Տասնհինգամյա նավապետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասնհինգամյա նավապետը
ֆր.՝ Un capitaine de quinze ans
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԾովային գրականություն
Թեմաslave trade?
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էՆոր Զելանդիա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՍև Հնդկաստան
ՀաջորդԲեգումի հինգ հարյուր միլիոնը
ՆկարազարդողԱնրի Մեյե
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1878
 Dick Sand, A Captain at Fifteen Վիքիպահեստում

Տասնհինգամյա նավապետը (ֆր.՝ Un Capitaine de quinze ans), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպի առաջին հրատարակությունը տեղի է ունեցել Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում 1874 թվականի հունվարի 1-ից (№ 313) մինչև նույն թվականի դեկտեմբերի 15-ը (№ 336)։ Գրքային առաջին հրատարակությունը կայացել է 1878 թ. նոյեմբերի 18-ին՝ երկու հատորով։

Ժյուլ Վեռնի այս հանրահայտ վեպը պատմում է տասնհինգամյա մի պատանու՝ Դիկ Սենդի և նրա ուղեկիցների արկածների մասին։ Դավաճանության հետևանքով Աֆրիկա ընկնելով, նրանք ենթարկվում են բազմաթիվ ծանր փորձությունների, ականատես լինում ստրկավաճառության զարհուրելի տեսարանների, բայց չեն կորցնում հոգու արիությունը և մարդկային արժանապատվությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում նկարագրվում է կետորսական երկկայմ «Պիլիգրիմ» առագաստանավի ուղևորների արկածները, որի անձնակազմի բոլոր անդամները (հինգ նավաստի և նավապետը) զոհվել են կետի հետ գոտեմարտի արդյունքում։ Նավի վրա էին գտնվում միսիս Ուելդոնը, նրա փոքրիկ որդի Ջեկը, ազգական Բենեդիկտը (միսիս Ուելդոնի խորթ եղբայրը, միջատաբան), սևամորթ դայակ Նենը, կրտսեր նավաստի Դիկ Սենդը և խոհարար Նեգորոն։ Հրամանատարությունը իր վրա է վերցնում կրտսեր նավաստի Դիկ Սենդը։ Նավի ղեկավարմանը նրան օգնում են հինգ նեգրեր, որոնց փրկել էին նավաբեկության ենթարկվող նավից։ Այդ նեգրերն են՝ Բաթը, Օստինը, Ակտեոնը, Հերկուլեսը և ծեր Թոմը։ Խորտակվող նավից փրկում են նաև Դինգո անունով շնիկին։ Շունը անմիջապես սկսում է ագրեսիա դրսևորել նավի խոհարար Նեգորոյի նկատմամբ։ Շան վզակապին երևում էին «Ս. Վ.» տառերը։ Խոհարար Նեգորոն, հանդիսանալով ստրկավաճառների գործակալ, խաբեությամբ փոխում է նավի կուրսը՝ կողմնացույցի տակ դրված մետաղական ձողի օգնությամբ և Բոլիվիայի (Հարավային Ամերիկա) փոխարեն «Պիլիգրիմը» ուղևորվում է դեպի Անգոլայի (Աֆրիկա) ափերը։ Ափին մոտ նավը վնասվածքներ է ստանում և ճանապարհորդները ստիպված են լինում ափ իջնել։ Ափ իջնելուց անմիջապես հետո Նեգորոն անհետանում է։ Շուտով ճանապարհորդները հանդիպում են ամերիկացի Հարիսին, որը առաջարկում է նրանց հասցնել ագարակ, որտեց նրանց օգնություն կցուցաբերեն։ Ճանապարհորդները համաձայնվում են և ճանապարհ են ընկնում։ Սակայն, զգոն Դիկը, անմիջապես սկսում է տարօրինակություններ նկատել։ Ազգական Բենեդիկտը հրաշքով փրկվում է ճանճի խայթոցից, որը նման է ցեցեին, նրա ակնոցները հայտնեբերվում են ջարդված, գետի մոտ ճանապարհորդները վախեցնում են գետաձիերի նախրին և ընձուղտներին (որոնց ընդունում են որպես ջայլամներ), մթության մեջ լսվում է առյուծի մռնչյուն, անտառի արահետը տրորված է փղերի կողմից։ Այդ բոլոր երևույթները կարող էին տեղի ունենալ միայն Աֆրիկայում։ Միևնույն ժամանակ բացակայում են Հարավային Ամերիկային յուրահատուկ հինինային և կաուչուկային ծառերը։ Հարիսը այդ ամենը բացատրում է շփոթմունքով, անհայտ տեղանքով և այլն։ Վերջնական որոշիչ փաստ է դառնում Դիկի և Թոմի գտած կտրված ձեռքեր։ Դիկը վերջապես, սարսափով համոզվում է նրանում, որ իրենք ընկել են Անգոլա՝ «ստրկավաճառների և ստրուկների երկիր»։ Դիկը և Թոմը պատրաստվում են բռնել Հարիսին, սակայն նա առաջ է ընկնում և անհետանում։ Փոքրիկ ջոկատը մնում է անծանոթ և անհայտ տարածքում։

