Նավապետ Գրանտի որդիները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավապետ Գրանտի որդիները
ֆր.՝ Les Enfants du capitaine Grant
ՀեղինակԺյուլ Վեռն[1]
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԾովային գրականություն և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Lord Glenarvan?, Lady Glenarvan?, Major MacNabs?, John Mangles?, Robert Grant?, Mary Grant?, Jacques Paganel?, Thalcave?, Այրտոն և Captain Grant?
Ստեղծման տարեթիվ1865
Նկարագրում է37-րդ հարավային զուգահեռական, Պատագոնիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա և Maria Theresa Reef?
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ և Captain Nemo trilogy?
ՆախորդԵրկրից դեպի Լուսին
ՀաջորդՔսան հազար լյո ջրի տակ
ՆկարազարդողԷդուարդ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1868, 1860 և 1864
 In Search of the Castaways Վիքիպահեստում

«Նավապետ Գրանտի որդիները» (ֆր.՝ Les Enfants du capitaine Grant), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի վեպը, որն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է 1868 թվականին, մաս-մաս հրատարակվել է «Magasin d'Éducation et de Récréation»-ում` 1865 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1867 թվականի դեկտեմբերի 5-ը։ Այն եռագրության առաջին մասն է, որին հաջորդել են հետևյալ վեպերը.

Վեպը կազմված է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրում գլխավոր հերոսները՝ լորդ (Էդուարդ) և լեդի (Էլեն) Գլենարվանները, մայոր Մակ-Նաբսը, Ժակ Պագանելը, Մերի և Ռոբերտ Գրանտները, Ջոն Մանգլսը, նավապետ Գրանտին փնտրելիս ճանապարհորդում են Հարավային Ամերիկայում Պատագոնիայի միջով, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում` խիստ պահպանելով հարավային լայնության 37-րդ զուգահեռականը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավապետ Գրանտը, ով երազում էր Նոր Շոտլանդիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականի հուլիսի 26-ին լորդ Էդուարդ Գլենարվանի «Դունկան» զբոսանավի նավաստիները Շոտլանդիայի ջրերում բռնում են կռանաձուկ, որի ներսում գտնում են երեք լեզուներով (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) նամակներ պարունակող շիշ։ Թեև ջուրը խիստ վնասել էր տեքստը, հնարավոր է լինում հասկանալ, որ անգլիական «Բրիտանիա» նավը, որը նշված դեպքերից մեկ տարի առաջ կորել էր ծովում, խորտակվել էր, ինչից հետո կենդանի են մնացել երեք մարդ՝ նավապետ Գրանտը և երկու նավաստիներ, ովքեր ապաստան են գտել ինչ-որ կղզու վրա, որը գտնվում է հարավային լայնության 37°11'։ Երկայնությունը, ինչպես նաև հենց կղզին, որի վրա հայտնվել են զոհերը, չի հաջողվում պարզել։

Բրիտանական ծովային նախարարությունը հրաժարվում է օգնել Գլենարվանին՝ հիմնվելով տեղեկատվության անորոշության և անլիարժեքության վրա։ Հրաժարման իրական պատճառը կորած նավապետ Գրանտի ազգային համոզմունքներն էին, ով երազում էր Շոտլանդիայի անկախության մասին։ Նրա ճանապարհորդության գլխավոր նպատակը Նոր Շոտլանդիայի հիմնադրումն էր։

Գլենարվանի տուն են գալիս նավապետ Գրանտի որդին ու դուստրը՝ հոր մասին լուր իմանալու հույսով։ Տիկին Էլեն Գլենարվանը համոզում է ամուսնուն «Դունկան» զբոսանավով մեկնել նավապետին որոնելու։

«Դունկանը» մեկնում է որոնումների[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դունկանը» դուրս է գալիս Գլազգոյից։ Նավի վրա էին լորդ Գլենարվանն՝ իր կնոջ հետ, նրա զարմիկ մայոր Մակ-Նաբսը, Ռոբերտ և Մերի Գրանտները։ Զբոսանավի հրամանատարն էր նավապետ Ջոն Մանգլսը։ Նավի վրա հայտնվում է ավելորդ ուղևոր՝ հայտնի ֆրանսիացի աշխարհագրագետ Ժակ Էլիասեն Ֆրանսուա Մարի Պագանելը, ով միշտ շփոթում էր նավերը։ Նա մեկնում էր Հնդկաստան՝ աշխարհագրական ընկերության հանձնարարությամբ։ Ուղևորները համոզում են նրան մնալ, և Պագանելը միանում է Նավապետ Գրանտի որոնումներին։

