Ծովային գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային գրականություն
«Մոբի Դիք» ամերիկյան հայտնի ծովային վեպերից մեկի 1902 թվականի տպագրության նկարազարդումը
Տեսակգրական ժանր
 Nautical fiction

Ծովային գրականություն կամ ծովային գեղարվեստական գրականություն (naval fiction, sea fiction), գրական ժանրի տեսակ, ծովի և ծովի հետ կապված մարդկային փոխհարաբերությունների վրա ադապտացված գրականություն, որում առկա է ծովային մշակույթը, ծովային միջավայրը։

Ծովային պատմությունների առարկան շատ բազմազան է՝ ներառյալ առևտրային նավերը, մարդատար նավերը, ռազմանավերը, ձկնորսական նավերը, փրկարար նավակները և այլն, ինչպես նաև ծովային նավահանգիստները և ձկնորսական գյուղերը։ Գիտական գրականության մեջ ծովային գրականության մասին խոսելիս ամենից հաճախ մեջբերվում են վեպեր, նովելներ և պատմվածքներ, երբեմն՝ դրանք անվանելով ծովային վեպեր կամ ծովային պատմվածքներ։ Այս գործերը երբեմն հարմարեցվում են թատրոնի, կինոյի և հեռուստատեսության համար։

Ծովային գեղարվեստական գրականությունը սկիզբ է առել անգլիական վեպից, և չնայած այդ թեմատիկան հիմնականում բրիտանական և հյուսիսամերիկյան գրականությանն է հատուկ, կան նաև նշանակալի գործեր ճապոնական, ֆրանսիական, սկանդինավյան և այլ արևմտյան գրականությունում[1]։ Թեև ծովային և ծովային մշակույթին առնչվող թեմաների և միջավայրերի մշակումը տարածված է արևմտյան գրականության պատմության ամբողջ ընթացքում, ծովային գրականությունը, որպես առանձին ժանր, առաջին անգամ ստեղծվել է Ջեյմս Ֆենիմոր Կուպերի («Նավավարը», 1824) և Ֆրեդերիկ Մարիատի («Ֆրանկ Միլդմայ», 1829 և «Սուսիկ-փուսիկ միչմանը» / Mr Midshipman Easy, 1836) կողմից 19-րդ դարի սկզբին։ 18-րդ դարում և ավելի վաղ էլ են գրվել ծովային պայմաններով գործեր, բայց քչերն են այնպես լիովին զարգացած, որքան այս ժանրի հետագա աշխատանքները։

Ժանրը զարգացել է՝ ներառելով նշանավոր գրական ստեղծագործություններ, ինչպիսիք են Հերման Մելվիլի «Մոբի Դիքը» (1851), Ջոզեֆ Կոնրադի «Լորդ Ջիմը» (1899-1900), ժանրային գրականությունը, ինչպիսին է Ս. Ֆորեստերի «Հորնբլուեր շարքը» (1937-1967), և այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք հավասարակշռում են ժանրային և գրական գեղարվեստական գրականության (popular and literary fiction) միջև անջրպետը, ինչպես Պատրիկ Օ'Բրայանի «Օբրի-Մատուրին շարքը» (1970-2004)։

Ծովային գրականության գլխավոր կերպարները տղամարդիկ են, ինչը պայմանավորված է ծովային մշակույթում տղամարդկանց գերակայությամբ։ Բացառություն են այն գործերը, որոնցում պատկերված են կին ուղևորներ տեղափոխող նավեր։ Այդ պատճառով ծովային ֆանտաստիկան հինականում տղամարդկանց համար է։ Այն սովորաբար ներառում է տղամարդուն բնորոշ թեմաներ, ինչպիսիք են առնականության և հերոսության վրա շեշտադրումը, սոցիալական հիերարխիայի ուսումնասիրությունները և անհատի հոգեբանական պայքարը ծովի թշնամական միջավայրում։

Ոճական առումով ծովային ժանրի ընթերցողներն ակնկալում են արկածային շեշտադրում, ծովային մշակույթի ճշգրիտ ներկայացում և ծովային բառապաշարի օգտագործում։ Ծովային գեղարվեստական ստեղծագործությունները կարող են լինել վեպեր, ինչպիսիք են պատմական սիրավեպը, ֆենտեզի, ֆանտաստիկա և արկածային գեղարվեստական գրականությունը, ինչպես նաև կարող են համընկնել պատերազմական գեղարվեստական գրականության, մանկական գրականության, ճանապարհորդական պատմվածքների (օրինակ՝ Ռոբինզոնադա), սոցիալական խնդրի վեպերի և հոգեբանական գեղարվեստական գրականության հետ։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրաֆալգարի ճակատամարտը (մոտ 1806 թ.),Ու. Թըրների ծովանկար, որն արտացոլում է ռոմանտիկ շարժման նոր վերաբերմունքը ծովի նկատմամբ