Իմանալով դառը ճշմարտությունը, տոկուն ճանապարհորդները փորձում են ելք գտնել ծուղակից, սակայն անարդյունք։ Լքված մրջնանոցում գիշերելուց հետո, նրանք ընկնում են իրենց շրջապատած ստրկավաճառների ձեռքը։ Միայն Հերկուլեսին է հաջողվում փախչել։ Գործակալները նրանց միացնում են անազատների քարավանին, որՆ ուղևորվում է երկրի խորքը։ Սևամորթները գնում են շղթայված և խիզախորեն դիմանում են թշվառությանը։ Միսիս Ուելդոնը, Ջեկը և Բենեդիկտը գտնվում են ավելի լավ պայմաններում, քանի որ ստրկավաճառները նրանց հետ կապված որոշակի նպատակներ ունեն։ Հոգնեցնող մի քանի օրվա ճանապարհից հետո քարավանը հասնում է Կազոնդա՝ ստրկավաճառների մեղվաբույնը։ Ոչ բոլորին է հաջողվում դիմանալ այդ տքնաջան ճանապարհին, բազմաթիվ անազատներ, այդ թվում նաև ծեր Նենը, մահանում են ճանապարհին։ Կազոնդայում Դիկը հանդիպում է Հարիսին և դանակով սպանում է նրան։ Խոհարար Նեգորոն, պարզվում է, խոշոր ստրկավաճառ Ալվեցի մերձավոր գործակիցն է։

Շուտով Կազոնդայում սկսվոմ է ստրուկների վաճառքը։ Ալվեցին հաջողվում է ամենահարմար գնով վաճառել նեգրերին՝ անտեսելով նրանց բողոքները և հավաստիացումները, որ նրանք ԱՄՆ-ի քաղաքացիներ են և ազատ մարդիկ։ Միսիս Ուելդոնը, Ջակը և Բենեդիկտը պահվում են պահապանվող տնում։ Ջեկը հիվանդ է՝ նրա մոտ սկսում է մալարիա։ Նեգորոն պարտադրում է միսիս Ուելդոնին նամակ գրել իր հարուստ ամուսնուն՝ փրկագնի խնդրանքով։ Նեգորոն նրան հայտնում է Դիկ Սենդի մահվան մասին և դա որոշիչ դեր է խաղում։

Ալվեցը ստիպված է բարեկամական կապեր պահպանել տեղացի «արքայիկ» Մուանի Լունգայի հետ, որը իր ժամանակը անց է կացնում խրախճանքների և հարբեցողության մեջ։ Անսպասելի, խմելով Ալվեցի առաջարկած խմիչքը, Մուանի Լունգան մահանում է և կառավարիչ է դառնում նրա ավագ կինը։ Ըստ տեղական սովորության, նրան պետք է թաղեն իր ստրուկների, կանանց և անհրաժեշտ պիտույթների հետ։ Քաղաքում փոս են քանդում և ջուր են նախապատրաստում, որը պետք է ջրասույզ անի նրան և կենդանի թաղի նրա կանանց և ստրուկներին։ Որպես հատուկ զոհ, փոսի ներսի սյունին են կապում Դիկ Սենդին։ Հարկավոր պահին ջուրը բաց են թողնում և այն ջրասույզ է անում փոսը։

