Ձմեռումը սառույցներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռումը սառույցներում
ֆր.՝ Un hivernage dans les glaces
A Winter Amid the Ice by Adrien Marie 07.jpg
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1855
ՆկարազարդողAdrien Marie?
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Commons-logo.svg Dr. Ox's Experiment Վիքիպահեստում

Ձմեռումը սառույցներում (ֆր.՝ Un hivernage dans les glaces), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային պատմվածքը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Պատմվածքը գրվել է 1855 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է Պիեռ Ժյուլ Էտցելի « Musée des familles» ամսագրում՝ 1855 թվականի ապրիլ-մայիս ամիսներին[1]։ 1874 թվականին այն նորից հրատարակվում է որպես «Դոկտոր Օքսի փորձը» պատմվածքների հավաքածուի մաս։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

18.. թվականի մայիսի 12-ին Լուի Կորնբուտի նավը նավարկությունից վերադառնում է հայրենի Դյունկերկ քաղաք։ Ըստ նախապես որոշված ծրագրի, նույն օրը պետք է կայանա նրա և Մարիի ամուսնությունը։ Սակայն, նավի նավահանգիստ ժամանելուն պես, պարզվում է, որ Լուին նավի վրա չէ։

Նավի մատյանում արված գրանցումից պարզվում է, որ ապրիլի 26-ին, Լուին նկատելով նավաբեկության ենթարկվող նավ, որոշում է օգնության հասնել նրանց։ Սակայն նա նավակով անհետանում է անծայրածիր խավարում։

Նավի ժամանելուց մեկ շաբաթ անց Ժան Կորնբուտը նավը նորից նավարկության է նախապատրաստում։ Նա որոշում է ուղևորվել որդուն փնտրելու։ Նրա հետ համաձայնվում են լողալ նավի մյուս բոլոր անդամները։ Որոշակի երկմտանքից հետո նրանց է միանում նաև նավապետի օգնական Անդրե Վասլինգը։ Նավարկութան հաջորդ օրը Ժանը նավի վրա հայտնաբերում է Մարիին։ Բոդոեում նրան են հանձնում ջրից գտած գրություն, որում հայտնվում է, որ նավաբեկյալներին քամին քշել է դեպի հյուսիս՝ սառույցների ուղղությամբ։ Նավը ուղղություն է վերցնում դեպի Գրենլանդիա։

Հուլիսի 23-ին նրանք նկատում են սառույցի առաջին սառցաբեկորները։ Նրանք հրաշքով փրկվում են մեծ սառցաբեկորի հետ ընդհարվելուց։ Նավարկության ընթացքում նավապետի օգնական Անդրե Վասլինգը ցանկանում է զրուցել Մարիի հետ և գրավել նրա սիրտը, սակայն Պենելան, որը խնամակալում է Մարիին, խանգարում է։ Լիվերպուլ կղզում նրանք տեղեկություն են իմանում, որ կղզիաբնակները երեք ամիս առաջ տեսել են ծովում լողացող նավ և այն նավարկել է դեպի հյուսիս։ Սառցաբեկորների հետ պայքարելով նրանք շարունակում են իրենց նավարկությունը։

Սեպտեմբերի 19-ին նրանք նախապատրաստվում են ձմեռման՝ սառցե կղզիներից մեկում։ Նախապատրաստությունները ավարտելուց հետո Ժանը որոշում է ուղևորվել նավաբեկյալներին փնտրելու։ Դրա համար նրանք օգտագործում են նորվեգական ափին ձեռք բերած շնասահնակները։ Հոկտեմբերի 23-ին արշավախումբը ճանապարհ է ընկնում։ Երկարատև փնտրտուքից հետո արշավախումբը ուժասպառ է լինում և նոյեմբերի 4-ին որոշում է ընդունում ետ վերադառնալ։ Սակայն, պարզվում է, որ սարսափելի փոթորիկ է բարձրացել և նրանց հյուղակը ամբողջովին ծածկվել է ձյունով։ Նրանք բանտարկված են ձյան տակ։ Նրանք սառույցի մեջ թունել են բացում և ազատվում ձյան բանտարկությունից, սակայն հայտնաբերում են, որ շնասահնակները անհետացել են։