Թե ինչ է իրենից ներկայացնում ծովային պատմությունը կամ ծովային գեղարվեստական գրականությունը, և դրանց բաղկացուցիչ ռազմածովային, նավորդական կամ ծովային վեպերը, մեծապես կախված է մեկնաբանողի ուղղվածությունից։ Ավանդական ծովային գեղարվեստական գրականությունը ներառում է Մարիատի, Կոնրադի, Մելվիլի, Ֆորեստերի և Օ'Բրայանի ոգով գրված վեպերը, որոնցում իրադարձությունները հիմնակնում տեղի են ունենում ծովում և հերոսները ներքաշվում են ծովային մշակույթի մեջ[2]։ Ծովային պատմությունները հինականում լինում են հետևյալ պատմողական ձևաչափով. «նավաստին մեկնում է նավարկության, նավարկության ընթացքում նա փորձության է ենթարկվում՝ ծովի, իր գործընկերների կամ նրանց կողմից, որոնց նա հանդիպում է մեկ այլ ափին, փորձությունը կա՛մ կոփում է նրան, կա՛մ կործանում»[3]։

Որոշ գիտնականներ առավել լայն են տեսնում ծովային գրականության սահմանումը։ Սակայն, սրանք հակասական սահմանումներ են. ոմանք, ինչպես Բերնհարդ Քլայնը, նախընտրում են ընդլայնել այդ սահմանումը թեմատիկ տեսանկյունից։ Նա սահմանում է իր «Ծովի հորինվածքներ»[4] ժողովածուն «Բրիտանիան և ծովը»[5] հաղորդավարի գրականության մեջ շոշափվող հարցի շուրջ, որը ներառում է 16-րդ և 17-րդ ծովային ուսուցողական գրականություն և ծովագնացության հորինված պատկերներ, որոնք արժանանում են լայն մշակութային հնչեղության, օրինակ Միլթոնի «Կորուսյալ դրախտը» և Քոլրիջի «Ծեր նավաստու բալլադը»[2]։

Ջոն Պեկը սահմանման մեջ ներառում է ոչ միայն բացարձակապես ծովին վերաբերվող գեղարվեստական գրականությունը, այլ այնպիսիք, ինչպիսիք են Օսթինի «Մենսֆիլդ պարկ» (1814) և Էլիոթի «Դանիել Դերոնդա» (1876) վեպերը, որոնք պատկերում են ծովային տնտեսության և մշակույթի հետ կապված իրավիճակներ` առանց ծովագնացության փորձի ակնհայտ ուսումնասիրության[6]։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է քննադատ Լուիս Իգլասիուսը, Ջեյմս Ֆենիմոր Կուպերի ծովային վեպի ժանրի ծագման սահմանումը ընդլայնվելով ներառում է այն աշխատանքները, որոնք «ծովը ափի տեսանկյունից դիտելու միտում» ունեն՝ կենտրոնանալով ցամաքում գտնվողների վրա ծովային մշակույթի ազդեցության կամ հասարակության այն անդամների վրա, ովքեր ծանոթ չեն ծովային կյանքին[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


There I heard nothing
but the roaring sea,
the ice-cold wave.
At times the swan's song
I took to myself as pleasure,
the gannet's noise
and the voice of the curlew
instead of the laughter of men,
the singing gull
instead of the drinking of mead.
Storms there beat the stony cliffs,
where the tern spoke,
icy-feathered;

«
»
հին անգլերենով Ծավագնացը պոեմ

Ծովային պատմությունները զարգացման երկար պատմություն ունեն՝ առաջանալով արկածային և ճանապարհորդական ժանրերով մշակույթներից, որոնք բնութագրում են ծովը և նրա մշակութային նշանակությունը, օրինակ՝ Հոմերոսի «Ոդիսական» էպիկական պոեմը, հին անգլերենով գրված «Ծովագնացը» պոեմը, «Էրիկ Կարմիրի իսլանդական սագան» (մոտ 1220-1280), կամ վաղ եվրոպական ճանապարհորդական պատմությունները, ինչպիսիք են Ռիչարդ Հաքլյույթի (մոտ 1552-1616) «Ուղևորությունները» (1589)[8]։

