Ռոբինզոնների դպրոցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբինզոնների դպրոցը
ֆր.՝ L'École des Robinsons
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոբինզոնադա և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1882
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԺանգադա. 800 լյո Ամազոնի վրայով
ՀաջորդԿանաչ ճառագայթ
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1882
ԳՄՍՀ970-07-0511-0
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/robinson/robinson.html
 Godfrey Morgan Վիքիպահեստում

«Ռոբինզոնների դպրոցը» (ֆր.՝ L'École des Robinsons), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը գրվել և հրատարակվել է 1882 թվականին։ Հայերեն հրատարակվել է 2022 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսներն են հանդիսանում Գոդֆրի Մորգանը՝ 22 տարեկան երիտասարդ անձնավորություն, ռոմանտիկ տրամադրված, հմայված արկածային վեպերի ընթերցմամբ և ջերմեռանդորեն երազող Ռոբինզոն Կրուզոյի փոխարեն հայտնվելու մասին, հարուստ ամերիկացի մուլտիմիլիոնատեր Ուիլյամ Կոլդերուպի ազգականը, որը ծնողների մահից հետո ապրում էր քեռու մոտ, և նրա սիրելի Ֆիննը՝ Կոլդերուպի որդեգրուհին։ Վեպի գործողությունները սկսում են նրանից, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը որոշում է վաճառքի հանել Սպենսեր կղզին՝ Սան-Ֆրանցիսկոյից 462 մղոն դեպի հարավ-արևմուտք գտնվող մի փոքրիկ կղզյակ։ Բայց աճուրդին որոշում են մասնակցել միայն երկու մարդ՝ ինքը՝ պարոն Կոլդերուպը, և նրա վաղեմի մրցակից պարոն Թասկինարը։ Վերջիվերջո աճուրդում հաղթանակ է տանում պարոն Կոլդերուպը, և պարոն Թասկինարը խոստանում է վրեժ լուծել։

Որոշ ժամանակ անց պարոն Կոլդերուպը իր ազգականին առաջարկում է ամուսնանալ Ֆիննի հետ։ Գոդֆրին համաձայնվում է, բայց որոշում է մինչ ամուսնությունը կատարել ճանապարհորդություն՝ պատճառաբանելով նրանով, որ ինքը շատ երիտասարդ է և դեռ շատ քիչ բան է տեսել իր կյանքում, իսկ ամուսնությունը կխլի իրենից իր ազատությունը։ Կոլդերուպը որոշում է ընդունում հովանավորել Մորգանի ամբողջ աշխարհով մեկ կատարվող ճանապարհորդությունը՝ հուսալով, որ վերջինս՝ ճանապարհորդության ավարտից հետո, կամուսնանա իր որդեգրուհու հետ, որի համար սարքավորւմ է իր սեփական «Երազանք» զբոսանավը։ Նաև, նավի անձնակազմից բացի, Մորգանին է միանում պրոֆեսոր Տ. Արտելետը՝ Գոդֆրիի և Ֆիննի դաստիարակը։

Նավը ճանապարհվում է արկածներին ընդառաջ։ Նավարկության ժամանակ նավի վրա հայտնաբերվում է անտոմս ուղևոր՝ չինացի Սենգ Վուն, որը նավ էր սողոսկել նրա համար, որ չունենալով բավարար փող մինչև Չինաստան տոմս գնելու համար, որպեսզի վերադառնա հայրենիք։ Քանի որ նավը գտնվում էր բաց ծովում և չինացուն չէին կարող ոչինչ անել, Գոդֆրին որոշում է թույլատրել նրան «Երազանքով» լողալ մինչև չինական ափ։

Մի քանի օր անց նավը գիշերով ենթարկվում է նավաբեկության, բայց Գոդֆրին և Տ. Արտելետը հեռանում են նավից, և ալիքները նրանց տանում են տեսքից անապատային մի կղզու մոտ։ Չնայած այն բանին, որ կղզին անապատային է, այնտեղ կարելի է գոյատևել և Գոդֆրին ու պրոֆեսորը մնում են այնտեղ ապրելու՝ ինչպես ռոբինզոնները։

