Որսի տասը ժամերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որսի տասը ժամերը
ֆր.՝ Dix heures sur la chasse
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1881
Հրատարակված էԿանաչ ճառագայթ
Հրատարակման տարեթիվ1881
 Dix heures en chasse Վիքիպահեստում

Որսի տասը ժամերը (ֆր.՝ Dix heures en chasse), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի երգիծական պատմվածքը։ Այն գրվել է 1881 թվականին։ Պատմվածքի առաջին հրատարակությունը կայացել է 1881 թվականի դեկտեմբերի 18-ին «Ամյենի ամսագրում»։ Հաջորդ տարի՝ 1882 թվականին, այն հրատարակվել է «Ամյենի ակադեմիական հուշեր»-ում, ինչպես նաև Պիեռ Ժյուլ Էտցելի մոտ՝ փոփոխված տեքստով, «Կանաչ Ճառագայթ» վեպի հետ միասին, 1882 թվականի հուլիսի 24-ին, որպես «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի պատմվածք։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել 1882 թվականի հոկտեմբերի 23-ին, որի նկարազարդումները կատարվել են Գեդեոն Բարիլի կողմից։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականին Ժյուլ Վեռնի հետ տեղի է ունեցել նմանատիպ դեպք, որի ժամանակ նա քիչ էր մնում մահանար և կրակեր գյուղական ոստիկանի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը տարվում է գլխավոր հերոսի անունից, որը պատմում է, որ քսան տարի առաջ նա մասնակցել է որսորդության։

1859 թվականի օգոստոսի վերջին Սոմա դեպարտամենտում հայտարարվում է որսաշրջանի բացումը։ Երիտասարդ ամյենցուն հյուր է գալիս նրա ընկեր, պաշտոնյա Բրետինյոն և նրան հրավիրում որսի։ Ամյենցին ամեն կերպ ցանկանում է հրաժարվել նրա հրավերից, սակայն տեղի է տալիս և ստիպված է լինում համաձայնվել և մեկնել որսի։

Ուրիշ յոթ որսորդների և նրանց շների հետ նրանք ուրբաթ օրը, երեկոյան ժամը վեցին, ճանապարհ են ընկնում։ Դրանք էին՝ Մաքսիմոնը, Դյուվոշելը, Մատիֆը, Պոնկլուեն, Բակկարան, Բրետինյոն և մեկ ուրիշ որսորդ։ Գիշերն անցկացնելով Էրիսարի հյուրատանը, հաջորդ օրը նրանք ուղևորվում են կաքավի որսի։ Մոտ տասնհինգ կիլոմետր քայլելուց հետո, մեր որսորդը դեռ ոչ մի կենդանի չէր խփել, չնայած մի քանի արձակած գնդակների՝ ի տարբերություն իր մյուս ընկերների, որոնք ինչ-որ չափով կարողացել էին որս անել։

Շուտով թփերի միջից աղմուկ է լսվում և կաքավների երամը օդ է բարձրանում։ Լսվում են բազմաթիվ կրակոցների ձայներ։ Սակայն նույն պահին թփերի հետևից դուրս է գալիս մի գյուղացի՝ այտը ուռած։ Մեղքը ընկնում է հեղինակի վրա և վերջինս ստիպված է լինում տաս ֆրանկ վճարել դժբախտ գյուղացուն, բայց պարզվում է, որ գյուղացու բերանում ընկույզ է։

Ընկերները հեռանում են նրանից և հեղինակը մենակ է մնում անտառում։ Շուտով թփերի միջից նորից աղմուկ է լսվում։ Հեղինակը նշան է բռնում և կրակում։ Վազելով թփերի մեջ, նա կաքավի փոխարեն այնտեղ գտնում է ժանդարմի գլխարկ։

Ժանդարմը նրանից պահանջում է որսի թույլտվություն և սպառնում արձանագրություն կազմել։ Հերոսը, իր անունի փոխարեն, տալիս է իր վաղեմի ծանոթ, դաշնակահար ընկերոջ անունը։ Ժանդարմը նրանից վերցնում է հրացանը և մեկ ոսկեդրամ՝ որպես փոխհատուցում վնասված գլխարկին։ Անհաջողակ որսորդը վերադառնում է պանդոկ՝ ինչ-որ կերպ բացատրելով հրացանի կորուստը և լռելով իր արկածների մասին։

Շուտով դաշնակահարը ծանուցում է ստանում ներկայանալ դատարան, որտեղ չունենալով ոչ մի ապացույց իր անմեղության, դատապարտվում է երեսուներկու ֆրանկ տուգանքի։ Բայց փոստով նա ստանում է երեսուներկու ֆրանկի փոխանցում, որը ծածկում է նրա բոլոր ծախսերը։ Այդպես էլ դաշնակահարը չի իմանում իր բարերարի անունը։

Սա մեր հերոսի առաջին և վերջին որսորդությունն էր, որին նա մասնակցություն ունեցավ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը բաժանված է տասնմեկ գլուխների։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեղինակ
  • Բրետինյո
  • Մաքսիմոն
  • Դյուվոշել
  • Մատիֆ
  • Պոնկլուե
  • Բակկարա
  • Ժանդարմ

Նկարազարդումներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքի ֆրանսերեն տեքստը Արխիվացված 2007-06-07 Wayback Machine
  • Վեռն, Ժյուլ. «Որսի տասը ժամերը» (ֆրանսերենից թարգմանությունը Տ. Յակովլևայի). Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.