Չիմնիզ ամրոցի գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չիմնիզ ամրոցի գաղտնիքը
The Secret of Chimneys
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1925
ՆախորդThe Road of Dreams
ՀաջորդՌոջեր Ակրոյդի սպանությունը
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBodley Head
Հրատարակման տարեթիվհունիս 1925
Կայքagathachristie.com/stories/the-secret-of-chimneys

«Չիմնիզ ամրոցի գաղտնիքը» (անգլ.՝ The Secret of Chimneys), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, գրվել է 1925 թվականին, Մեծ Բրիտանիայում հրատարակվել է «The Bodley Head» հրտարակչության կողմից։ Հետագայում, Չիմնիզի ամրոցը, ինչպես նաև վեպի այլ հերոսներ, հայտնվում են 1929 թվականին հրատարակված «Յոթ թվատախտակների գաղտնիքը» գրքում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոս Էնթոնի Քեյդը, Հարավային Աֆրիկայում աշխատում է որպես էքսկուրսավար։ Այնտեղ նա հանդիպում է իր հին ընկերոջը, ով նրան առաջարկում է իշխան Ստիլպտիչայի հիշատակարանների ձեռագրերը հասցնել Լոնդոն, ինչի դիմաց կստանա մեծ պարգևատրություն։ Էնթոնին համաձայնվում է, բայց այդ առաջադրանքը շատ վտանգավոր էր, քանի որ Սթիլպտիչին անցյալում խառնված էր միջազգային բանսարկություններում և հիշատակարանների հրատարակումից շատ քաղաքական գործիչներ էին վախենում, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում։ Այդ նույն ժամանակ Չիմնիզի ամրոց են հրավիրում Միխայիլ Աբալովիչին՝ Գերեցելովակիայի ժառանգորդ արքայազնին, որպեսզի նրան համոզեն բրիտանական ընկերությանը ներկայացնել նավթ հանելու կոնցեսիաները, որի փոխարեն առաջարկում էին վերականգնել Գերեցելովակիայի իշխանությունը։ Սակայն հենց առաջին գիշերը ամրոցում Միխայիլին սպանում են։ Էնթոնի Քեյդը այդ ժամանակ գտնվում էր մոտակայքում և դառնում է գլխավոր կասկածյալը։ Քանի որ, չկար նրա մեղավորության ապացույցներ, նրան հետաքննության ժամանակ հրավիրում են ամրոց։ Հետաքննությունը անցկացնում է սուպերինտենդանտ Բեթլին, ով մասնագիտացված էր մանրակրկիտ քրեական գործերում, որոնք կարող են առաջացնել լուրջ քաղաքական խնդիրներ։ Հետաքննության ընթացքում պարզվում է, որ մահվան պատճառը քաղաքականությունը չէր, այլ «Կոհինուր» ադամանդը, որը ամրոցից գողացվել էր մի քանի տարի առաջ և հնարավոր է, որ հենց ամրոցում էլ թաքցված է։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիմնիզ ամրոցի բնակիչեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկիզ Քեյթերեմ (Marquis of Caterham) — ամրոցի սեփականատեր
  • Լեդի Էյլին «Բանդլ» Բրենտ (Lady Eileen «Bundle» Brent) — մարքիզի ավագ դուստրը
  • Դեյզի և Դուրչլի Բրենտ (Daisy and Dulcie Brent) — մարքիզի կրտսեր դստրերը
  • Տրեդուել (Tredwell) — ամրոցի աշխատող
  • Միս Բրան (Miss Brun) — մարկիզի երկու դստրերի դայակը

Բրիտանական իշխանության ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվարժան Ջորջ Լոմակս (The Honourable George Lomax) — արտաքին գործերի նախարար
  • Բիլ Էվերսլի (Bill Eversleigh) — արտաքին գործերի նախարարության աշխատակից

Հերցեսլովակիայի ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքայազն Միքայել Աբալովիչ (Prince Michael Obolovitch) — թագի ժառանգորդ
  • Կապիտան Անդրասի (Captain Andrassy) — նրա ախոռապետը
  • Բորիս Անչուկով (Boris Anchoukoff) — նրա սպասավորը
  • Բարոն Լոլոպրեջիլ (Baron Lolopretjzyl) — Հերցեսլովակիայի միապետական կուսակցության լոնդոնի ներկայացուցիչ
  • Արաքայազն Նիկոլաս Աբալովիչ (Prince Nicholas Obolovitch) — նույն ինքը՝ Էնթոնի Քեյդ
  • «Արյունոտ ձեռքի խմբակցություն» խմբի գործակալ

Ոստիկանություն և հետաքննիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քննիչ Բեդգվորթ (Inspector Badgworth)
  • Բժիշկ Քարթռայթ (Dr. Cartwright)
  • Սուպերինդենտանտ Բեթլ (բրիտանական ոստիկանության կոչում, համապատասխանում է բանակի մայորին)
  • Քոնսթբել Ջոնսոն

Էկրանավորում, ադապտացիաներ և թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931 թվականին Քրիսթին գրել է պիես, որի հիմքը վեպն է։ Սակայն պիեսը ներկայացումը տեղի է ունեցել միայն 2003 թվականին՝ Կանադայում, երբ ավելի վաղ կորած ձեռագիրը գտնվեց[2][3]։
  • 2007 թվականին HarperCollins հրատարակչությունը ըստ վեպի թողարկեց գրաֆիկական նովել[4]։
  • 1980 թվականի մայիսին թողարկվեց հեռուստաֆիլմ, որտեղ Լու Ֆերինոն կատարում էր քննիչ Բեթլի դերը։ Ֆիլմը կոչվում է «Յոթ զանգերի գաղտնիքը», այնտեղ ներառված էր երկու գրքերը։
  • 2009 թվականի սեպտեմբերին բրիտանական ITV Studios հեռուստաընկեությունում նկարահանվեց Մարփլ (անգլ.՝ Marple) հեռուստասերիալի էպիզոդ, որի հիմքում վեպի սյուժեն էր։ Տիկին Մարփլի դերը կատարում էր բրիտանացի դերասանուհի Ջուլիա Մաքենզին[5]։ Ադապտացման մեջ Չիմնիզ ամրոցը պահպանվել է, որպես գործողությունների գլխավոր կենտրոն։ Բացի այդ, տիկին Մարփլի ավելացումը, որպես գլխավոր դետեկտիվ համարվում է փոփոխություններից միայն առաջինը։ Փոխվել են գրեթե բոլոր անվանումները՝ Հերցեսլովակիան փոխել են Ավստրիայով, մյուս փոփոխություններից մեկի մարդասպանի անհատականության գրեթե լրիվ փոփոխումը։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]