Շուտով նրանք հորիզոնում ծուխ են նկատում և ուղղություն են վերցնում դեպի ծուխը։ Ճանապարհին հայտնաբերում են նավի նախկին նավաստի Կորտրուայի դին։ Որոշ ժամանակ առաջ շարժվելուց հետո ճանապարհորդները նկատում են փայտե հյուղակ, որի մեջ էլ գտնում են Լուիին և ևս չորս նավաբեկյալների։ Բախտի բերումով նրանք գտնում են նաև շնասահնակները։ Արշավախումբը ճանապարհ է ընկնում և դեկտեմբերի 7-ին հասնում են նավին։

Դժբախտաբար ճամբարում երկպառակություն է սկսվում։ Նորվեգացիները և նրանց միացած Վասլինգը և Օպիկը հրաժարվում են ենթակվել Լուիին։ Լուին, Ժանը, Մարին և նրանց ընկերները հիվանդանում են և ուժասպառ են լինում։ Իսկ Վասլինգը և նրա ընկերները՝ գողացված լիմոնների հաշվին, կարողանում են պահպանել իրենց տոկունությունը։

Եղանակի տաքանալուն պես, Լուին որոշում է դուրս գալ որսորդության և նավից բավականին հեռանում է։ Ետ վերադառնալով նա նկատում է, որ Սպիտակ արջերը հարձակվել են նավի վրա և ջարդում են այն։

Միևնույն ժամանակ նավում պայքար էր գնում երկու «բանակների» միջև։ Բայց պայքարի թեժ պահին նրանց վրա են հարձակվում արջերը։ Արջերը սպանում են նորվեգացիներին և Օպիկին։ Սակայն Լուիին հաջողվում է սպանել արջերից մեկին, իսկ մյուսին սպանում են Վասլինգը և Հերմինգը։ Երրորդ արջը հարձակվում է Լուիի վրա, բայց սայթաքում է և վայր ընկնում։ Լուին և Վասլինգը հայտնվում են միմյանց դեմ։ Նրանց վրա է հարձակվում արջը և սեղմում իր գրկում։ Պենելոնը հասցնում է կրակել և ազատել վիրավոր Լուիին, իսկ Վասլինգը մնում է արջի դիակի տակ։ Ճանապարհորդները փրկված են։ Սակայն Ժան Կորնբուտին նրանք գտնում են մահացած։

Մարտին սառույցը սկսվում է հալվել, իսկ ապրիլին ջերմաստիճանը բարձրանում է մինչև տասը աստիճանի։ Մայիսի 21-ին նավը ճանապարհ է ընկնում և օգոստոսի 16-ին հասնում է Դյունկերկ, որտեղ էլ, երկու օր անց, տեղի է ունենում նրանց ամուսնության արարողությունը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը բաժանված է տասնվեց գլուխների։

  • Գլուխ առաջին. Սև դրոշ
  • Գլուխ երկրորդ. Ժան Կորնբուտի նախագիծը
  • Գլուխ երրորդ. Հույսի շող
  • Գլուխ չորրորդ. Սառույցների մեջ
  • Գլուխ հինգերորդ. Լիվերպուլ կղզին
  • Գլուխ վեցերորդ. Սառույցների տատանում
  • Գլուխ յոթերորդ. Նախապատրաստություն ձմեռման
  • Գլուխ ութերորդ. Որոնողական նախագիծ
  • Գլուխ իններորդ. Ձնե հյուղակ
  • Գլուխ տասներորդ. Կենդանի թաղվածները
  • Գլուխ տասնմեկերորդ. Ծուխ
  • Գլուխ տասներկուերորդ. Վերադարձ նավ
  • Գլուխ տասներեքերորդ. Հակառակորդները
  • Գլուխ տասնչորսերորդ. Աղետալի վիճակ
  • Գլուխ տասնհինգերորդ. Սպիտակ արջերը
  • Գլուխ տասնվեցերորդ. Եզրափակում

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպիկ
  • Կլերբոտ
  • Ժան Կորնբուտ
  • Լուի Կորնբուտ
  • Կորտրուա
  • Ժերվիգ
  • Գրադլին
  • Հերմինգ
  • Ջոկ
  • Մարի
  • Ֆիդել Միզոն
  • Պիեռ Նուկե
  • Պենելան
  • Ալեն Թուրկետ
  • Անդրե Վասլինգ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliographie analytique de toutes les œuvres de Jules Verne, par Piero Gondolo della Riva. Tome I. Société Jules Verne. 1977.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

՚

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Un hivernage dans les glaces