Դոկտոր Օքսի փորձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոկտոր Օքսի փորձը
Une fantaisie du docteur Ox
Jules Verne - Le Docteur Ox - couverture.jpg
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակպատմվածք
Ժանրգիտաֆանտաստիկական պատմվածք
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆկարազարդողԼորենց Ֆրյոլիխ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1874
Dr. Ox's Experiment Վիքիպահեստում

Դոկտոր Օքսի փորձը (ֆր.՝ Une fantaisie du docteur Ox), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի երգիծական ժանրով գրված գիտա-ֆանտաստիկ պատմվածքը։ Գրվել է 1872 թվականին։ Առաջին անգամ կարդացվել է 1872 թվականի հունվարին՝ Ամյենի «l'Hôtel-de-Ville»-ում։ Պատմվածքը առաջին անգամ հրատարակվել է 1872 թվականի մարտին «Musée des familles» ամսագրում՝ Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից, «Դրամա օդում» պատմվածքի հետ համատեղ։ Նկարազարդումները արվել են Լորենց Ֆրոլիչի կողմից։ Պատմվածքը վերահրատարակվել է 1874 թվականին Վեռնի փոքրիկ պատմվածքների հավաքածուում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Բելգիայի սրտում՝ Ֆլանդրիայի կենտրոնում գտնվող Կիկանդոն քաղաքում։ Քաղաքում գործում էր թատրոնի շենքը, որի կառուցումը սկսվել էր 1175 թվականին և ավարտվել 1837 թվականին։ Այնտեղ հիմնականում բեմադրվում էին օպերաներ, որոնց հեղինակները երբեք չէին ճանաչի իրենց ստեղծագործությունները։

Քաղաքի բուրգոմիստրը վան Տրիկասն է, որի հիմնական զբաղմունքը խորհրդական Նիկլոսի հետ զրույցներ վարելն է, որի ընթացքում նրանք որոշում են ոչնչով չզբաղվել։ Դոկտոր Օքսը, որի տարիքը և ազգությունը հնարավոր չէր որոշել, առաջարկում է իր միջոցների հաշվին լուսավորել ամբողջ քաղաքը։ Դրա համար նա քաղաքում կառուցում է լուսավորող գազի արտադրության գործարան, որը ստացվելու է թթվածնի և ջրածնի խառնուրդից։ Սակայն դոկտոր Օքսի հիմնական նպատակը այլ էր։ Նա ցանկանում էր փորձարկումներ անցկացնել՝ ստուգելու թթվածնի ազդեցությունը բույսերի աճի, մարդկանց և կենդանիների ագրեսիվության և հուզմունքների վրա։

Բուրգոմիստրը և խորհրդականը այցելության են գնում դոկտոր Օքսի գործարան և այնտեղ զրույց ունենում Օքսի հետ, որի ակումբում, նախորդ օրը, վեճի ժամանակ, Շուտը և Կուստոսը վիրավորել էին միմյանց, որը Կիկանդոնի համար շատ եզակի երևույթ էր։

Շաբաթ օրը թատրոնի շենքում ընթանում էր «Հուգենոտներ» օպերան։ Չորրորդ ակտում, մշտապես հանգիստ ընթացող օպերան և հանդարտ նվագող նվագախումբը դուրս են գալիս դիրիժորի ենթակայությունից։ Ամեն ինչ արագանում է։ Հանդիսականները անհանգիստ են։ Թվում է նրանք նույնպես պատրաստ են դուրս գալ բեմ և հաշվեհարդար տեսնել հուգենոտների հետ։ Օպերայի վերջում դիրիժորը փշրում է փայտիկը, ջութակի վրա կտրվում են բոլոր լարերը։ Հանդիսականները հրմշտոցով դուրս են գալիս թատրոնի շենքից և աստիճանբար հանդարտվում են։ «Հուգենոտներ»-ի չորրորդ ակտը, որը նախկինում տևում էր վեց ժամ, այդ օրը ավարտվում է տասնութ րոպեում։

Երբ կիկանդոնցիները հավաքվում էին ինչ-որ տեղ, նրանց հանդարտ բնավորությունը վերափոխվում էր։ Նրանց միջև, անընդհատ, վեճեր էին տեղի ունենում։ Սակայն այդ ամենը անհետանում էր, երբ նրանք վերադառնում էին տուն։ Այդ փոփոխությունները նկատում և անհանգստանում էր միայն կոմիսար Պասոֆը։

Անցնում է երկու շաբաթ և այդ «համաճարակը» ներթափանցում է նաև մասնավոր տներ։ Առաջին նախանշանները ի հայտ են գալիս բանկիր Կոլերտի տանը։

Շուտով ավարտվում է գործարանի շինարարությունը։ Համաճարակը տարածվում է ամբողջ քաղաքով և սկսում է ազդել ոչ միայն կենդանական աշխարհի վրա այլ նաև բուսական աշխարհի վրա։ Բույսերը աճում են ոչ թե օրերով, այլ ժամերով, իսկ նրան չափերը հսկայական էին։ Ելակը կարելի էր բարձրացնել միայն երկուսով, իսկ տանձը՝ չորսով։ Քաղաքում նույնիսկ սկսում են մենամարտեր տեղի ունենալ։

Կիկանդոնցիները որոշում են իրենց վաղեմի վրեժը լուծել հարևան քաղաք Վիրգամենից և ռազմական արշավի են դուրս գալիս նրա դեմ՝ առանց զենքի և զինամթերքի։ Շուտով վիճաբանում են նաև բուրգոմիստրը և խորհրդականը։

