Վարպետ Զախարիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարպետ Զախարիուս
ֆր.՝ Maître Zacharius ou l'Horloger qui avait perdu son âme
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրspeculative/fantastic fiction short story? և ֆենթեզի
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՆկարազարդողՏեոֆիլ Շուլեր
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1874
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/zachariu/zachariu.html
 Maître Zacharius ou l'horloger qui avait perdu son âme Վիքիպահեստում

Վարպետ Զախարիուս («Վարպետ Զախարիուսը կամ ժամագործը, որը կորցրել էր հոգին») (ֆր.՝ Maître Zacharius ou l'horloger qui avait perdu son âme), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ պատմվածքը։ Այն գրվել է 1854 թվականին։ Պատմվածքը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1854 թ. ապրիլ-մայիս ամիսներին «Musée des familles» ամսագրում։ Այնուհետև այն վերահրատարակվել է Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից՝ 1874 թվականին, «Դոկտոր Օքսի փորձը» պատմվածքի հետ միևնույն հավաքածույում[1]։ Նկարազարդումները կատարվել են Թեոֆիլ Շուլերի կողմից։ Անգլերեն երկու թարգմանությունները՝ «Վարպետ Զախարիուս» ըստ Ջորջ Մեյկպիս Թաուլի և «Վարպետ Զախարիա» ըստ Էբբի Լ. Ալժիրի, հրատարակվել են 1874 թվականին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը ծավալվում է XVII և XVIII դարերի սահմանագծում։ Ժնև քաղաքում, Հռենոս գետի կղզիներից մեկում, ապրում էր ժամագործ Վարպետ Զախարիուսը՝ իր դստեր, տասնութամյա Ժերանդայի, աշակերտ Օբեր Տյունի և պառավ սպասուհի Սխոլաստիկի հետ։ Զախարիուսին գնահատում էին Ֆրանսիայում և Գերմանիայում, քանի որ նրան էր պատկանում ժամացույցն աշխատեցնող մեխանիզմի հայտնագործությունը։ Սակայն վերջին ժամանակներս նրան անհանգստացնում էր մի անբացատրելի գաղտնիք։ Բոլոր ժամացույցները, որոնք նա պատրաստել էր, կանգ էին առնում՝ մեկը մյուսի ետևից և նա չէր կարողանում գտնել պատճառը և այդ ամենի հետևանքով նա ընկնում է հոգեկան ապրումների մեջ և ծանր հիվանդանում է։

Ժերանդան և Օբերը, որոնք ժամանակի ընթացքում սԻրահարվում են միմյանց, հոգ են տանում նրա նկատմամբ։ Հաջորդ առավոտ նա իրեն լավ է զգում և անցնում է աշխատանքի՝ Օբերի օգնությամբ։ Սակայն Սխոլաստիկի բերած հաջորդ չաշխատող ժամացույցը նրա մոտ նորից առողջական խնդիրներ են առաջացնում։ Ոչ դեղերը և ոչ էլ բժիշկները նրան օգնել չեն կարողանում։ Դստեր հոգատար մտահոգությունը որոշ չափով բարելավում են նրա ինքնազգացողությունը։ Դուստրը նրան զբոսանքների է տանում, իսկ Օբերը փորձում է վերականգնել ժամացույցները։

Զախարիուսը զբոսանքների ընթացքում հասկանում է, որ դուստրը պետք է դասավորի իր ապագան և ամենահարմար թեկնածուն Օբերն է։ Եվ ավելի ու ավելի հաճախ խոսակցություններ են բացվում նրանց նշանադրության մասին։ Սակայն այդ խոսակցությունների ընթացքում անընդհատ լսվում է մի ձայն, որը կրկնում է, որ Ժերանդան չի ամուսնանա Օբերի հետ։

Դա մի ծերուկի ձայն էր, որի տարիքը հնարավոր չէր գուշակել։ Նրա ձեռքերը շարժվում էին ժամացույցի սլաքների նման, սիրտը աշխատում էր ժամացույցի մեխանիզմի նման և նա երբեք հետ չէր շրջվում։ Նրան կարելի էր հանդիպել այնտեղ, որտեղ խոսակցություն էր գնում Զախարիուսի վերաբերյալ։ Իսկ Զաքարիուսի և Ժերանդայի զբոսանքների ժամանակ նա հայացքը չէր կտրում նրանցից։ Այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ Զախարիուսը նրանում ճանաչում է ժամացույցին։