Որոշ ժամանակ անց Նեգորոն հեռանում է Կազոնդայից և ուղևորվում դեպի օվկիանոսի ափ, որպեսզի նավ նստի և լողա Ամերիկա՝ պարոն Ուելդոնի մոտ, փրկագնի հետևից։ Միևնույն ժամանակ շարունակվում է երաշտը, որը սովամահությամբ է սպառնում։ Երկրի բոլոր ծայրերից գալիս են հատուկ կախարդներ՝ մգանգներ։ Կազոնդայում սպասում են շատ հզոր մգանգին, որը ինչ-որ ուշանում է։ Շուտով մգանգը գալիս է և կատարում ծիսական պարեր։ Նա համր է և այդ պատճառով օգտագործում է ժեստերի լեզուն։ Նա պարզում է, որ բոլոր դժբախտությունների պատճառը սպիտակամորթ կինն է և նրա որդին։ Ուղեկցվելով ամբոխով, նա մոտենում է Ալվեցի տանը, վերցնում է ուշակորույս միսիս Ուելդոնին և նրա որդուն։ Բենեդիտը փախչում է Կազոնդայից միջատների որսի ժամանակ և հետագայում նրան գտնում է Հերկուլեսը։ Ալվեցը բարկությունից մազերն է փետում, քանի որ Նեգորոն նրան է վստահել կնոջ և նրա որդու պահպանությունը՝ փրկագնի մասնաբաժնի փոխարեն։ Սակայն Ալվեցը չի կարող ընդտմանալ ամբոխի ցանկությանը, որը համակված է հավատքով։ Մգանգան հեռանում է քաղաքից և հասնում է գետին, որտեղ թաքցված է նրա լաստանավը։ Մգանգան ոչ այլ ոք է քան զգեստափոխված Հերկուլեսը, իսկ լաստանավին սպասում է ողջ և առողջ Դիկ Սենդը և Բենեդիկտը՝ Դինգոյի հետ։ Հերկուլեսը հետևոմ էր քարավանին, այնուհետև օգնում է Դիկին ազատվել պարաններից և դուրս գալ փոսից, հետո դարանակալում է իրական մգանգին և վերցնում է նրա հագուստը և դիմակը։

Շուտով լաստանավի ուղևորները հասնում են օվկիանոս և ափի երկայքով նավարկում են՝ քաղաքակիրթ վայրեր փնտրելով։ Նրանց հետ է հավատարիմ Դինգոն։ Հանկարծ ճանապարհորդները նկատում են հյուղակ, Դինգոն պոկվում է և վազում ներս։ Հյուղակում Դինգոն հարձակվում է Նեգորոյի վրա, որը այնտեղ էր թաքցրել իր փողերը՝ Դինգոյի տեր Սամուել Վեռնոնի (Ս.Վ.-ն Դինգոյի տիրոջ՝ Սամուել Վեռնոնի անվան սկզբնատառերն են) սպանությունից հետո։ Նեգորոն սպանում է Դինգոյին, սակայն ինքն էլ ստանում է մահացու վնասվածքներ և մահանում է։ Ճանապարհորդները գտնում են հյուղակում մահացող Սեմուել Վեռնոնի նամակը, որով նա բացահայտում է գող և մարդասպան Նեգորոյին։ Որոշ ժամանակ անց ճանապարհորդները հասնում են քաղաքակիրթ վայրեր, նավ են նստում և վերադառնում են Ամերիկա։ Պարոն Ուելդոնին հաջողվում է փրկագնել ստրկության մեջ գտնվող հավատարիմ ընկերներին՝ Բատին, Թոմին, Օստինին և Ակտեոնին։ Դիկ Սենդը, ստանալով համապատասխան կրթություն, դառնում է պարոն Ոուելդոնին պատականող նավի իսկական նավապետ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1945 թվական - «Տասնհինգամյա նավապետ», ֆիլմ, ԽՍՀՄ։
  • 1974 թվական - «Տասնհինգամյա նավապետ» (Un capitán de quince años), ֆիլմ, Ֆրանսիա, Իսպանիա։
  • 1986 թվական - ««Պիլիգրիմի» նավապետը», ֆիլմ, ԽՍՀՄ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաղկացած է երկու մասից և երեսունութ գլուխներից։