Հարավային լայնության 37-րդ զուգահեռականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավապետ Գրանտի և նրա նավաստիների ափ դուրս գալու վայրի երկայնությունը մնում է անհայտ, բայց այն հնարավոր է գտնել, եթե փնտրեն հարավային լայնության ամբողջ 37-րդ զուգահեռականով։ Զբոսանավը Ատլանտյան օվկիանոսով նավարկում է Հարավային Ամերիկայի ափերով, անցնում է Մագելանի նեղուցով, գնում է Խաղաղ օվկիանոսով դեպի Պատագոնիա, այն վայրը, որտեղ այն միանում է 37-րդ զուգահեռականին։ «Դունկանը» լորդ Գլենարվանին, Մակ-Նաբսին, Պագանելին, Ռոբերտ Գրանտին, նավապետի օգնական Թոմ Օստինին և երկու նավաստիներին իջեցնում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, այն պայմանով, որ շրջանցելով Հորն հրվանդանը` նրանց վերցնի արևելյան ափին` Կորենտես հրվանդանի մոտ։ Գլենարվանի խումբը հատում է Պատագոնիան՝ հետևելով 37-րդ զուգահեռականին, բայց ոչ մի հետք չի գտնում նավապետից, և հասնելով Հարավային Ամերիկայի արևելյան ափերին՝ վերադառնում է «Դունկանի» վրա։

Ճանապարհորդները նավարկում են արևելք, հատում են Հնդկական օվկիանոսը, այցելում ճանապարհին գտնվող Տրիստան-դա-Կունիա և Ամստերդամ կղզիները, որոնք 37-րդ զուգահեռականի վրա էին, բայց անարդյունք, և ափ են իջնում հարավարևելյան Ավստրալիայում։ Լորդ Գլենարվանը հաըտնաբերում է մի իռլանդացու պատկանող ագարակ, ով ևս ոչինչ չի իմանում «Բրիտանիայի» մասին։ Սակայն նրա ծառաներից մեկը՝ Այրտոնը հայտարարում է, որ եղել է «Բրիտանիայի» բոցմանը, որը խորտակվել է Ավստրալիայի արևելյան ափերին։ Այրտոնն ինքը գերի է ընկել ավստրիալական աբորիգենների ձեռքը, ապա փախել է և մեկ ամիս թափառել անտառներում մինչև գտել է իռլանդացու ագարակը և մնացել այնտեղ։ Այրտոնի խոսքերով

Գրանտն ու ամբողջ անձնակազմը զոհվել են։

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ Գլենարվանը որոշում է նավապետ Գրանտին փնտրելով 37-րդ զուգահեռականի ուղղությամբ հատել Ավստրալիան և Այրտոնին, որպես ուղեկցորդ, հրավիրում է իր արշավախումբ, որի կազմի մեջ մտնում էին այն անձիք, որոնք մասնակցել էին նավապետ Գրանտի որոնումներին Պատագոնիայում, նրանց էին միացել նաև տիկին Գլենարվանը, Մերի Գրանտը, նավապետ Մանգլսը և Օլբինետը՝ «Դունկանի» տնտեսը, իսկ զբոսանավը նավապետի օգնական Թոմ Օստինի գլխավորությամբ մեկնում է Մելբուրն վերանորոգման և այնտեղ պետք է սպասեր Գլենարվանի հետագա հրահանգներին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ 1. Կռանաձուկ
  • Գլուխ 2. Երեք վավերագիր
  • Գլուխ 3. Մալկոլմ-Կասլ
  • Գլուխ 4. Էլեն Գալերվանի առաջարկը
  • Գլուխ 5. «Դունկանի» մեկնումը
  • Գլուխ 6. Համար 6 նավասենյակի ճամփորդը
  • Գլուխ 7. Որտեղի՞ց ժամանեց և ո՞ւր է ուղևորվում Ժակ Պագանելը
  • Գլուխ 8. Մի լավ մարդ էլ ավելացավ «Դունկանի» վրա
  • Գլուխ 9. Մագելանի նեղուցը
  • Գլուխ 10. Երեսունյոթերորդ զուգահեռականը
  • Գլուխ 11. Անցում Չիլիով
  • Գլուխ 12. 12.000 ոտնաչափ ծովի մակերևույթից բարձր
  • Գլուխ 13. Վայրէջք Կորդիլերներից
  • Գլուխ 14. Ազատարար կրակոց
  • Գլուխ 15. Ժակ պագանելի իսպաներենը
  • Գլուխ 16. Ռիո-Կոլորադո
  • Գլուխ 17. Պամպասներ
  • Գլուխ 18. Ջուր փնտրելը
  • Գլուխ 19. Կարմիր գայլեր
  • Գլուխ 20. Արգենտինյան հարթությունները
  • Գլուխ 21. Անկախության ամրոցը
  • Գլուխ 22. Հեղեղ
  • Գլուխ 23. Թռչնային կյանք
  • Գլուխ 24. Թռչնային կյանքը շարունակվում է
  • Գլուխ 25. Հրի և ջրի միջև
  • Գլուխ 26. Ատլանտյան օվկիանոս

Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ 1. Նորից «Դունկանի» վրա
  • Գլուխ 2. Տրիստան-դա-Կունիա կղզիներ
  • Գլուխ 3. Ամստերդամ կղզին
  • Գլուխ 4. Ժակ Պագանելի և մայոր Մակ-Նաբսի գրազը
  • Գլուխ 5. Հնդկական օվկիանոսի ցասումը
  • Գլուխ 6. Բերնուիլի հրվանդանը
  • Գլուխ 7. Այրտոն
  • Գլուխ 8. Մեկնում
  • Գլուխ 9. Վիկտորիա գավառը
  • Գլուխ 10. Ուիմերա գետը
  • Գլուխ 11. Բյորկ և Ստյուարտ
  • Գլուխ 12. Երկաթուղի Մելբուրնից Սենդհորստ
  • Գլուխ 13. Առաջին պարգևն աշխարհագրությունից
  • Գլուխ 14. Ալեքսանդր լեռան հանքերը
  • Գլուխ 15. «Ավստրիալական և նորզելանդական թերթ»
  • Գլուխ 16. Ռոբերտը կապիկների նոր ցեղ է գտնում
  • Գլուխ 17. Անասնապահ միլիոնատերեր
  • Գլուխ 18. Ավստրալիական Ալպեր
  • Գլուխ 19. Թատերական տպավորություն
  • Գլուխ 20. Լանդիա, Լանդիա, Զելանդիա
  • Գլուխ 21. Չորս սարսափելի օր
  • Գլուխ 22. Էդեն

Երրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ 1. «Մակարի»
  • Գլուխ 2. Այն երկրի անցյալը, ուր գնում են ճանապարհորդները
  • Գլուխ 3. Կոտորած Նոր Զելանդիայում
  • Գլուխ 4. Ափակոծություններ
  • Գլուխ 5. Ակամա նավաստիներ
  • Գլուխ 6. Մարդակերության տեսական հիմնավորումը
  • Գլուխ 7. Ճանապարհորդները ցամաք են իջնում
  • Գլուխ 8. Նոր Զելանդիայի այսօրվա օրը
  • Գլուխ 9. Երեսուն մղոն դեպի հյուսիս
  • Գլուխ 10. Ազգային գետը
  • Գլուխ 11. Տաուպո լիճը
  • Գլուխ 12. Մաորական առաջնորդի հուղարկավորությունը
  • Գլուխ 13. Վերջին ժամերը
  • Գլուխ 14. Լեռը, որի վրա տաբու է դրված
  • Գլուխ 15. Պագանելի վճռական միջոցներ
  • Գլուխ 16. Երկու կրակի արանքում
  • Գլուխ 17. Ինչո՞ւ էր «Դունկանը» նավարկում Նոր Զելանդիայի արևելյան ափի երկարությամբ
  • Գլուխ 18. Այրտո՞ն, թե՞ Բեն Ջոյս
  • Գլուխ 19. Հաշտության դաշնագրի պայմանները
  • Գլուխ 20. Գիշերվա ճիչ
  • Գլուխ 21. Տաբոր կղզին
  • Գլուխ 22. Ժակ Պագանելի վերջին ցրվածությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]