Այնուհետև 18-րդ դարում, ինչպես նշում է Բերնհարդ Քլայնը՝ ծովային իր գիտական ժողովածուն անվանելով «ծովային գրականություն», եվրոպական մշակույթները սկսեցին գնահատել «ծովը» տարբեր թեմատիկ տեսանկյուններով։ Նախ՝ ծովի բերած տնտեսական հնարավորությունների, ապա՝ ռոմանտիկ շարժման ազդեցության շնորհիվ։

Դեռևս 1712 թվականին Ջոզեֆ Ադիսոնը ճանաչեց «ծովը որպես բնության Վեհի ( sublime ) արխետիպ. բոլոր այն առարկաներից, որոնք ես երբևէ տեսել եմ, չկա որևէ մեկը, որն ազդի իմ երևակայության վրա այնքան, որքան ծովը կամ օվկիանոսը»[9]։ Ավելի ուշ այդ դարում Սեմյուել Թեյլոր Քոլերիջը իր «Ծեր նավաստու բալլադը» (1798) պատմողական պոեմում զարգացրել է օվկիանոսի գաղափարը որպես «անձեռակերտ բնության թագավորություն և ապաստան քաղաքակրթության սպասվող սպառնալիքներից»[2]։ Այնուամենայնիվ, Բայրոնն է, «ով մեծապես իր վրա է վերցրել տասնիններորդ դարի ծովի բացահայտումը»՝ Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը պոեմով (1812-1816)[10]։

Վաղ ծովային վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային վեպի առանձին ժանրը, որը կենտրոնանում է բացառապես ծովային մշակույթը ներկայացնելու վրա, լայնորեն տարածված չի եղել մինչև 19-րդ դարի սկիզբը, սակայն ծովային կյանքին վերաբերող գործեր գրվել են 18-րդ դարում։ Այդ թվում են ծովահենության հետ կապված ստեղծագործությունները, ինչպիսիք են Դենիել Դեֆոյի «Հռչակավոր կապիտան Սինգլթոնի կյանքը, արկածները և ծովահենությունները» (1720) և «Պիրատների ընդհանուր պատմությունը» (1724), աշխատություն, որը պարունակում է մի քանի տխրահռչակ անգլիացի ծովահենների կենսագրություններ, ինչպիսիք են Սև մորուք և Կալիկո Ջեք ծովահենները[11]։

Թոբայաս Սմոլեթի «Ռոդերիկ Ռանդոմի արկածները» խաբեբայապատում վեպը, որը հրատարակվել է 1748 թվականին, և որը մասամբ հիմնված է Սմոլեթի՝ որպես բրիտանական նավատորմի նավատորմի վիրաբույժի փորձի վրա[12]։

19-րդ դարի ծովային վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Ռաբանը ենթադրում է, որ ռոմանտիկ շարժումն էր, և հատկապես Բայրոնը, որը դարձրեց «ծովը հարմար միջոց նորաթուխ հեղինակների համար», ներառյալ երկու ամենահայտնի վաղ ծովային գեղարվեստական գրողներ Ջեյմս Ֆենիմոր Կուպերը և կապիտան Ֆրեդերիկ Մարիատը[13], որոնց երկուսի ծովային արկածային վեպերն էլ սկսեցին սահմանել նման գեղարվեստական գրականության վերաբերյալ ընդհանուր ակնկալիքները[2][7]։

Քննադատ Մարգարետ Քոենը նկարագրում է Կուպերի «Նավավարը» որպես առաջին ծովային վեպ և Մարիատի կողմից այդ ոճի հարմարեցումը, որպես ժանրի «առաջամարտիկ» շարունակող[14]։

