Ինչո՞ւ չհարցրին Էվանսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինչո՞ւ չեք հարցնում Էվանսին
Why Didn't They Ask Evans?
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1934 թվական
ՀրատարակչությունԲիբլուս, ՀՍՏ, Էկսմո
Հրատարակություն1991, 2004, 2009
ԹարգմանիչԷ. Կոսման (ՀՍՏ), Վ. Պոստնիկով և Ա․ Շարով (Էկսմո)
ՆախորդThe Listerdale Mystery?
ՀաջորդParker Pyne Investigates?

«Ինչո՞ւ չհարցրին Էվանսին»[1] (անգլ.՝ Why Didn't They Ask Evans?), Ագաթա Քրիստիի գրած դետեկտիվ վեպ, առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Collins Crime Club հրատարակչության կողմից։ Ռուսաստանում նույնպես հրատարակվել է «Ինչո՞ւ չեք կանչում Ուիլբիին»[2] և «Պատասխանը գիտի Էվանսը»[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխերեցի որդի Բոբբի Ջոնսը գոլֆ է խաղում ծանոթ բժիշկի հետ։ Գնդակի համար նա մոտենում է առափի եզրին և նկատում է ներքևում պառկած մարդու։ Բոբբիի ընկերը շտապում է օգնություն կանչելու, իսկ Բոբբին մնում է ընկած մարդու կողքին։ Շուտով նա մահանում է, բայց մահանալուց առաջ նա հասցնում է արտաբերել հետևյալը․ «Ինչո՞ւ նրանք չեն հարցրել Էվանսին» (անգլ.՝ Why Didn't They Ask Evans?)։ Այդ և ևս մեկ գեղեցիկ կնոջ նկար, որը գտնվել է նրա գրպանից, նրա աձնականի մութ անկյունների բացելու միակ բանալիներն են։ Բոբբիին փոխարինելու է գալիս մեկ այլ մարդ, Ռոջեր Բասսինգտոն–ֆրենչ անունով, և առաջարկում է մինչև օգնության հասնելը մնալ մարմնի մոտ։

Մահացածին բացահայտում է նրա քույր Ամելիա Կեյմանը։ Եղբորը անվանում էին Ալեքս Պրիչարդ։ Նա խոստովանում է, որ նկարում պատկերված է հենց ինքը, իսկ Բոբբին զարմանում է, թե ինչպես է այդպիսի գեղեցկուհուց վերածվել գռեհիկ կնոջ։

Բոբբի ընկերուհի Ֆրենկին ցանկություն է հայտնում պարզել, թե որն է այդ մարդու մահվան գաղտնիքը։ Նրանք սկսում են հետաքննությունը։ Այդ ընթացքում Բոբբիի վրա մահափորձ է կատարվում։ Երիտասարդները հասկանում են, որ գտնվում են ճիշտ ուղու վրա։

Վեպի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ «Բոբբի» Ջոնս — Մարչբոլտ քաղաքի փոխերեցի որդին
  • Լեդի Ֆրենսիս «Ֆրենկի» Դերվուենտ — լորդ Մարչինգտոնի դուստրը
  • Բժիշկ Թոմաս — Բոբբիի խաղընկերը գոլֆում
  • Փոխերեց Մարչբոլտ — Բոբբիի հայրը
  • Ալեքս Պրիչարդ, նույն ինքը՝ Ալան Կարստեյրսը — զոհ
  • Լեո և Ամալիա Կեյման — Ալեքս Պրիչարդի հեռավոր եղբայրը և քույրը
  • Ջորջ Արբետնոտ — Ֆրենկիի ընկերը
  • Բաջեր Բիդոն — Բոբբիի ընկերը
  • Հենրի և Սիլվիա Բասինգտոն–ֆրենչ — ամուսիններ Միրովեից, Գեմպշիր
  • Ռոջեր Բասսինգտոն–ֆրենչ — Հենրիի եղբայրը
  • Բժիշկ Նիկոլսոն — կանադացի, Միրովեի առողջարանի ղեկավարը
  • Մոյրա Նիկոլսոն — նրա կինը
  • Միսսիս Ռիվինգտոն — Սևեջի ընկերը

Գրականագիտության կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյու Յորք Թայմս (անգլ.՝ The New York Times Book Review) թերթի կողմից 1935 թվականի սեպտեմբերի 18–ին հրատարակված գրքային տեսությունում նրանք վեպի մասին արտահայտվել են հետևյալ կերպ․ «Ֆրենկին և Բոբբին այդքան էլ խելացի չէին, ինչպես սիրողական–հետազոտությունների ժամանակ վեպի մյուս հերոսները, բայց դուք նրանց հաստատ կհավանեք, և դուք կարող եք ներել Ագաթա Քրիստիին, որ նա ոչ մի անգամ վեպում դեր չի տվել Էրքյուլ Պուարոյին»[4]։
  • 1934 թվականի սեպտեմբերի 16֊ին «The Observer» թերթը «Պատասխանը գիտի Էվանսը» վեպի գրակախոսությունը սկսել է հետևյալ բառերով․ «վերջին վեպում Ագաթա Քրիստին հետաքրքրաշարժ համեմունք է ավելացրել», իսկ եզրափակման համար գրում է, որ «պատմողականը շատ վառ է ընթանում», իսկ «պատմությունը սուր զարգացումներ է պարունակում»[5]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • London Weekend Television (LWT) հեռուստաընկերությունը վեպը էկրանավորել է 1980 թվականին[6]։ Դրվագային դերերից մեկում, Միսսիս Ռիվինգտոն, խաղացել է Ջոան Հիկսոնը, ով ապագայում կմարմնավորեր BBC֊ում Միսս Մարպլ հեռուստասերիալում համանուն դերը։
  • 2009 թվականին վեպը բրիտանական Մարպլ Ագաթա Քրիստի հեռուստասերիալի ֆիլմերից մեկի հիմքն է հանդիսացել։ Սցենարը զգալիորեն տարբերվում է օրիգինալից, քանի որ անձնակազմի մեջ հայտնվում է Միսս Մարպլը և սյուժեն հարմարվում է նոր հերոսուհուն[7]։ Միսս Մարպլը խաղացել է Ջուլիա Մակքենզիի դերը։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Агата Кристи. Почему не Эванс? Эксмо, М, 2009
  2. Кристи Агата. Почему не позвали Уилби? АСТ, 2004 (ISBN 978-5-17-027593-9), перевод Э. Косман
  3. Агата Кристи. Ответ знает Эванс, Библус, М, 1991
  4. «Frankie and Bobby are not nearly so brilliant as amateur detectives usually are in books, but you are sure to like them, and you may even be able to forgive Agatha Christie for leaving out Hercule Poirot just this once». Isaac Anderson, The New York Times Book Review, September 18, 1935 (страница 18)
  5. «…there is an engaging zest about Agatha Christie’s latest novel» and concluded that, «the narrative is lively» and «the story is full of action». The Observer, September 16, 1934 (страница 10)
  6. «Why Didn’t They Ask Evans?» (1980)(անգլ.)
  7. «Marple: Why Didn’t They Ask Evans?» (2009)(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]