Կասկաբել Կեսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասկաբել Կեսար
ֆր.՝ César Cascabel
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրճանապարհորդական վեպ և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1890
Նկարագրում էԿալիֆոռնիա, Բրիտանական Կոլումբիա, Ալյասկա և Ռուսական կայսրություն
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՏակն ի վեր
ՀաջորդՄիսիս Բրանիկան
ՆկարազարդողԺորժ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1890
 César Cascabel Վիքիպահեստում

«Կասկաբել Կեսար» (ֆր.՝ César Cascabel), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1890 թվականին։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1890 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 15-ը։ Առանձին հրատարակությամբ վեպը սկզբնապես լույս է տեսել երկու գրքով՝ առաջինը 1890 թվականի հուլիսի 17-ին, իսկ երկրորդը՝ նույն թվականի նոյեմբերի 6-ին։

1890 թվականի նոյեմբերի 17-ին ընծայվել է վեպի պատկերազարդ հրատարակությունը (Ժորժ Ռուի 85 նկարազարդումներով, որոնցից մի քանիսը գունավոր էին), դա «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քսանվեցերորդ «երկակի» հատորն էր։ Սկսած այդ հատորից, շարքի բոլոր պատկերազարդ հրատարակությունների ներդիրներում տպվում էին բազմագույն նկարազարդումներ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսային դերասաններ Կասկաբելների ընտանիքը ճանապարհորդում է Հյուսիսային Ամերիկայից դեպի Ֆրանսիա՝ Կանադայի, Ալյասկայի և Ռուսական կայսրության միջով։ Ճանապարհորդության ընթացքում նրանց կօգնի արտիստականությունը և կրկեսային հնարքները։

Գործողությունները սկսվում են Սակրամենիտոյում՝ 1867 թվականին։ Ֆրանսիական կրկեսային դերասանների Կասկաբելների ընտանիքը մի քանի տարի Ամերիկայում շրջագայություն կատարելուց հետո որոշում են վերադառնել հայրենիք։ Նրանց խնայողությունները գողացված են և ընտանիքը չի կարող իրան թույլ տալ նավի տոմս գնելու։ Դրա փոխարեն Կեսար Կասկաբելը որոշում է իրենց ձիակառքով՝ Bella Roulotte-ով, ճանապարհ ընկնել ցամաքով՝ Ալյասկայով, Բերինգի նեղուցով, Սիբիրով և Կենտրոնական Ռուսաստանով։

Ճանապարհին նրանց միանում են նաև երիտասարդ հնդկուհի, որբ աղջիկ Կայետտը, որին սիրահարվել է Կեսարի ավագ որդին՝ Ժանը, ռուս ազնվական, քաղաքական վտարանդի և դասալիք, Կոմս Նարկինը, որը ցանկանում է գաղտնի հասնել տուն և հանդիպել հորը։ Կոմս Նարկինը Կայետտին ընդունում է որպես իր դուստր։

Նրանք ականատես են լինում Ալյասկան Միացյալ Նահանգներին հանձնելուն։ Պորտ Կլարենսից գնալու ժամանակ նրանք ընկնում են լողացող սառցաբեկորի վրա, որը նրանց տանում է դեպի Լյախովյան կղզիները և Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Այնտեղ նրանք գերի են ընկնում տեղաբնակներին, որոնք ցանկանում են կոմս Նարկինին հանձնել ցարական ոստիկանությանը։ Պերմ քաղաքում, ներկայացում տալու ժամանակ, Կեսար Կասկաբելը իմանում է, որ կոմս Նարկինը ներման է արժանացել։

Կոմս Նարկինը, որպես շնորհակալություն, Ժանին կնության է հանձնում Կայետտին։ Անցնելով Ուրալյան լեռները, ճանապարհը բաց է դեպի Նորմանդիա։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է երկու մասի և երեսունմեկ գլուխների[2]։