Զախարիուսին տանը դիմավորում է ծերունին և խոսակծություն բացում, ասելով, որ իրեն հանձնարարված է կարգավորել արևը, քանի որ այն միշտ չէ, որ համապատասխանում է ժամագործի ժամացույցներին։ Ծերունին առաջարկում է տալ ժամացույցների անհաջողության գաղտնիքը՝ Ժերանդայի հետ ամուսնանալու պայմանով։ Սակայն Զախարիուսը մերժում է և ծերունին անհետանում է։

Կանգ առած ժամացույցների հոսքը շարունակվում էր։ Զախարիուսը ստիպված է լինում վերադարձնել ժամացույցների համար վճարված գումարները և շուտով սնանկանում է։ Կիրակի օրը նրանք գնում են եկեղեցի՝ ժամերգության։ Ուղիղ կեսօրին պետք է մատուցվեր պատարագը։ Սակայն ժամացույցի սլաքը, հասնելով տասներկուսին, կանգ է առնում։ Զախարիուսին ուշագնաց տուն են տանում։ Հանկարծ նա հիշում է, որ Պիտոնաչիոյին վաճառված ժամացույցը դեռ հետ չեն բերել. ուրեմն նա դեռ աշխատում է։

Մի քանի օր հետո ժամագործը ոտքի է կանգնում։ Սակայն օրերից մի օր նա տուն չի վերադառնում։ Ժերանդան և Օբերը հասկանում են, որ նա մեկնել է Պիտոնաչիոյի մոտ՝ Լիդերվատի Անդերնատ ամրոցը։ Նրանք ուղևորվում են ժամագործի հետևից։

Ճանապարհին նրանք հանդիպում են ճգնավորի և որոշում են գիշերալ նրա մոտ։ Գիշերը դուռը բացվում է և ներս է մտնում Զախարիուսը։ Նրանք ճանապարհը շարունակում են միասին։

Շուտով հասնում են Անդերնատ ամրոցին, որն այդ ժամանակ վեր էր ածվել ավերակների։ Սրահում ժամագործը գտնում է ժամացույցը և այն պահին, երբ ցանկանում էր վերցնել այն, լսում է ժնևյան ծերունու ձայնը։ Դա Պիտոնաչիոն էր, որը նույն պահին անհետանում է։ Զախարիուսը հետապնդում է նրան։ Առավոտյան Ժերանդան, Օբերը և Սխոլաստիկը սկսում են փնտրել նրանց։

Զախարիուսին և Պիտոնաչիոյին նրանք գտնում են այն նույն սրահում՝ զրուցելիս։ Զախարիուսը Ժերանդային հայտնում է, որ այսուհետև նա Պիտոնաչիոյի կինն է լինելու։ Զախարիուսը հայտնում է, որ ժամացույցում գտնվում է նրա կյանքը և եթե Պիտոնաչիոն այն չլարի, ժամագործը կմահանա։ Ժերանդան համաձայնվում է և Պիտոնաչիոն Զախարիուսին է հանձնում ժամացույցի բանալին։ Զախարիուսը լարում է ժամացույցը։

Կեսգիշերին, աննկատելիորեն սրահ մտած ճգնավորը, ձեռքը մեկնում է դեպի ժամացույցը և այն պայթում է։ Պիտոնաչիոն հափշտակում է զսպանակը և անհետանում է։ Զախարիուսը անշունչ փռվում է հատակին։

Նրա դին թաղում են Անդերնատի ավերակներում։ Այնուհետև Ժերանդան և Օբերը վերադառնում են Ժնև և ապրում երկար տարիներ՝ աղոթելով Զախարիուսի հոգու փրկության համար։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը բաղկացած է հինգ գլուխներից[3]։

  • Գլուխ առաջին. Ձմեռային գիշեր
  • Գլուխ երկրորդ. Գիտության տոնը
  • Գլուխ երրորդ. Տարրօրինակ հյուրը
  • Գլուխ չորրորդ. Սուրբ Պետրոսի եկեղեցին
  • Գլուխ հինգերորդ. Մահվան ժամը

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զախարիուս - հանրահայտ ժամագործ
  • Ժերանդա - նրա դուստրը
  • Օբեր Տյուն - ժամագործի աշակերտը, սիրահարված է Ժերանդային
  • Սխոլաստիկ - Զախարիուսի սպասուհին
  • Պիտոնաչիո - ծերունի, որի ժամացույցում էր գտնվում Զախարիուսի կյանքը

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վարպետ Զախարիուս» - 1973 թվական, Ֆրանսիա, ռեժիսոր Պիեռ Բյուրո։
  • «Զախարիուս» - 1984 թվական, Ֆրանսիա, ռեժիսոր Կլոդ Գրինբերգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dehs, Margot & Har'El 2007
  2. Evans 2005, 117–119
  3. Պատմվածքի էլեկտրոնային տարբերակը ֆրանսերեն լեզվով

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]