Քննադատ Լուիս Իգլեսիասը համարում է, որ ծովի մասին վեպերն ու գեղարվեստական գրականությունը այս երկու հեղինակներից առաջ, «հակված են ծովը դիտել ափի տեսանկյունից»՝ կենտրոնանալով ափի ավելի մեծ մշակույթի վրա ծովային մշակույթի ազդեցության վրա կամ հասարակության կամ անհատների վրա, որոնք ծանոթ չեն ծովային կյանքին։ Որպես օրինակ Իգլեսիասը մատնանշում է, թե ինչպես Ջեյն Օսթինի վեպերը չեն ներկայացնում ժանրը, որովհետև, թեև ծովը կարևոր դեր է խաղում այդ սյուժեներում, այն պահում է իրական ծովային մշակույթը «հետին ներկայության մեջ»։ Նույն կերպ Իգլեսիասը նկարագրում է ավելի վաղ անգլիական վեպերը, ինչպիսիք են Ռոբինզոն Կրուզո (1719), Մոլ Ֆլենդերս (1722) կամ Ռոդերիկ Ռանդոմ (1748) վեպերը, որտեղ ծովային աշխարհը բնակեցվում է ծովին անծանոթ կերպարներով՝ ցամաքային հասարակությանն ավելի լավ հասկանալու ակնկալիքով, սակայն չբավարարելով ծովային գեղարվեստական գրականության ընդհանրական ակնկալիքները[7]։

Կուպերի և Մարիատի այդ ստեղծագործություններում ժանրի մոտիվների և բնութագրերի զարգացումից հետո մի շարք նշանավոր եվրոպացի արձակագիրներ, ինչպիսիք են Էժեն Սյուն, Էդուարդ Կորբյերը, Ֆրեդերիկ Շամիեն և Ուիլյամ Գլազգոկը, հետագայում նորարարություն և ուսումնասիրություն կատարեցին ժանրում[14]։

«Նավավարը» վեպի բնօրինակ շապիկը, տպագրվել է 1823 թվականին

Կուպերն իր «Նավավարը» (1824) վեպը, ինչը հաճախ նկարագրվում է որպես առաջին ծովային վեպ[Ն 1], գրել է ի պատասխան Վալտեր Սքոթի «Ծովահենը» (1821) վեպի[16][17]։ Կուպերը հիասթափված էր այդ աշխատանքում ներկայացված ծովային մշակույթի անճշտությունից[16][17]։ «Ծովահենը» վեպը քննադատելով հանդերձ` Կուպերը փոխառել է Սքոթի կողմից մշակված պատմական գեղարվեստական ժանրի ոճական և թեմատիկ շատ տարրեր, ինչպիսիք են «ազգի սահմաններն ու ինքնությունը քարտեզագրելու ցանկությունը»[14]։ Ինչպես «Նավավարը», այնպես էլ հաջորդ` «Կարմիր Ռովերը» (1827) վեպերում Կուպերն ուսումնասիրում է ամերիկյան ազգային ինքնության զարգացումը, իսկ իր հետագա «Ջրի վրա և ափում» (1844) նա կրկին ուսումնասիրում է ազգային ինքնության թեման, ինչպես նաև քննադատում ամերիկյան քաղաքականությունը[16]։

Կուպերի վեպերը հետաքրքրություն են առաջացրել ԱՄՆ-ում ծովային վեպերի նկատմամբ և Էդգար Ալան Պոյին դրդել են գրել «Արթուր Գորդոն Փիմի պատմությունը» (1838), ինչպես նաև զանգվածային շուկայի վիպասաններին, ինչպիսին է լեյտենանտ Մյուրեյ Բալուն, գրել այդ ժանրում վեպեր[14][16]։ Ժանրի նշանավորությունն ազդել է նաև ոչ գեղարվեստական գրականության վրա։ Քննադատ Ջոն Պեկը նկարագրում է Ռիչարդ Հենրի Դանանի «Երկու տարի կայմից առաջ» (1840 թ.) ստեղծագործությունը, որն օգտագործում է նույն ոճը և անդրադառնում է ազգային և տղամարդկային ինքնության նույն թեմատիկ խնդիրներին, ինչ ծովային գեղարվեստական գրականությունը, որը զարգացել է Կուպերի առաջամարտիկ գործերից հետո[16]։