Դոկտոր Օքսի օգնական Իգենը առաջարկում է ընդհատել այդ փորձարկումը, սակայն մերժում է ստանում։

Կիկանդոնցիների զորքը շարժվում է Վիրգամենի վրա։ Երբ նրանք դուրս են գալիս քաղաքից, նրանց ճանապարհը կտրում է Իգենը, որպեսզի թույլ չտա։ Դոկտոր Օքսը փակում է Իգենի բերանը։ Կատաղած ամբոխը ոտնակոխ է անում նրանց և պատրաստվում է զույգին բանտ նետել։ Այդ պահին հրեշային պայթյունի ձայն է լսվում։ Տարբեր ռեզերվուարներում պահվող թթվածինը և ջրածինը միախառնվում են միմյանց և առաջանում է պայթյունավտանգ խառնուրդ, որն էլ պայթում է։

Պայթյունից հետո Կիկանդոնի կյանքը վերագտնում է իր նախկին անդորրությունը։ Դոկտոր Օքսը և Իգենը անհետանում են։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը բաղկացած է տասնյոթ գլուխներից[1]։

  • Գլուխ I, որում պատմվում է, որ նույնիսկ լավագույն քարտեզներում անօգուտ է փնտրել Կիկանդոն քաղաքը։
  • Գլուխ II, որում բուրգոմիստր վան Տրիկասը և խորհրդական Նիկլոսը զրուցում են քաղաքային գործերից։
  • Գլուխ III, որում կոմիսար Պասոֆը հայտնվում է այնքան աղմկոտ, որքան և անսպասելի։
  • Գլուխ IV, որում դոկտոր Օքսը երևում է որպես բարձրակարգ ֆիզիոլոգ և խիզախ փորձարար։
  • Գլուխ V, որում բուրգոմիստրը և խորհրդականը այցելում են դոկտոր Օքսին և ինչ է դրանից հետևում։
  • Գլուխ VI, որտեղ Ֆրանց Նիկլոսը և Սյուզել վան Տրիկասը որոշակի հեռանկարներ են կազմում։
  • Գլուխ VII, որում andante-ն վեր է ածվում allegro-ի, իսկ allegro-ն՝ vivace-ի։
  • Գլուխ VIII, որում հնագույն, հանդիսավոր վալսը վերածվում է խելագար մրրիկի։
  • Գլուխ IX, որում դոկտոր Օքսը և նրա օգնական Իգենը փոխանակում են մի քանի խոսքեր։
  • Գլուխ X, որում պատմվում է այն մասին, թե ինչպես է համաճարակը տիրում քաղաքին և ինչ է դրանից հետևում։
  • Գլուխ XI, որում կիկանդոնցիները ընդունում են հերոսական որոշում։
  • Գլուխ XII, որում օգնական Իգենը արտահայտում է ողջամիտ կարծիք, սակայն մերժվում է դոկտոր Օքսի կողմից։
  • Գլուխ XIII, որում մեկ անգամ ևս ապացուցվում է, որ բարձրությունից ավելի հեշտ է վերահսկել մարդկային թուլությունները։
  • Գլուխ XIV, որում գործը հասնում է այնտեղ, որ Կիկանդոնի բնակիչները, ընթերցողները և նույնիսկ հեղինակը պահանջում են հանգուցալուծում։
  • Գլուխ XV, որում անսպասելի տեղի է ունենում հանգուցալուծումը։
  • Գլուխ XVI, որում խելամիտ ընթերցողը տեսնում է, որ չի սխալվել, չնայած հեղինակի բացթողումներին։
  • Գլուխ XVII, որում բացատրվում է դոկտոր Օքսի թեորիան։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • վան Բիստրոմ - այգեպան
  • Կոլերտ - բանկիր
  • Տիկին Կոլերտ - բանկիրի կինը
  • Սայմոն Կոլերտ - բանկիրի որդին
  • Դոմինիկ Կուստոս - բժիշկ
  • Լենտո
  • Ժոսս Լիֆրինկ - դեղագործ
  • Լոտչե Ժանշու
  • Ժան Միստրոլ - քաղաքային մունետիկ
  • Նիկլոս - քաղաքագլխի խորհրդական
  • Ֆրանց Նիկլոս - նրա որդին
  • Ժան Օրբիդեկ - հրուշակագործ, զորքի հրամանատար
  • Դոկտոր Օքս
  • Միշել Պասոֆ - կոմիսար
  • Սիլվեստր Պալմաիեր - նպարավաճառ
  • Ջերոմ Ռեշ - ակադեմիայի նախագահ
  • Ռուպ - հարկահավաք
  • Անդրե Շուտ - փաստաբան
  • Նորբերթ Սութման
  • Օնորե Սինտակսիս - գլխավոր դատավոր
  • Տատանեմանս - գեղեցկուհի
  • վան Տրիկաս - բուրգոմիստր, մոտ 50 տարեկան
  • Բրիջիտ վան Տրիկաս - նրա կինը, մոտ 60 տարեկան
  • Պելաժի վան Տրիկաս - նրա երկրորդ կինը
  • Սյուզել վան Տրիկաս - նրա դուստրը
  • Գեդեոն Իգեն - Օքսի օգնականը

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1877 թվականին կոմպոզիտոր Ժակ Օֆֆենբախը գրել է նույնանուն երգիծական օպերա։
  • 1964 թվականին կոմպոզիտոր Պիեռ Մակս Դյուբուան պատմվածքի հիման վրա ստեղծել է բալետ։

Նկարազարդումներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.litmir.me/ Պատմվածքի էլեկտրոնային տարբերակը ռուսերեն լեզվով

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Le Docteur Ox