Ծովի ներխուժումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Ծովի ներխուժումը
L'Invasion de la mer
'Invasion of the Sea' by Léon Benett 01.jpg
Հեղինակ Ժյուլ Վեռն
Տեսակ գիրք
Ժանր արկածային գրականություն
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Շարք Անսովոր ճանապարհորդություններ
Հաջորդ Փարոսն աշխարհի ծայրին
Նկարազարդող Լեոն Բենետ
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Հրատարակիչ Պիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ 1905
Invasion of the Sea Վիքիպահեստում

Ծովի ներխուժումը (ֆր. L'Invasion de la mer), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1904 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի Magasin d'éducation et de récréation ամսագրում 1905 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը։ Առանձին գրքով այն առաջին անգամ լույս է տեսել 1905 թվականի վերջերին՝ «Փարոսն աշխարհի ծայրին» վեպի հետ միասին։ Պատկերազարդ հրատարակության նկարազարդումները կատարվել են Լեոն Բենետտի կողմից[1]։

Վեպը հանդիսանում է վերջինը, որը հրատարակվել է Ժյուլ Վեռնի կենդանության օրոք։ Կան ենթադրություններ, որ վեպը ավարտին հասցնելուն օգնել է հեղինակի որդին՝ Միշել Վեռնը։ Վեպի սկզբնական անվանումը եղել է «Սահարայի ծովը»։ Վերջնական անվանումը, ենթադրաբար, առաջարկվել է Էտցել-որդու կողմից։ Վերջինս խմբագրել է նաև վեպի գործողությունները՝ այն տեղափոխելով 25 տարի հետ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում ապագայում՝ 1930-ական թվականներին, Թունիսում, Գաբեսի օազիսում, ափամերձ մի գյուղում, որը ֆրանսիական գաղութ է։ Թարգի Խադջարը բանտարկյալ է Գաբեսի բանտում, նա մեղադրվում է երկրաբանական արշավախմբի վրա կատարած հարձակման մեջ։ Սակայն նրան բանտից ազատագրում են իր զինակից ընկերները։

Ֆրանսիացի գաղութարարները, որոնք պարզել են, որ Սահարա անպատի մի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր, ցանկանում են այնտեղ ստեղծել ներքին ծով՝ ութ հազար կմ2 ընդհանուր մակերեսով։ Այդ նախագծի հիմքում ընկած է ֆրանսիացի Ֆրանսուա Ռուդերի հետազոտոթյունները։ Այդ ծրագիրն իրականացնելու համար հարկավոր է կառուցել մոտ 170 կմ երկարությամբ ջրանցք։ Այդ ջրանցքի միջոցով նրանք ցանկանում են Միջերկրական ծովից ապահովել ջրի հոսքը դեպի ներքին ծով։ Միջերկրական ծովի աղի ջուրը կգոլորշիանա և դրանով կապահովի տեղումների բնական քանակը։ Այդ կերպ հարակից հողերը կդառնան պտղատու։

Այդ ջրանցքի միջոցով նրանք նաև կկարողանան ֆրանսիական զորքերի համար ճանապարհ բացել դեպի Սահարա և նրանց օգնությամբ ապահովել գաղութների ապահովությունը և անվտանգությունը։

Բացի գիտա–տեխնիկական խնդիրներից, նրանք պետք է պայքարեն նաև տեղաբնակ քոչվորների դիմադրության դեմ։ Ջրանցքի կառուցման արդյունքում ջրի տակ կանցնեն բազմաթիվ օազիսներ և քարավանների ճանապարհներ։ Դա խոչընդոտ կհանդիսանա քոչվոր ցեղերի գոյատևման համար։ Տուարեգները և բեդվինները ամեն կերպ պաշտպանում են իրենց բնակության միջավայրը։ Ջրանցքի շինարարության պատճառով ինժեներ Շալլերի և նրա օգնական Ֆրանսուայի արշավախումբը ժամանում է Սահարա անապատ։ Նա այնտեղ է ժամանել, որպեսզի ղեկավարի ջրանցքի շինարարության աշխատանքների ընթացքը։ Արշավախումբը ճանապարհորդում է զինվորական պահակազորի ուղեկցությամբ։