Ֆենիմոր Կուպերը մեծ ազդեցություն է թողել ֆրանսիացի վիպասան Էժեն Սյուի վրա (1804-1857), ում սեփական ռազմածովային փորձառությունները նյութ են տվել Սյուի առաջին վեպերի համար՝ «Կերնոկ ծովահենը» (Kernock le pirate, 1830), «Աթար-ճայ» (Atar-Gull, 1831), «լայն հիացմունքի արժանացած» «Սալամանդրը» (La. Salamandre, 1832), «Կուկարաչան» (La Coucaratcha, 1832-1834) և այլն, որոնք ստեղծվել են ռոմանտիկ շարժման գագաթնակետին[18]։ Մեծապես հայտնի ֆրանսիացի վիպասան Ալեքսանդր Դյուման (1802–1870) «չթաքցրեց իր հիացմունքը Կուպերի նկատմամբ» և գրեց «Կապիտան Պաուլը» (Le Capitaine Paul, 1838)` որպես Կուպերի «Նավավարի» շարունակություն[19]։ Մեկ այլ ֆրանսիացի վիպասան, ով ուներ ծովագնացության փորձ, Էդուարդ Կորբյերն (1793-1875) էր՝ բազմաթիվ ծովային վեպերի հեղինակ, այդ թվում՝ «Իրոիզեի նավավարները» (Les Pilotes de l'Iroise, 1832) և «Ստրկուհին, ծովային արկածներ» (Le Négrier, Aventures de mer , 1834):

Բրիտանիայում ծովային գեղարվեստական ավանդույթի ծագումը հաճախ վերագրվում է Ֆրեդերիկ Մարիատին։ Ֆրեդերիկ Մարիատի՝ որպես վիպասանի կարիերան ձգվել է 1829 թվականից մինչև նրա մահը՝ 1848 թվականը, երբ շատերն էին անդրադառնում ծովին, այդ թվում է նրա «Պարոն սուսիկ-փուսիկ միչմանը» (Mr Midshipman Easy)[20]։ Հարմարեցնելով Կուպերի մոտեցումը գեղարվեստական գրականությանը՝ Մարիատի ծովային վեպերը նաև արտացոլում էին Նապոլեոնյան պատերազմների ժամանակ անգլաիական Թագավորական նավատորմում նրա սեփական փորձը, մասամբ ադմիրալ Թոմաս Կոքրեյնի հրամանատարության ներքո, որը նաև հետագայում ոգեշնչեց Պատրիկ Օ'Բրայանին Ջեք Օբրիի կերպարը ստեղծել[20]։

Մարիատը թեմատիկորեն կենտրոնանում է հերոսության գաղափարների, սպաների պատշաճ գործողությունների և ռազմածովային նավատորմի մշակույթի մեջ բարեփոխումների վրա։ Մարիատի գրական ստեղծագործությունները մասնակցում են 19-րդ դարի սկզբին ծովային ծառայության ավելի մեծ մշակութային քննությանը, որտեղ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ծովային կարգապահությունը և ռազմածովային ֆինանսավորումը, հանրային լայն քննարկման առարկա էին[20]։

Պեկը նկարագրում է Մարիատի վեպերը որպես հետևողական իրենց հիմնական թեմատիկ շեշտադրումներով (առնականության և ժամանակակից ռազմածովային մշակույթի վրա), և միաժամանակ համարում է, որ դրանք համալիր կերպով արտացոլում են «պատմական բարդ իրավիճակը, որտեղ հեղինակը, իր անհաջող գրելաձևով, զբաղվում է Բրիտանիայի սրընթաց փոփոխություններով»[21]։

Մարիատի վեպերը խրախուսում էին 1830-ականների Նապոլեոնյան պատերազմների մասնակից վետերաններին այլ վեպեր գրել, ինչպես Մ. Հ. Բեյքերը, կապիտան Չամիերը, կապիտան Գլասկոկը, Էդվարդ Հովարդը և Ուիլյամ Ջ. Նիլը։ Այս հեղինակները հաճախ և՛ անդրադառնում են, և՛ պաշտպանում են նավատորմի հանրային իմիջը[22]։ Այս հեղինակների վեպերը ընդգծում են նավատորմի ավելի պահպանողական և աջակցող տեսակետը, ի տարբերություն նավատորմի բարեփոխմամբ հետաքրքրվողների տեքստերի, ինչպիսին է «Ծովային տնտեսություն. կամ վերջին պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հիշողությունների կանխատեսում», որոնք քննադատում էին նավատորմի կարգապահական գործելակերպը, այն ժամանակաշրջանում, երբ հասարակական բանավեճեր էին սկսվել տարբեր սոցիալական և քաղաքական բարեփոխումների շարժումների շուրջ[22]։

Մարիատի վեպերը, սակայն, համարվում են եզակի՝ համեմատած այդ ստեղծագործությունների. Պեկը պնդում է, որ Մարիատի վեպերը, թեև մասամբ աջակցում են նավատորմին, բայց նաև ընդգծում են նավատորմի «անհանգստացնող չափերը»[22]։

19-րդ դարի վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Կոնրադի 1904 թվականի «Լորդ Ջիմ» վեպի լեհական շապիկը

