Jump to content

Անանուն ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանուն ընտանիք
ֆր.՝ Famille-Sans-Nom
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1889 թ.
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԵրկու տարի արձակուրդ
ՀաջորդՏակն ի վեր
ՆկարազարդողԺորժ Տիեր-Բոգնե
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1889 թ.
 Family Without a Name Վիքիպահեստում

«Անանուն ընտանիքը» (ֆր.՝ Famille-sans-nom), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1889 թվականին։ Գրքում իր արտացոլումն է գտել 1867 թվականին եղբոր հետ Ամերիկա կատարած ճանապարհորդությունից հեղինակի ստացած տպավորությունները։

Հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1889 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում։ Առանձին հրատարակությամբ վեպը առաջին անգամ լույս է տեսել երկու գրքով՝ առաջինը 1889 թվականի մայիսի 20-ին, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 14-ին։

1889 թվականի նոյեմբերի 18-ին լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակությունը (Ժորժ Տիրե Բոնյեի 82 նկարազարդումներով, գունավոր քարտեզ), դա «Անսովոր ճանապարհորդություններ»-ի քսանհինգերորդ «երկակի» հատորն էր։

Ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել Մոսկվայում՝ 1890 թվականին, «Աշխարհի շուրջ» ամսագրի հավելվածում[1]։

Վեպի գործողությունները տեղի են ունենում Կանադայում՝ բրիտանական կառավարության դեմ ֆրանսիացի վերաբնակյալների 1837 թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաժանված է երկու մասի և քսանյոթ գլուխների[2]։

  • Գլուխ առաջին. Մի քանի փաստեր, մի քանի ամսաթիվ։
  • Գլուխ երկրորդ. Տասներկու տարի առաջ։
  • Գլուխ երրորդ. Նոտարիուս Հուրոն
  • Գլուխ չորրորդ. «Մոնկալմ» առանձնատունը։
  • Գլուխ հինգերորդ. Անծանոթը։
  • Գլուխ վեցերորդ. Սուրբ Լավրենտիի գետը։
  • Գլուխ յոթերորդ. Կվեբեկից մինչ Մոնրեալ։
  • Գլուխ ութերորդ. Տարեդարձ։
  • Գլուխ իններորդ. «Փակված տուն»։
  • Գլուխ տասներորդ. «Շիպոգան» ագարակը։
  • Գլուխ տասնմեկերորդ. Վերջին սագամորը։
  • Գլուխ տասներկուերորդ. Խնջույք։
  • Գլուխ տասներեքերորդ. Հրացանային կրակոցներ աղանդերին։

Մաս երկրորոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գլուխ առաջին. Առաջին գոտեմարտը։
  • Գլուխ երկրորդ. Սեն Դենի և Սեա Շարլ։
  • Գլուխ երրորդ. Դե Վոդրելը «Փակված տանը»։
  • Գլուխ չորրորդ. Հաջորդ ութ օրը։
  • Գլուխ հինգերորդ. Խուզարկություններ։
  • Գլուխ վեցերորդ. Մետր Նիկը Վալգատտեում։
  • Գլուխ յոթերորդ. Ֆրոնտենակ ամրոցը։
  • Գլուխ ութերորդ. Ջոանը և Ժանը։
  • Գլուխ իններորդ. Նեյվի կղզին։
  • Գլուխ տասներորդ. Բրիջետա Մորգազ։
  • Գլուխ տասնմեկերորդ. Քավություն։
  • Գլուխ տասներկուերորդ. Վերջին օրերը։
  • Գլուխ տասներեքերորդ. Դեկտեմբերի լույս 20-ի գիշերը։
  • Գլուխ տասնչորսերորդ. Ապստամբության վերջին փուլը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վեպի գրմանը նախորդեց ֆրանկո-անգլիական հակասությունների նոր պոռթկում՝ գաղութներում հակամարտությունների պատճառով, ինչպես նաև Ֆրանսիային օգնելու Անգլիայի չկամեցողությամբ՝ ֆրանկո-գերմանական պատերազմի վտանգի պայմաններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Жюль Верн «Семья без имени»».
  2. «Безымянное семейство, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանուն ընտանիք» հոդվածին։