Մաս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ առաջին. Հիմնադրամ։
  • Գլուխ երկրորդ․ Կասկաբել ընտանիքը։
  • Գլուխ երրորդ. Սիեռռա Նևադա։
  • Գլուխ չորրորդ. Կարևոր որոշում։
  • Գլուխ հինգերորդ. Ճանապարհ։
  • Գլուխ վեցերորդ. Ճանապարհի շարունակություն։
  • Գլուխ յոթերորդ. Կարիբուի միջով։
  • Գլուխ ութերորդ. Խարդախների գյուղում։
  • Գլուխ իններորդ. Հրամայված չէ։
  • Գլուխ տասներորդ. Կայետտա։
  • Գլուխ տասնմեկերորդ. Սիտկա։
  • Գլուխ տասներկուերորդ. Սիտկայից մինչև ֆորտ Յուկոն։
  • Գլուխ տասներեքերորդ. Կորնելիյ Կասկաբելի գաղափարը։
  • Գլուխ տասնչորսերորդ. Ֆորտ Յուկոնից մինչև Կլարենս նավահանգիստը։
  • Գլուխ տասնհինգերորդ. Կլարենս նավահանգիստը։
  • Գլուխ տասնվեցերորդ. Հաջողություն Նոր Աշխարհ

Մաս երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ առաջին. Բերինգի նեղուցը։
  • Գլուխ երկրորդ. Երկու հոսանքների միջև։
  • Գլուխ երրորդ. Սառցաբեկորի վրա։
  • Գլուխ չորրորդ. Նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 2-ը։
  • Գլուխ հինգերորդ. Լյախովի կղզիները։
  • Գլուխ վեցերորդ. Ձմեռում։
  • Գլուխ յոթերորդ. Կեսար Կասկաբելի մտահղացումը։
  • Գլուխ ութերորդ. Յակուտիայի մարզ։
  • Գլուխ իններորդ. Մինչ Օբ գետը։
  • Գլուխ տասերորդ. Օբից մինչ Ուրալ։
  • Գլուխ տասնմեկերորդ. Ուրալ։
  • Գլուխ տասներկուերորդ. Ճանապարհորդությունը և վերջացել է և ոչ։
  • Գլուխ տասներեքերորդ. Երկար օր։
  • Գլուխ տասնչորսերորդ. Հանգուցալուծում, որը արժանի է հանդիսատեսի ծափահարություններին։
  • Գլուխ տասնհինգերորդ. Եզրափակում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպի սկզբնական անվանումն է «Ճանապարհորդություն դեպի հետ»։
  • Ռուս կոմս Նարկինի կերպարում արտացոլվել են իշխան Պ. Ա. Կրոպոտկինի որոշ հատկանիշներ։
  • Հետազոտողները նշում են Սիբիրի նկարագրության բազմաթիվ քանակի սխալներ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդության առաջին փուլը
  • Կեսար Կասկաբել, 45 տարեկան, ընտանիքի ղեկավարը
  • Կոռնելիա Կասկաբել, 40 տարեկան, Կեսարի կինը
  • Ժան Կասկաբել, 19 տարեկան, Կեսարի ավագ որդին
  • Ալեքսանդր (Սանդրե) Կասկաբել, 12 տարեկան, Կեսարի կրտսեր որդին
  • Նապոլեոնա Կասկաբել, 8 տարեկան, Կեսարի դուստրը
  • Նեդ Հառլի (Clou-de-Girofle), 35 տարեկան, Կեսարի կողմից աշխատանքի է ընդունվել Ամերիկայում որպես ծաղրածու
  • Վահրամ, սպանիել, շատ հմուտ որսորդության մեջ
  • Մարենգո, պուդել, իմաստուն շուն
  • Ջոն Բուլ, կապիկ
  • Յակո, թութակ
  • Վերմուտ, ձի
  • Գլադիատոր, ձի

Այլ գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդություն Ռուսաստանով
  • Սերժ Նարիկին, 45 տարեկան, ռուս քաղաքական վտարանդի։ Նա փախել է Սիբիրից
  • Կայետտ, 15-16 տարեկան, հնդկացի, որբ աղջիկ
  • Սըր Էդվարդ Թերներ, անգլիական բարոն՝ սիրահարված իր քաղաքացիության վրա
  • Ուիլյամ Ջ. Մորգան, ամերիկացի, սեյֆերի վաճառական
  • Չու, մոտ 50 տարեկան, Լյախով կղզու բնակիչ
  • Օրտիկ, 40 տարեկան, ռուս նավաստի
  • Կիրչև, 50 տարեկան, ռուս նավաստի
  • Իվան, 30 տարեկան, կոմս Նարիկինի ծառան, մահացել է փոթորկի ժամանակ
  • Ռո Նո, ծագմամբ հնդկացի առաջնորդ
  • Բժիշկ Հարրի, Սիտկայի բժիշկը

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Жюль Верн «Цезарь Каскабель»».
  2. «Цезарь Каскабель — Верн Жюль». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.