Jump to content

Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը
ֆրանսերեն՝ Voyage au centre de la Terre
ՀեղինակԺյուլ Վեռն[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկորած աշխարհներ, subterranean fiction?, գիտական վեպ, արկածային և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն և անգլերեն
Կերպար(ներ)Professor Otto Lidenbrock?, Graüben?, Martha?, Arne Saknussemm?, Hans Bjelke? և Ֆիլիեաս Ֆոգ
Նկարագրում էHotel Phoenix Copenhagen?, Kongens Nytorv?, Church of Our Saviour?, Rosenborg Castle Gardens?, Snæfellsjökull? և Իսլանդիա
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՆավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները
ՀաջորդԵրկրից դեպի Լուսին
ՆկարազարդողԷդուարդ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչHetzel éds?
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 25, 1864[1]
Պարգև(ներ)
 Journey to the Center of the Earth Վիքիպահեստում

«Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» (ֆրանսերեն՝ Voyage au centre de la Terre), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա–ֆանտաստիկ վեպը, որը առաջին անգամ հրատարակվել է 1864 թ.։ Այն պատմում է պրոֆեսոր Լիդենբրոկի մասին, որը իր ազգական Ակսելի և վարձու ուղեկցորդ Հանսի հետ իջնում է իսլանդական հրաբխի խառնարանը։ Երկրի խորքում նրանք հայտնաբերում են նախապատմական կենդանիներ, բնական աղետներ, և որն ամենակարևորն է հսկայական ստորկրյա ծով։

Պրոֆեսոր Լիդենբրոկը մի հին գրքում գտնում է նամակ։ Նամակը պատկանում էր XVI դարի իսլանդական գիտնական–ալքիմիկոս Արնե Սակնուսսեմի գրչին։ Լիդենբորկը, նրա ազգական Ակսելը և վարձու ուղեկցորդ Հանսը ուղևովում են երկրի ընդերքը՝ չկասկածելով, թե ինչ արկածներ են նրանց սպասում։

Հեղինակային իրավունքի պահանջատիրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հրապարակումից 10 տարի անց՝ 1874 թ., Լեոն Դելման մեղադրեց վիպասանին գրագողության մեջ։ Ռենե դե Պոնժեստ կեղծանվան տակ նա հրատարակեց «Միներվայի գլուխը» պատմվածքը[2]։ Ժյուլ Էտցելին ուղղված նամակաում Վեռնը գրում է․

Երկու սյուժեների մեջ չկա ոչ մի նմանության ակնարկ, բայց կա մեկ նույնանման պահ՝ մի քիչ զարմացնող․ դամբարանի գտնվելու վայրը հայտնաբերվում է ստվերով, որը գցում է փայտը լուսնի լույսի տակ, իսկ ինձ մոտ լեռնային գագաթի ստվերը արևի լույսի տակ ցույց է տալիս այն տեղը, որտեղից սկսվում է ճանապարհը դեպի Երկրի կենտրոն։ Ահա և ամենը։ Պարոն դե Պոնժեստի պատմվածքը վերջանում է մոտավորապես այնտեղ, որտեղից սկսվում է իմ վեպը։ Տալիս եմ ձեզ պատվո խոսք, որ ես գաղափար չունեի պարոն դե Պոնժեստի պատմվածքի մասին, երբ գրում էի «Դեպի երկրի կենտրոնը։»

Դատավարությունում, որը կայացավ 1875 թվականին, Դելման պարտություն կրեց և պարտադրվեց ծախսերի վճարման։

Ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի օրինակը
  • Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1910)
  • Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1959)
  • Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 1993)
  • Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն (ֆիլմ, 2008)

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Yes խմբի ստեղնաշարային երաժիշտ, արտ–ռոքեր Ռիկ Ուեյկմանը իր վաղ ալբոմներից մեկը՝ «Journey To The Centre of The Earth» (1974), նվիրել է «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» վեպին։ Ալբոմը ձայնագրված է սիմֆո–ռոք ոճում և առատ է սիմֆոնիկ և խմբերգային նվագակցության ստեղնաշարային գործիքների հետ։ Իրադարձության ընթացքը ներկայացնում է ընթերցողին երաժշտական համարների ընդմիջումներում։

Մուլտիպլիկացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երեխա–հանճար Ջիմմի Նեյտրոնի արկածները» մուլտսերիալի առաջին եթերաշրջանի մեկ մասը կոչվում է«Ճանապարհոդություն Կարլի կենտրոն»։
  • «Աշխարհի շուրջը Վիլլի Ֆոգգի հետ» սերիալի երկրորդ եթերաշրջանը կառուցված է «Քսան հազար լյո ջրի տակ» և «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն»–ի հիման վրա։

Հետաքրքիր փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն»–ը պատմվում է Ակսելի միջոցով։ Չնայած այն բանին, որ վեպը գրել է ֆրանսիացին, այն պատմում է գերմանացի։ Ժյուլ Վեռնը իր ստեղծագործություններից շատերում մեկնաբանությունը նեյտրալ է, առանձին դեպքերում ազգայնական, պատմվածքը տարվում է երրորդ դեմքից, եզակի դեպքերում պատմողը ֆրանսիացի է (պրոֆեսոր Արոնաքս, Կլոդիուս Բոմբարնակ, Կազզալոն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը» հոդվածին։