծառայում է՝ որպես սուրհանդակ։ Երբ թաթարական խան Ֆեոֆարը ապստամբություն է բարձրացնում Սիբիրի արևելքում, Ստրոգովը՝ արքայի հանձնարարությամբ, ուղևորվում է Իրկուտսկ։ Ստրոգովի խնդիրն է նախազգուշացնել Իրկուտսկի նահանգապետին, որը արքայի հարազատ եղբայրն է, նրա նկատմամբ նախապատրաստվող դավադրության և Իվան Օգարևի պետական դավաճանության մասին։ Ճանապարհին նա հանդիպում է Նադյա Ֆյոդորովային, Հարրի Բլոունտին՝ անգլիական թերթի թղթակցին և ֆրանսիական թերթի թղթակից Ալսիդա Ժոլիվյեին։ Բլոունտը և Ժոլիվյեն գնում են համարյա նույն ճանապարհով ինչ Ստրոգովը՝ ճանապարհին անընդհատ բաժանվելով և նորից հանդիպելով։ Շուտով Միխայիլը և Նադյան գերի են ընկնում Իվան Օգարևի կողմից գլխավորած թաթարական ջոկատին։ Նրանց մեղադրում են լրտեսության մեջ։ Ֆեոֆան խանի դատավճռով Միխայիլին՝ թաթարական օրենքների համաձայն, կուրացնում են՝ աչքերի վրայով տանելով շիկացած սուրը (վերջում պարզվում է, որ երջանիկ պատահականության շնորհիվ Միխայիլի տեսողությունը, այնուամենայնիվ, պահպանվել է)։ Շուտով Նադյաին և Միխայիլին հաջողվում է փախչել և նրանք սիբիրյան մի գյուղացու օգնությամբ հասնում են Իրկուտսկ, որտեղ և հասցնում են նախազգուշացնել նահանգապետին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միխայիլ Ստրոգով» (1910), ռեժիսոր՝ Ջեյմս Սիրլ Դոուլի (J. Searle Dawley);
  • «Միխայիլ Ստրոգով» (1914), ռեժիսոր՝ Լլոյդ Բ. Կարլտոն (Lloyd B. Carleton);
  • «Միխայիլ Ստրոգով» (1926), ռեժիսոր՝ Վիկտոր Տուրժանսկի (Viktor Tourjansky);
  • «Միխայիլ Ստրոգով» (1914), ռեժիսոր՝ Ժակ դե Բարոնսելլի (Jacques de Baroncelli);
  • «Արքայի սուրհանդակը» (Der Kurier des Zaren) (1936), ռեժիսոր՝ Ռիխարդ Էյխբերգ (Richard Eichberg);
  • «Զինվորը և Տիկինը» (The Soldier and the Lady) (1937) ռեժիսոր՝ Ջորջ Նիկոլս (George Nichols Jr.);
  • «Միխայիլ Ստրոգով» (Michel Strogoff) (1956) ռեժիսոր՝ Կարմին Գալլոն (Carmine Gallone);
  • «Միխայիլ Ստրոգովի տրիումֆը» (Le Triomphe de Michel Strogoff) (1961), ռեժիսոր՝ Վիկտոր Տուրժանսկի (Viktor Tourjansky);
  • «Միխայիլ Ստրոգով, արքայի սուրհանդակը» (Der Kurier des Zaren) (1970), ռեժիսոր՝ Էրիպրանդո Վիսկոնտի (Eriprando Visconti);
  • «Միխայիլ Ստրոգով, արքայի սուրհանդակը» (Michele Strogoff — il corriere dello zar) (1999), ռեժիսոր՝ Ֆաբրիցիո Կոստա (Fabrizio Costa)

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միխայիլ Ստրոգով» (Miguel Strogof) (1955), Բրազիլիա;
  • «Միխայիլ Ստրոգով» (Michel Strogoff) (1975), Ֆրանսիա, ռեժիսոր — Ժան Պիեռ Դեկուր (Jean-Pierre Decourt) (4 մաս)

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միխայիլ Ստրոգով» (Michel Strogoff) (1997), ռեժիսոր — Բրյունո Ռենե Յուշե (Bruno-René Huchez);
  • «Միխայիլ Ստրոգովի անհավանական արկածները» (Les Aventures extraordinaires de Michel Strogoff) (2004), ռեժիսոր — Բրյունո Ռենե Յուշե (Bruno-René Huchez)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեգենդար Միխայիլ Ստրոգով» մյուզիքլ (2011), Ֆրանսիա, ռեժիսոր Նեդ Դրուժիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]