Երբ ծովային վեպի մոդելը ամրապնդվեց առանձին ժանրի մեջ, և՛ Եվրոպայում, և՛ Միացյալ Նահանգներում գրողները ստեղծեցին այդ ժանրի հիմնական գրական գործեր, օրինակ՝ Մելվիլի «Մոբի Դիքը», Վիկտոր Հյուգոյի «Ծովի մշակները» և Ջոզեֆ Կոնրադի «Խավարի սիրտը» և «Լորդ Ջիմը»[14]:

Ջոն Պեկը նկարագրում է Հերման Մելվիլին և Ջոզեֆ Կոնրադին որպես «ծովային պամությունների երկու մեծ անգլիալեզու գրողներ». ավելի լավ վիպասաններ, քան նախորդներ Կուպերն ու Մարիատը, երկուսն էլ ծաղկել են «արկածային վեպի» ժանրում[23]։ Ավելին, ի տարբերություն նախկին վեպերի, որոնք գրվել են ծաղկող ծովային տնտեսական բումի ժամանակ, այս հեղինակների վեպերը գրվել են «այն ժամանակ, երբ ծովային տնտեսական կարգը [փլուզվում էր]»[23]։ Ժանրը նաև ոգեշնչել է զանգվածային շուկայի մի շարք հայտնի հեղինակների, ինչպիսիք են ամերիկացի Նեդ Բանտլայնը, բրիտանացի Չարլզ Քինգսլին և ֆրանսիացի Ժյուլ Վեռնը[14]։

Մելվիլի գեղարվեստական գրականությունը հաճախ է անդրադառնում ծովին, նրա առաջին հինգ վեպերը հետևում են ծովայինների ծովային արկածներին, հաճախ զույգ արական սեռի ընկերների (Թայփի (1846), Օմու (1847), Մարդի (1849), Ռեդբուրն (1849) և White-Jacket (1850))[24]: Այնուամենայնիվ, «Մոբի-Դիկը» նրա ամենակարևոր ստեղծագործությունն է, որը երբեմն անվանում են «մեծագույն ամերիկյան վեպ», այն նաև Դ. Հ. Լոուրենսն անվանվել է «ծովի մասին երբևէ գրված ամենամեծ գիրքը»[25]։ Այս աշխատանքում, կապիտան Ահաբի կետի որսը պատմող Իսմայելին ընկղմում է հոգևոր ճանապարհորդության մեջ, մի թեմա, որը կրկին զարգանում է Կոնրադի շատ ավելի ուշ «Խավարի սիրտը» վեպում[23]։

Մեծ Բրիտանիայի հսկայական համաշխարհային կայսրությունը պահպանելու համար ռազմածովային ուժի կարևորությունը հանգեցրեց ծովային թեմաներով բազմաթիվ վեպերի[26]։ Դրանցից ոմանք ուղղակի շոշափում են ծովը, ինչպես Էլիզաբեթ Գասկելի «Սիլվիայի սիրահարները» (1863), որտեղ ծովային աշխարհը ֆոն է ափի սոցիալական կյանքի համար[26]։ Այնուամենայնիվ, բրիտանացի վիպասանները 19-րդ դարում ավելի ու ավելի էին կենտրոնանում ծովի վրա, հատկապես, երբ նրանք կենտրոնանում էին բարձր խավերի վրա։ Նման ստեղծագործություններում ծովային ճանապարհորդությունները դարձել են ուժեղ սոցիալական մեկնաբանությունների վայր, օրինակ՝ Թրոլոպի «Ջոն Կալդիգեյթը» (1877թ.), որտեղ Թրոլոպը պատկերում է մի կերպար, որը ճանապարհորդում է Ավստրալիա՝ իր հարստությունը վաստակելու համար, և Ուիլկի Քոլինզի «Արմադեյլը» (1866թ.), որը հետևում է ջենթլմենների զբոսանավին։ Ճիշտ նույն կերպ, Ուիլյամ Քլարկ Ռասելի վեպերը, հատկապես առաջին երկուսը` «Ջոն Հոլդսվորթ, գլխավոր օգնականը» (1875) և «Գրոսվենորի կործանումը» (1877), որոնք երկուսն էլ վեր են հանում Վիկտորիանական Բրիտանիայի սոցիալական խնդիրները[26]։

