Միշել Վեռն
Միշել Վեռն ֆր.՝ Michel Verne | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 4, 1861[1][2] |
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2] |
Մահացել է | մարտի 5, 1925[3][4] (63 տարեկան) |
Մահվան վայր | Տուլոն |
Գերեզման | Saint Pierre Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Mettray Penal Colony? |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, մանկագիր, պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին | Clémence-Thérèse Taton?[5] և Jeanne Reboul?[6] |
Ծնողներ | հայր՝ Ժյուլ Վեռն, մայր՝ Հոնորին դյու Ֆրայսն դը Վիան |
Երեխաներ | Jean Verne? |
Michel Verne Վիքիպահեստում |
Միշել Ժան-Պիեր Վեռն (ֆր.՝ Michel Jean Pierre Verne, օգոստոսի 4, 1861[1][2], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2] - մարտի 5, 1925[3][4], Տուլոն) հայտնի գրող Ժյուլ Վեռնի տղան է: Հոր մահից հետո 1905֊1919 թվականներին Միշելը հրատարակել է մի քանի վեպեր հոր անվան տակ, որոնք սակայն այսօր համարվում են իր հեղինակայինը:
1912 թվականին հիմնադրել է կինոընկերություն, որը զբաղվում էր Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների էկրանավորմամբ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժյուլ Վեռնի և նրա կնոջ` Օնորինի միակ որդին է, ով ծնվել է 1861 թվականին Փարիզում: Նրա դաստիարակութամբ զբաղվել է մայրը: Բնավորության որոշ գծեր ժառանգել է հորից, մասնավորապես համառությունը և գրավիչ խառնվածքը:
Դպրոցում եղել է կայուն վատ սովորող, որի արդյունքում 1876 թվականին հայրը տղային տեղափոխում է անչափահասների գաղութ, իսկ դրան հետևող ինքնասպանության փորձից հետո Ժյուլը նրան ուղարկում է աշխատելու առևտրային նավ՝ որպես նավավարի աշակերտ:
1880 թվականին վերադառնալով Ամյեն՝ նա սիրային կապի մեջ է մտնում տեղի թատրոնի դերասանուհի Թերեզա Դյուգազոնի հետ և սկսում է ինքնուրույն կյանք վարել, որի համար հայրը նրան հատկացնում է ամսական 1000 ֆրանկ գումար: Միշելը փորձում էր ձեռնարկություններ ստեղծել և անընդհատ ընկնում էր պարտքերի մեջ:
Նա մեծ գործունեություն է ծավալել և հիմնադրել է բազմաթիվ ընկերություններ, որոնք չեն արդարացրել իրենց և վերջ ի վերջո սնանկացել են:
Այս փաստի հետ կապված Ժյուլ Վեռնը ասել է, որ տղայի ձեռնարկումների վրա նա ծախսել է մոտ 300.000 ֆրանկ, անգամ վաճառել է իր «Սեն-Միշել» զբոսանավը[7]։ [8]
1888 թվականին տեղի ունեցավ հայր և որդու հաշտեցում, որից հետո Միշելն առաջին անգամ իրեն փորձեց լրագրության և գրականության ոլորտներում` գրելով մի քանի գիտաֆանտաստիկ գրական ակնարկներ, որոնք հրատարակվեցին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆում: Ընդ որում Միշելը հանդես եկավ իր հոր անվան տակ («Ապագայի ճեպընթաց գնացքը», որն առաջին անդրատլանտյան թունելի նախագիծն էր, «Մի օր 2889 թվականի լրագրողի կյանքից» և այլն)[9]։
Չնայած այս ոլորտում նրա առաջընթացին` գրականությունը նրան այնքան էլ չէր գրավում, ուստի նա վերադարձավ ձեռնարկատիրական գործունեությանը:
Բաժանվելով կնոջից և երկու երեխաներից՝ նա ամուսնացավ 16-ամյա Ժաննա Ռեբուլի հետ, ումից ուներ որդի` Ժան Ժյուլ Վեռնը (1892֊1980): Հենց նա էլ գրել է իր պապի կենսագրությունը, որը հրատարակվել է 1973 թվականին Ֆրանսիայում և թարգմանվել է ռուսերեն 1978 թվականին:
Հետաքրքիր է, որ նա իր հոր մասին աշխատել է շատ քիչ բան նշել և ոչ մի բառով չի հիշատակել նրա ստեղծագործական գործունեության մասին:
1912 թվականին Միշել Վեռնը հիմնադրեց «Le Film Jules Verne» կինոընկերութունը և 1916֊1917 թվականներին նկարահանել է «Սև Հնդկաստան» վեպը, 1918֊1919 թվականներին` «Հարավային աստղ», «500 միլիոն բեգումի» և «Ժան Մորենի ճակատագիր» վեպերը:
Այս ձեռնարկումը ևս մեծ հաջողության չհանգեցրեց[10]։
1925 թվականին Միշել Վեռնը մահացել է կոկորդի և ստամոքսի քաղցկեղից:
