Արկած
Արկած, կլանող միջադեպ, անսպասելի իրադարձություն կամ պատահար կյանքում, պատահական իրադարձությունների և չնախատեսված պատահարների շղթա, անսպասելի իրողություն, հիասքանչ սխրագործություն, հուզիչ եղելություն, հետաքրքիր փորձություն։
Արկածներ կարող են լինել համարձակ քաջագործություններ, հետաքրքրաշարժ ճամփորդություններ, անսպասելի միջադեպեր, կյանքի գլխավոր սխրագործություններ։ Արկածային գրքերի հերոսները - միշտ համարձակ են, հզոր, անխոնջ, նրանք ձգտում են հայտնագործել նորը, փոխել կյանքը, գրավում են իրենց օրինակով, անմիջապես ցանկություն է հայտնվում նմանվել նրանց, փնտրել ու գտնել։
Հասկացության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արկածներ» հասկացությունը անկասկած ունի գրական (սիրային) ծագում։ 12-րդ դարի երրորդ կեսից «արկած» հասկացությունը Ֆրանսիայում սկսում են անվանել aventure հատուկ բառով։ Սկզբնապես, ինչպես վկայում են անտիկ սյուժեի մասին պատմվածքները, այն, ըստ երևույթի, գործածվում էր ուղղակի «ճակատագրի հարված» իմաստով, ուստի այն ըստ փոխանվանության, նշանակում է «Անբախտ ճակատագիր»։ Կրետյեն դե Տրուայի և նրա սերնդի ուրիշ վիպասանների մոտ այս բառը ձեռք է բերել հատուկ իմաստ[1]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկածը կիրառվում է բազմաթիվ կոնտեքստներում և կացություններում։ Օրինակ, այն - պատմվածքների, լեգենդների և հեքիաթների, ողբերգության ու ներկայացումների կարևոր տարրն է։ Այն օգտագործվում է գրքերի սյուժեներում և ֆաբուլաներում, ֆիլմերում, երաժշտական ստեղծագործություններում և համակարգչային խաղերում։ Արկածը նաև կիրառվում է կրթության, սպորտի, տուրիզմի և այլ զվարճանքների ձևերի ասպարեզում։ Այդպիսի արկածային ժանրերի օրինակներ են՝
- Արկածային ֆիլմ - ֆիլմի ժանր
- Արկածային խաղ - համակարգչային խաղի ժանր
- Արկածային գրականություն - բելետրիստիկայի ժանր
- Արկածային տուրիզմը զբոսաշրջիկներին առաջարկում է հնարավորություն, ունենալու հետաքրքրաշարժ, հափշտակիչ ճամփորդություններ։
Արկածների դասակարգում և տերմինի ընդարձակ կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդուն հատուկ, արկածների 4 տարբեր ոճեր՝
- Մարմնի արկածները։ Մարտաֆիլմեր, Ճամփորդություն, սպորտային մրցույթներ ուժի և ճարպկության մեջ։
- Էմոցիոնալ արկածներ։ Անձնական վերապրումներ, ապրումակցություններ, կոլեկտիվային էմոցիաներ։ Մելոդրամաներ, դրամաներ, թրիլերներ։ Կրկեսային արվեստ, հումոր, երգիծանք։ Կրոնական գործունեության մաս։
- Ուղեղի արկածներ։ Ինֆորմացիայի որոնում, վերլուծում և սինթեզում։ Գաղտնիքների բացահայտում և հանցանքների կազմակերպություն։ Դետեկտիվ, գիտական մեթոդ, ուսուցում, հետազոտական գործունեություն։
- Ոգու արկածներ։ Կրոնական, փիլիսոփայական գործունեություն։ Կանխատեսություն, գուշակություն։ Վերասերման, մարմնավորման գաղտնիքներ, հարցեր կեցության մասին։ Շամանություն։ Հոգևոր պրակտիկա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Поль Зюмтор. Опыт построения средневековой поэтики. СПб., 2002, с. 373—374.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. З. Вулис: Արկածների աշխարհում։ Ժանրի պոետիկա։ - М.: Սովետական գրող, 1986 - 384 էջ։ 20000 վհ.