Բրիտանիայում ծովային պատմությունները մտան նաև արկածային գրականության հայտնի վեպեր, որոնց հիմնական օրինակն է Ֆրեդերիկ Մարիատի վեպերը։ Քննադատ Ջոն Պեկը շեշտում է այս ենթաժանրի ազդեցությունը մանկական գրքերի վրա[27]։ Այս վեպերում երիտասարդ տղամարդ հերոսները, հաճախ բարոյապես աճում են, անցնելով արկածային, ռոմանտիկ խճճվածության և «կենցաղային պարտավորությունների» միջով[28]։ Չարլզ Քինգսլին այս ժանրի ամենավառ գրողն է, որը գրել է մանկական ավելի քան հարյուր գիրք, «շատերը ծովային թեմաներով», ներառյալ «Westward Ho!»[29]: Այլ հեղինակներից են Ռ. Բալանթայնը, «Կորալյան կղզին» (1858), Ջ. Ա. Հենրիի, «Դրեյքի դրոշի ներքո» (1882), Ռ. Լ. Սթիվենսոնի «Գանձերի կղզին» (1883) և Ռ. Քիփլինգի «Համարձակ կապիտանները» (Captains Courageous, 1897), որոնք բոլորն էլ կարդացվել են նաև մեծահասակների կողմից և օգնել են ընդլայնել ծովային արկածային գեղարվեստական գրականության ներուժը[29]։ Սթիվենսոնի մյուս վեպերը, այդ թվում՝ «Առևանգվածը», «Կատրիոնան», «Բալանտրեյի տիրակալը» և «Էբբ-Թայդը» (Լլոյդ Օսբորնի հետ համահեղինակությամբ) ունեն նշանակալի տեսարաններ նավերում։

20-րդ և 21-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սա վիճելի պնդում է, որը կախված է ժանրի վրա դրված սահմանափակումներից, ըստ վերևում` Սահմանումներ բաժնում քննարկման։ Մարգարեթ Քոհենը, օրինակ, նշում է, որ «յոթանասունհինգ տարվա ընդմիջումից հետո ծովային վեպը կրկին հայտնագործվել է Ջեյմս Ֆենիմոր Կուպերի կողմից՝ Նավավարով»[15]․․․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ray Taras, "A Conversation with Carsten Jensen", World Literature Today, May 2011: [1]
  2. 2,0 2,1 2,2 2,3 Klein, Bernhard, "Introduction:Britain in the Sea" in Klein, Fictions of the Sea, pp. 1-10.
  3. Peck, pp. 165-185.
  4. Fictions of the Sea
  5. «BBC One - Britain and the Sea». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
  6. Peck, "Introduction", pp. 1-9.
  7. 7,0 7,1 7,2 Iglesias, Luis (2006). «The'keen-eyed critic of the ocean': James Fenimore Cooper's Invention of the Sea Novel». James Fenimore Cooper Society Miscellaneous Papers. Cooperstown, NY: 1–7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  8. Robert Foulke, The Sea Voyage Narrative. (New York: Routledge, 2002).
  9. Essay on the sea in the Spectator 1712, quoted by Jonathan Raban, "Introduction" to The Oxford Book of the Sea. (Oxford: Oxford University Press, 1992), p. 8.
  10. Jonathan Raban, "Introduction" to The Oxford Book of the Sea, p. 14.
  11. A general history of the robberies & murders of the most notorious pirates. By Charles Johnson Introduction and commentary by David Cordingly. Conway Maritime Press (2002).
  12. «The Adventures of Roderick Random». librivox.org. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  13. The Oxford Book of the Sea.(Oxford: Oxford University Press, 1992), p. 16.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Cohen, Margaret (2003). «Traveling Genres». New Literary History. 34 (3): 481–499. doi:10.1353/nlh.2003.0040. ISSN 1080-661X. S2CID 201753029. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  15. The Novel and the Sea. Princeton: Princeton University Press, 2010, p. 133.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Peck, "American Sea Fiction", in Maritime Fiction, 98-106.
  17. 17,0 17,1 Crane, James. «Love and Merit in the Maritime Historical Novel: Cooper and Scott». Sullen Fires Across the Atlantic: Essays in Transatlantic Romanticism. Praxis Series. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  18. Margaret Cohen, The Novel and the Sea. (Princeton, NJ: Princeton University Press, 2010), p. 170.
  19. Margaret Cohen, The Novel and the Sea, p. 177.
  20. 20,0 20,1 20,2 Susan Bassnett "Cabin'd Yet Unconfined: Heroic Masculinity in English Seafaring Novels" in Klein 'Fictions of the Sea
  21. John Peck "Captain Marryat's Navy" in Maritime Fiction, pp. 50-69.
  22. 22,0 22,1 22,2 Peck, pp. 50-69.
  23. 23,0 23,1 23,2 Peck, pp. 107-126.
  24. Peck, "Herman Mellville" in Maritime Fiction, 107-126.
  25. Lawrence, D.H. (1923). Studies in Classic American Literature. London: Penguin Books. ISBN 9780140183771.
  26. 26,0 26,1 26,2 Peck, "Mid-Victorian Maritime Fiction", pp. 127–148.
  27. Peck, "Adventures at Sea", pp. 149–164.
  28. Peck, pp.149-164.
  29. 29,0 29,1 Peck, pp. 149-164.

