Արկածային տուրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլարշավ, Ատլասի լեռնաշղթա

Արկածային տուրիզմ, տուրիզմի տեսակ, որը ենթադրում է որևէ ուսումնասիրություն և իրական (կամ հավանական) ռիսկեր պարունակող ճամփորդություն։

Ըստ Արկածային տուրիզմի առևտրային ասոցիացիայի՝ արկածային տուրիզմ կարող է լինել ցանկացած ճամփորդական գործունեություն, որը ներառում է երեք բաղադրիչ՝ ֆիզիկական ակտիվություն, մշակութային փոխանակում և բնության հետ կապ[1]։

Արկածային տուրիստները կարող են ձգտել հաղթահարելու լարված և դժվար իրավիճակներ[2], որոնք առաջանում են նրանց՝ հարմարավետության գոտին լքելու արդյունքում։ Սա կարող է տեղի ունենալ մշակութային շոկ (ցնցություն) ապրելու կամ կոնկրետ գործողությունների հետևանքով, որոնք պահանջում են զգալի ջանքեր և ներկայացնում են ֆիզիկական վտանգ կամ ռիսկի որոշակի աստիճան ունեն։

Արկածային տուրիզմի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկածային տուրիզմի տեսակներից են լեռնագնացությունը, բարձունքից պարանով թռիչքները, հեծանվային լեռնագնացությունը, թիավարությունը (կանոյե, կայակ), ջրասուզումը, լաստանավով ճամփորդությունը, զիպլայնը, պառապլանով թռիչքը, քայլարշավը, ձիարշավը, հետազոտական ճամփորդությունը, սենդբոարդինգը (ավազի վրայով), սպելեոտուրիզմը (քարանձավային տուրիզմ) և ժայռամագլցումը[3] և հիչհայկինգը (ավտոստոպով ճամփորդություն): Արկածային տուրիզմի որոշ տարօրինակ ձևեր ներառում են տուրիզմ աղետավայրերում և գեթո տուրիզմ[4]։ Արկածային տուրիզմի այլ զարգացող ձևերից են սոցիալական տուրիզմը և տուրիզմը Ջունգլիներում։ Սպառողական մատչելի տեխնոլոգիաների կիրառումը, մասնավորապես Global Positioning Systems, flashpacking, social networking և լուսանկարչությունը բարձրացրին համաշխարհային հետաքրքրվածությունը դեպի արկածային տուրիզմ[5]։

Հետաքրքրվածությունը դեպի անհատական արկածային տուրիզմը նույնպես բարձրացավ, քանի որ հայտնվեցին արկածային տուրիզմի վերոհիշյալ տեսակներն առաջարկող մասնագիտական ճամփորդական բազմաթիվ կայքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ATTA VALUES STATEMENT» (PDF). adventuretravel.biz. Adventure Travel Trade Association. February 2013. էջ 2. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  2. Buckley, Ralf (2012). «Rush as a key motivation in skilled adventure tourism: Resolving the risk recreation paradox». Tourism Management. 33 (4): 961–970. doi:10.1016/j.tourman.2011.10.002.
  3. «Adventure Travel». Centers for Disease Control and Prevention. 2013 թ․ ապրիլի 26. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Citypaper online». Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 13, 2007-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. The Development of Social Network Analysis Vancouver: Empirical Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]