Վայրենի մարդակերներ

Կղզու վրա նրանք անցկացնում են մի քանի ամիս։ Այդ ժամանակահատվածում նրանց հաջողվում է մի քիչ վարժվել կղզուն։ Նրանք ապաստարան են գտնում մեծ փչակում՝ սեքվոյայի բնում, սովորում են կրակ ստանալ և կերակուր հայթայթել, վարժեցնել վայրի այծերի և ոչխարների։ Նրանց հետ կատարվում են նույն դեպքերը, ինչ տեղի են ունեցել Ռոբինզոն Կրուզոյի հետ՝ մի հրաշալի օր նրանք կղզում գտնում են մի արկղ՝ անհրաժեշտ պիտույքներով, որոշ ժամանակ անց կղզի են ժամանում մարդակեր-վայրենիներ և իրենց հետ բերում են կապկպված գերու՝ իրենց նման մի վայրենու՝ երևի նպատակ ունենալով ուտելու։ Գոդֆրիին և պրոֆեսորին հաջողվում է փրկել նրան, ընդ որում՝ այդ դեպքը՝ ինչպես և Դեֆոյի վեպում, տեղի է ունենում ուրբաթ օրը։ Տ. Արտելետը առաջարկում է Գոդֆրիին այդպես էլ անվանել նրան՝ Ուրբաթ, բայց վայրենին ներկայանում է որպես Կարեֆինոտու և Գոդֆրին որոշում է նրան անվանել հենց այդպես և, ինչպես և Դեֆոյի վեպում, վայրենին դառնում է Գոդֆրիի և պրոֆեսորի հավատարիմ ծառան, օգնականը և ընկերը՝ նա տիրապետում է վայրենի բնության մեջ ապրելու հմտություններին, օգնում է նրանց գտնել ուտելի բույսեր, խնամում է Գոդֆրիին, երբ նա հիվանդանում է։

Կղզում ապրելու ժամանակ Գոդֆրին նկատում է, որ իրենք պրոֆեսորի և Կարեֆինոտուի հետ միասին կղզու տարբեր մասերում մի քանի անգամ հայտնաբերում են մարդու գոյության հետքեր։ Գոդֆրին փորձում է գտնել նրան, բայց դա նրան այդպես էլ չի հաջողվում։ Կղզու վրա Գոդֆրին նույնպես հայտնաբերում է գիշատիչ կենդանիների և սողունների՝ առյուծներ, վագրեր, կոկորդիլոսներ, օձեր և այլն։ Դա նրան շատ է զարմացնում, քանի որ կղզում ապրելու սկզբնական ամիսներին նրանք այնտեղ չկային և անհասկանալի է՝ որտեղից են նրանք հայտնվել։

