Ագաթա Քրիստի
Ագաթա Քրիստի (անգլ.՝ Agatha Mary Clarissa, Lady Mallowan), ծննդյամբ՝ Միլլեր (Miller), Քրիստի՝ առաջին ամուսնու ազգանունն է, (սեպտեմբերի 15, 1890[1][2][3][4][5][6][7][8][9][10], Տորկի[11] - հունվարի 12, 1976[1][2][3][4][5][6][7][8][9][10], Ուոլինգֆորդ, Օքսֆորդշիր, Անգլիա[11]), անգլիացի գրող։ Հանդիսանում է դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի գրողներից մեկը։ Հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 սիրային վեպ (Մերի Ուեսթմեկոթ գրական անվամբ), պատմվածքների 19 հավաքածու, պիեսներ։
Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանված են աշխարհի ավելի քան 100 լեզվով, այդ թվում նաև հայերեն[13]։ Նրա «Մկան թակարդ» (The Mousetrap) պիեսը բեմադրվել է 1952 թվականին և առ այսօր չի իջնում բեմի վրայից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է[14]։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա ընտանիքում կար երկու երեխա ևս, քույրը՝ Մեջը և եղբայրը՝ Մոնտին։ Սկսել է գրել՝ քրոջը ընդօրինակելով։ Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ։ Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ։ Դրանք, հավանության չարժանանալով ծնողների կողմից, ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին։ Հոր մահից հետո ողջ ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, քանի որ այնտեղ կյանքն անհամեմատ էժան էր։ Կիպրոսում Ագաթան դուրս է գալիս հասարակություն։ Նա կրթված էր, գեղեցկատես, բայց, ցավոք, ուներ լեզվական արատ։
Երեկոներից մեկի ժամանակ Մերի Կլարիսը ծանոթանում է Թագավորական Օդային զինամիավորման օդաչու երիտասարդ Արչիբալդ Քրիստիի հետ։ Քրիստին հարուստ չէր։ Ռոմանտիկ Ագաթան սիրահարվում է օդաչուին։
Կիպրոսում այդ ժամանակ պատերազմ էր։ Արչիբալդը ծառայում էր բանակում և շքանշաններ վաստակում, իսկ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, այնտեղ էլ ծանոթանում է բելգիացի փախստականների հետ։ Ամենայն հավանականությամբ հենց այս հանդիպումներն են դարձել հանարահայտ խուզարկու Հերքյուլ Պուարոյի կերպարի ստեղծման շարժառիթը։ Հոսպիտալից հետո նա աշխատում էր դեղատանը։ Այնտեղ նա ուսումնասիրում է դեղերի պատրաստման, և որքան էլ զարամանալի է, ծանոթանում է թույների ստացման եղանակներին։ Հետագայում այդ իմացությունն օգտագործում է իր վեպերում։
Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ։ Նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության երրորդ աստիճանի շքանշանով, գրական պարգևներով։ 1958 թվականից սկսած նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը։ Եվ որքան էլ զարմանալի է, Ագաթան երբեք լրջորեն չի մոտեցել իր արվեստին։ Նա ավելի կարևորում էր իր գիտական նախասիրությունները և ամուսնու գործի նկատմամբ իր հետաքրքրությունը։
Ագաթա Քրիստին համարձակ և ուժեղ կին էր։ Նա օդաչու էր, մեքենա էր վարում, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով, շատ էր ճանապարհորդում։
Մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկան հասակում։ Երկու տարի անց մահանում է նրա սիրելի ամուսինը։ Հարազատները ծանր են տարել Կլարիսի մահը և միշտ հիշել են նրա խոսքերը. «Մահն ամենամեծ արկածն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Շնորհակալ եմ քեզ, Տե՛ր, ինձ շնորհած լավ կյանքի և սիրո համար»։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ագաթա Քրիստի, Արևելյան ճեպընթացը։ Էնդհաուզի առեղծվածը (վեպեր), Երևան, 1971, 460 էջ։
- Ագաթա Քրիստի, Ռոջեր Աքրոյդի սպանությունը։ Սպանություն գոլֆի խաղադաշտում (վեպեր), Երևան, 1990, 480 էջ։
- Ագաթա Քրիստի, Սպանություններ այբբենական կարգով, Երևան, 1994, 240 էջ։
- Ագաթա Քրիստի, Դետեկտիվ պատմվածքներ, Երևան, 2007, 103 էջ:
- Ագաթա Քրիստի, Դետեկտիվ պատմվածքներ, Երևան, 2009, 178 էջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Nationalencyklopedin — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 The Peerage
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 NooSFere
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 filmportal.de — 2005.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118520628 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ The Scotsman — 1930. — Iss. 27240. — P. 10. — ISSN 0307-5850
- ↑ Ռոջեր Աքրոյդի սպանությունը։ Սպանություն գոլֆի խաղադաշտում։ [Վեպեր] / Ա. Քրիստի; Անգլ. թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Կ. Սաֆրազյան. - Երևան։ Լույս, 1990. - 478 էջ ; 20 սմ. ISBN 5-545-00537-4 Խաչատրյան, Ալբերտ. թարգմ. Սաֆրազյան, Կ. Ժ. խմբ. Անգլիական գրականություն - Վեպ [1]
- ↑ Index Translationum: UNESCO Culture Secto
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|