Մաս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ առաջին․ Երկկայմ առագաստանավ «Պիլիգրիմը»։
  • Գլուխ երկրորդ․ Դիկ Սենդ։
  • Գլուխ երրորդ․ Նավաբեկության ենթարկված նավը։
  • Գլուխ չորրորդ․ «Պալդեկ»–ից փրկվածները։
  • Գլուխ հինգերորդ․«Ս․» և «Վ․»։
  • Գլուխ վեցերորդ․ Կետը հորիզոնում։
  • Գլուխ յոթերորդ․ Պատրաստություն որսին։
  • Գլուխ ութերորդ․ Կետը։
  • Գլուխ իններորդ․ Նավապետ Սենդը։
  • Գլուխ տասներորդ․ Հաջորդ չորս օրը։
  • Գլուխ տասնմեկերորդ․ Փոթորիկ։
  • Գլուխ տասներկուերորդ․ Կղզի հորիզոնում։
  • Գլուխ տասներեքերորդ․ «Երկիր։ Երկիր»։
  • Գլուխ տասնչորսերորդ․ Ի՞նչ անել։
  • Գլուխ տասնհինգերորդ․ Հարիս։
  • Գլուխ տասնվեցերորդ․ Ճանապարհին։
  • Գլուխ տասնյոթերորդ․ Հարյուր մղոն տասը օրում։
  • Գլուխ տասնութերորդ․ Սարսափելի խոսքեր։

Մաս երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ առաջին․ Ստրկավաճառություն։
  • Գլուխ երկրորդ․ Հարիսը և Նեգորոն
  • Գլուխ երրորդ․ Ափից հարյուր մղոն հեռու։
  • Գլուխ չորրորդԱնգոլայի դժվար ճանապարհները։
  • Գլուխ հինգերորդ․ Դասախոսություն միջատների մասին՝ կատարված մրջնանոցում։
  • Գլուխ վեցերորդ․ Ջրասուզակային զանգակ։
  • Գլուխ յոթերորդ․ Ճամբար Կվանզո գետի ափին։
  • Գլուխ ութերորդ․ Դիկ Սենդի նոթատետրից։
  • Գլուխ իններորդ․ Կազոնդա։
  • Գլուխ տասներորդ․ Տոնավաճառ։
  • Գլուխ տասնմեկերորդ․ Թագավորական խմիչք։
  • Գլուխ տասներկուերորդ․ Արքայի թաղումը։
  • Գլուխ տասներեքերորդ․ Գործարանում։
  • Գլուխ տասնչորսերորդ․ Տեղեկություն դոկտոր Լիվինգստոնի մասին։
  • Գլուխ տասնհինգերորդ․ Ուր կարող է հասցնել մանտիկորը։
  • Գլուխ տասնվեցերորդ․ Մգանգա։
  • Գլուխ տասնյոթերորդ․ Հոսանքն ի վար։
  • Գլուխ տասնութերորդ․ Տարբեր իրադարձություններ։
  • Գլուխ տասնիններորդ․ «Ս․ Վ․»։
  • Գլուխ քսաներորդ․ Եզրափակում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիկ Սենդ
  • Նեգորո
  • Նավապետ Հալլ
  • Միսիս Ուելդոն
  • Բենեդիկտ
  • Դինգո
  • Թոմ
  • Հերկուլես
  • Նեն
  • Հարիս
  • Դոկտոր Լիվինգստոն
  • Ջեկ Ուելդոն
  • Իբն Համիս
  • Բաթ
  • Ակտեոն
  • Օստին
  • Խուան Անտոնիո Ալվեց
  • Մուանի Լունգա
  • Ջեյմս Ուելդոն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]