Նավաբեկությունից հինգ ամիս անց կենդանիները անսպասելի հարձակվում են Գոդֆրիի, պրոֆեսորի և Կարեֆինոտուի կացարանի վրա։ Նրանք փորձում են հետ մղել հարձակումը, բայց կենդանիներին հաջողվում է թափանցել տուն։ Նրա բնակիչներին հաջողվում է փրկվել, բայց ստիպված են օջախը թողնել առանց հսկողության և արդյունքում կացարանում հրդեհ է սկսվում, և այն մոխրանում է։ Սակայն, հենց այդ պահին անսպասելի գալիս է փրկությունը, ընդ որում ամենաանսպասելի կողմից՝ դեպի կղզի է նավարկում պարոն Կոլդերուպը՝ բացարձակապես անվնաս «Երազանք»-ով, և հենց այդտեղ էլ ամեն ինչ պարզվում է։ Պարզվում է՝ պարոն Կոլդերուպը, իմանալով իր ազգականի հրապուրանքը արկածների և նրա կրքոտ երազանքը հայտնվել Ռոբինզոն Կրուզոյի տեղը, մի կողմից անհանգստանալով, որ նա կմեծանա երազող, բացարձակապես կտրված իրական կյանքից, իսկ մյուս կողմից՝ տեսնելով նրա նուրբ և երես առած բնավորությունը, որոշում է փորձել նրա խիզախությունը, տոկունությունը և բնավորության հաստատակամությունը և այդ պատճառով օգնում է իրականալու նրա վաղեմի ցանկությանը՝ խաղարկելով ներկայացում ռոբինզոնադայով։ Իրականում այդ ամենը նախապես պատրաստված էր՝ նավաբեկությունը բեմադրված էր, «վայրենի-մարդակերների» ժամանումը կղզի միայն ներկայացում էր, իսկ իրենք «վայրենիները»՝ դերասանններ և այլն։ Իսկ ինքը՝ կղզին, որի վրա հայտնվել էին Գոդֆրին և պրոֆեսորը, հենց նույն Սպենսեր կղզին էր, որը պարոն Կոլդերուպը ձեռք էր բերել վեպի սկզբում։ Բայց հիմա, տեսնելով, որ իր ազգականը կղզում անցկացրած կյանքի մի քանի ամիսների ընթացքում բացարձակապես փոխվել է բնավորությամբ, պարոն Կոլդերուպը հանգիստ է նրա համար, որովհետև համոզված է, որ Գոդֆրին դարձել է իսկական տղամարդ։

Ուիլյամ Կոլդերուպը ազգականի և պրոֆեսորի հետ վերադառնում է տուն, որտեղ և բացահայտվում են կղզու վերջին գաղտնիքները՝ պարզվում է, որ խորհրդավոր անծանոթը, որը թաքնվում էր կղզում, ոչ այլ ոք էր, քան ինքը՝ Սենգ Վուն, որը, մտածելով, որ նավաբեկությունը իրական է, լքել է նավը անկախ Գոդֆրիից և պրոֆեսորից և ինքնուրույն հասել է կղզի, որտեղ և ապրել է այդ ամբողջ ժամանակ։ Իսկ ինչ վերաբերվում է վայրի կենդանիներին, ապա նրանք բոլորը կղզի էին բերվել պարոն Թասկինարի կողմից՝ այդպես որոշելով վրիժառու լինել պարոն Կոլդերուպից։ Վերադառնալուց որոշ ժամանակ անց Գոդֆրին ամուսնանում է Ֆիննի հետ, և նրանք ուղևորվում են ամուսնական ճանապարհորդության։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոդֆրի Մորգան- գլխավոր հերոս, երազկոտ երիտասարդ
  • Տ.Արտելետ անվանվող Տարտելետ- պարի և պահվածքի ուսուցիչ, Գոդֆրիի հետ հայտնվել էր Սպենսեր կղզում
  • Ուիլյամ Կոլդերուպ- Գոդֆրիի քեռին, միլիարդեր, կազմակերպել էր «Երազանք»-ի նավաբեկությունը
  • Ֆինա Հոլլանեյ- Գոդֆրիի սիրելին, Կոլդերուպի որդեգրուհի
  • Կարեֆինոտու (իսկական անունը- Ջիբ Բրասս)- «Երազանք»-ի նավաստիներից, որը խաղարկել է պոոլինեզիացու դերը
  • Ջ.Ռ. Թասկինար- միլիարդեր, Կոլդերուպի անհաշտ մրցակիցը
  • Թյուրկոտ- «Երազանք»-ի նավապետը

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թ. նկարահանվել է «Հրեշների կղզին» իսպանա-ամերիկյան ֆիլմը, որը հանդիսանում է «Ռոբինզոնների դպրոց»-ի խիստ ազատ էկրանավորումը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժյուլ Վեռն, Ռոբինզոնների դպրոցը, Ե., Դարակ, 2022, 180 էջ։ Ֆրանսերենից թարգմանեց Ժակլին Մինասյանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինզոնների դպրոցը» հոդվածին։