Ժյուլ Վեռնի հետմահու վեպերի հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]
1905 թվականին հոր մահվանից հետո Միշել Վեռնը ժառանգում է ընտանեկան արխիվը՝ այսպիսով ստանալով սևագրություններ, ուրվագրեր և գրքերի նախապատրաստական նյութեր:
Էտցել խմբագրատան հետ ունեցած պայմանագրին համապատասխան Միշելը շարունակում է հոր աշխատանքը և մինչև 1910 թվականը ամեն տարի կատարում է Ժյուլ Վեռնի նոր վեպերի, այդ թվում նաև կարճ պատմվածքների հետմահու հրատարակություններ, որոնք ամփոփված են «Այսօր և վաղը» (1910) ժողովածուում:
Այդ վեպերի թվում են «Ասուպի հետքերով», «Դանուբյան նավատար», ««Ջոնաթանի» նավաբեկությունը», «Բարսակի արշավախմբի անհավանական արկածները», «Հավետ Ադամ» պատմվածքը, «Փարոս աշխարհի ծայրում»:
1970 թվականին պարզվեց, որ այս բոլոր ստեղծագործությունները գրվել են Միշելի կողմից իր հոր սյուժեի հիման վրա:
Օրինակ` «Ջոնաթանի» նավաբեկությունը» Ժյուլ Վեռնի սևագրերում արտացոլված է 16 գլխով` Միշելն ավելացրել է ևս 15-ը և արմատապես վերափոխել է հոր գրվածքը: Նույն կերպ նաև «Ասուպի հետքերով» վեպը, որում Միշեն ավելացրել է սյուժեի նոր գիծ և այլն, մինչդեռ «Թոմսոն և ընկերներ» վեպն ամբողջությամբ գրվել է Միշելի կողմից[11]։
Այս վեպերը ոճավորված են Ժ. Վեռնի ոճով, մինչդեռ գրականագիտական տեսանկյունից սրանք խիստ տարբերվել են 19-րդ դարի նրա գրվածքներից: Անկախ գրման և հրապարակման տարեթվից Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները գրված են անփութկոտ և խելամիտ ոճով, գիտամատչելի տեղեկատվության ահռելի քանակությամբ[12], լավատեսական աշխարհայացքով և դեպի զարգացումն ունեցած հավատով:
1905 թվականից հետո հրապարակված վեպերը առանձնանում են դասախոսական նյութի բացակայությամբ, ավելի արագընթաց գործողություններով, վատատեսական մոտեցմամբ:
Ժ. Վեռնն իր նոր գրքերում անդրադառնում է ատոմային էներգիայի և դրա պրակտիկ կիրառման, հեռուստատեսության, ռեակտիվ ինքնաթիռների և հեռակառավարվող հրթիռների մասին[13]։
Պ. Գոնդոլո դելլա Ռիվան ասում էր.
«Միանշանակ Միշելն ավելի լավ գրող էր, քան վերջին տարիներին Ժ. Վեռնը, ում մոտ սյուժեն երկարացված էր, խճճված և դանդաղ էր զարգանում: Գաղափարախոսությանը չանդրադառնալու դեպքում, Միշելի կողմից շարադրվածը գրականության տեսակետից դրական երևույթ է»[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Freebase identifier
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjAtMDUtMjIiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjA0NjM3O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ== (ֆր.) — P. 8.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ http://gw.geneanet.org/bourelly?lang=fr;p=clemence+therese;n=taton
- ↑ Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի անդամ
- ↑ Брандис Е. П. Вновь открытый Жюль Верн // Детская литература 1975: сборник статей / Сост. В. Андреенков. — М.: Детская литература, 1975. — С. 175—176.
- ↑ Брандис, 1991, с. 186.
- ↑ Брандис, 1991, с. 170.
- ↑ Brian Taves, Michel Verne de l'écrivain au réalisateur // Revue Jules Verne 19/20, 2005, p. 190—195.
- ↑ Брандис, 1991, с. 199—200.
- ↑ Брандис, 1991, с. 150.
- ↑ Брандис, 1991, с. 196—198, 201.
- ↑ Брандис, 1991, с. 200.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brian Taves, Michel Verne de l'écrivain au réalisateur // Revue Jules Verne 19/20, 2005, p. 190—195.
- Брандис Е. П. Рядом с Жюлем Верном. — 3-е изд. — Л. : Детская литература, Лен. отд., 1991. — 207 с. — ISBN 5-08-000087-2.
- Andrew Nash. Exhaustive Complete List of Jules Verne Titles. JulesVerne.ca A Resource for Collecting the Books of Jules Verne and Ephemera related to Jules Verne the French Author (2011). Проверено 9 августа 2016.
- Неизвестный писатель Верн. WordPress (03.08.2012). Проверено 9 августа 2016.
|