«Բաունտիի» ապստամբները
«Բաունտիի» ապստամբները ֆր.՝ Les Révoltés de la Bounty | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային և պատմական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Ջոն Ադամս, Քրիսթիան Ֆլեթչեր, Պիտեր Հեյվուդ, Ուիլյամ Բլայ, Թոմաս Հեյուորդ և Չոն Ֆրաեր |
Ստեղծման տարեթիվ | 1879 թ. |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակված է | Musée des familles? |
Հրատարակման տարեթիվ | 1879 թ. |
Թարգմանիչ | William Henry Giles Kingston? |
![]() |
«Բաունտիի» ապստամբները (ֆր․ Les Révoltés de la Bounty), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վիպակը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1879 թվականին։
Հրատարակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորավեպի օրիգինալ տեքստը գրվել է Ազգային գրադարանի աշխարհագրագետ Գաբրիել Մարսելի կողմից։ Նա Վեռնի և Էտցելի հետ աշխատել է նաև «Երկրի բացահայտումը» և «Երկրի բացահայտումը գիտությամբ և արդյունաբերությամբ» ստեղծագործությունների վրա։ 1879 թվականի հուլիսի 27–ի դրությամբ, Ժյուլ Վեռնը 300 ֆրանսիական ֆրանկով գնել է նորավեպի հեղինակային իրավունքները։ Հետագայում նա վերափոխել է այն։
Ստեղծագործության առաջին հրատարակումը եղել է Էտցելի Magasin d’Éducation et de Récréation ամսագրում՝ 1879 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1879 թ. դեկտեմբերի 1-ը, և պարունակել է Դրեեի 5 նկարազարդումներ։
Նաև նորավեպը հրատարակվել է «Բեգումի հինգ հարյուր միլիոնը» վեպի հետ միևնույն հատորում՝ 1879 թվականի հոկտեմբերի 20–ից, նույն նկարազարդումներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորավեպում պատմվում է անգլիական «Բաունտի» նավի անձնակազմի ապստամբության՝ եղած Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում, և նավի դաժանորեն ճնշված կապիտանի մասին։

Բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը բաժանված է երեք մասերի։
- Գլուխ առաջին. Բախտի քմահաճույքին թողնվածները
- Գլուխ երկրորդ. Աքսորյալները
- Գլուխ երրորդ. Ապստամբները
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորավեպը նկարագրում է XVIII դարերի անգլիական նավատորմի իրական պատմությունը, որի հիման վրա հետագայում գրվել են այլ գրքեր, ակնարկներ և նկարահանվել է ֆիլմ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բաունտիի» ապստամբները» «Лаборатория фантастики» կայքում
- «Բաունտիի» ապստամբները Bookmate.com կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Բաունտիի» ապստամբները» հոդվածին։ |