'Invasion of the Sea' by Léon Benett 13.jpg

Ջրանցքի շինարարության տեղամասերից մեկն ամբողջովին դատարկվել է՝ շինարարները լքել են այդ վայրը։ Տեղի բնակիչներից մեկը պարզաբանում է իրավիճակը։ Նա հայտնում է, որ այդ ամենի մեղավորները բերբերական ցեղերն են։ Արշավախումբը դադար է առնում։ Նրանց հետ է նաև կապիտան Հարդիգանի ղեկավարությամբ պահակազորը։ Հանկարծ նրանց վրա են հարձակվում ազատություն ստացած Խադջարի տուարեգների ջոկատը։ Ֆրանսիական պահակազորի առկայությունը չի կանգնեցնում նրանց, և ինժեներ Շալլերը գերի է ընկնում քոչվոր ցեղին։ Բայց շուտով նրան հաջողվում է փախչել գերությունից։ Նրանք ճանապարհ են ընկնում անապատի ավազների միջով և հասնում են օազիսային բլրակին։ Նրանք նկատում են, որ կենդանիների մի մեծ հոտ փախչում է այդ տարածքից։ Հաջորդ գիշեր ջրի մակարդակը ավելի է բարձրանում, և նրանք հայտնվում են կղզյակում։ Առավոտյան նրանք ականատես են լինում, թե ինչպես է ամբողջ երկրամասը անցնում ջրի տակ և ալիքների մեջ նկատում են խեղդվող Խադջարին։

Այդ ավերումների պատճառը երկրաշարժն է, որն առաջ է եկել ստորերկյա ջրերի հոսքի պատճառով երկրակեղևի հիմքի իջեցումից։ Միջերկրական ծովի ջրերը ահռելի հոսքով լցվում են անապատային հովիտ և խափանում շինարարական աշխատանքները։ Արշավախմբի անդանմերը փրկվում են շոգենավի անձնակազմի կողմից։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է տասնյոթ գլուխներից։

  • 'Գլուխ I. Գաբես օազիսը
'Invasion of the Sea' by Léon Benett 14.jpg
  • Գլուխ II. Խադջար
  • Գլուխ III. Փախուստ բանտից
  • Գլուխ IV. Սահարայի ծովը
  • Գլուխ V. Քարավան
  • Գլուխ VI. Գաբեսից մինչև Թոզեր
  • Գլուխ VII. Թոզեր և Նեֆտա
  • Գլուխ VIII. Ռարզայի աղահանքերը
  • Գլուխ IX. Երկրորդ ջրանցքը
  • Գլուխ X. Հարյուր երեսունչորսերորդ կիլոմետրի մոտ
  • Գլուխ XI. Տասներկուժամյա անցում
  • Գլուխ XII. Ի՞նչ է կատարվում
  • Գլուխ XIII. Զենֆիգ օազիսը
  • Գլուխ XIV. Գերության մեջ
  • Գլուխ XV. Փախուստ
  • Գլուխ XVI. Թելլ
  • Գլուխ XVII. Եզրափակում

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ․ Շալլեր– ինժեներ
  • Մ․ Ֆրանսուա– ինժեների օգնական
  • Խադջար– տուարեգների առաջնորդ
  • Կապիտան Հարդիգան– ֆրանսիական պահակազորի հրամանատար
  • Լեյտենանտ Վիլլետ– ֆրանսիական պահակազորի սպա
  • Նիկոլ– նյութա–տեխնիկական մասի մատակարար

Նկարազարդումներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.litmir.net/ Գրքի մեդիա տարբերակը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
L'Invasion de la mer