Գիտական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bayley, John "In Which We Serve", in Patrick O'Brian: Critical Essays and a Bibliography, edited A. E. Cunningham. (New York: WW Norton, 1994), pp. 33–42.
  • Blaszak, M. (2006). «Some Remarks on the Sailors' Language Terminology and Related Issues in British and American Nautical fiction». Stylistyka. 15: 331–350. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  • Clohessy, Ronald John (2003). «Ship of State: American Identity and Maritime Nationalism in the Sea Fiction of James Fenimore Cooper». University of Wisconsin–Milwaukee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն) Originally published in James Fenimore Cooper Society Miscellaneous Papers, No. 24, August 2007, pp. 3–8
  • Cohen, Margaret. The novel and the sea. (Princeton, NJ: Princeton University Press, c. 2010).
  • Philip Neil Cooksey. A Thematic Study of James Fenimore Cooper's Nautical Fiction. (Baton Rouge, Louisiana: Louisiana State University, 1977).
  • Davis ll, James. «The Red Rover and Looking at the Nautical Machine for Naturalist Tendencies». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն) Originally published in James Fenimore Cooper Society Miscellaneous Papers No. 25, May 2008, pp. 10–13.
  • Davis, James T. (2012). «Mixed Technological Language in Jack London's THE SEA-WOLF». The Explicator. 70 (4): 322–325. doi:10.1080/00144940.2012.727903. S2CID 162202285.
  • Ewers, Chris. 'Travelling by Sea and Land in Robinson Crusoe', in Mobility in the English Novel from Defoe to Austen. (Woodbridge: Boydell and Brewer, 2018), pp. 27–52.
  • Keefer, Janice Kulyk (1986 թ․ հունիսի 6). «Recent Maritime Fiction: Women and Words». Studies in Canadian Literature. 11 (2). ISSN 1718-7850. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  • Krummes, Daniel (2004). Cruel Seas: Merchant Shipping-focused World War 2 Nautical Fiction, 1939 to 2004: an Annotated Bibliography of English Language Short Stories, Novels & Novellas. Institute of Transportation Studies, University of California.
  • Klein, Bernhard, ed. (2002). Fictions of the Sea. Critical Perspectives on the Ocean in British Literature and Culture. Aldershot: Ashgate. ISBN 978-0754606208.
  • Leys, Simon. La mer dans la littérature française. Paris: Plon, c. 2003.
  • Parkinson, C. Northcote, ed. Portsmouth Point: the Navy in fiction, 1793–1815. (Liverpool: Liverpool University Press, 2005).
  • Peck, H. Daniel (1976 թ․ հոկտեմբերի 1). «A Repossession of America: The Revolution in Cooper's Trilogy of Nautical Romances». Studies in Romanticism. 15 (4): 589–605. doi:10.2307/25600051. ISSN 0039-3762. JSTOR 25600051.
  • Peck, John (2001). Maritime fiction: sailors and the sea in British and American novels, 1719–1917. New York: Palgrave.
  • Smith, Myron J. jr., and Robert C. Weller, Sea fiction guide, with a foreword by Ernest M. Eller and craft notes by Edward L. Beach [et al.]. (Metuchen, N.J.: Scarecrow Press, 1976).
  • Zainoun, Ibtisam. Le roman maritime, un langage universel: aspects mythologique, métaphysique et idéologique. (Paris: Harmattan, c. 2007).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Historic Naval Fiction - կայք, որը նվիրված է ծովագնացային ֆանտաստիկա ժանրում պատմական ֆանտաստիկայի կատալոգավորմանը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային գրականություն» հոդվածին։