Jump to content

Վարագույր (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարագույր
անգլ.՝ Curtain և պորտ.՝ Cai o Pano: O Último Caso de Poirot[1]
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԷսեքս
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՊուարոյի վաղ գործերը
ՀաջորդՄոռացված սպանություն
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1975

Վարագույր (անգլ.՝ Curtain: Poirot's Last Case), բրիտանացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ ժանրի գրքերից մեկը, որը 1975 թվականի սեպտեմբերին առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից, իսկ ավելի ուշ՝ նույն ամսին՝ Միացյալ Նահանգներում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից, որը այն վաճառում էր 7.95 դոլարով[2][3][4]։

Վեպում հանդես են գալիս Էրքյուր Պուարոն և Արթուր Հասթինգսը, որը նրանց վերջին ներկայացումն էր Ագաթայի գրքերում։ Գրքում բոլոր կերպարները գտնվում են մի վայրում, ու սպանությունը կատարվում է հենց այդտեղ։ Վեպ են վերադառնում ոչ միայն Քրիստիի առաջին գրքի՝ «Խորհրդավոր պատահար Սթայլզում»-ի հերոսները, այլ վերամիավորվում են Պուարոն և Հասթինգսը, ովքեր 1937 թվականին վերջին անգամ միասին հանդես են եկել «Համր վկա» գրքում։ Վեպի խուզարկուն վերջում մահանում է։

Գիրքը Քրիստիի վերջին վեպն է մինչ իր մահը։ «Մոռացված սպանությունը», որը հրատարակվել է հետմահու, նրա վերջին վեպն է։

Հինգ սպանության մեջ ոստիկանության և տուժած ընտանիքի անդամների կողմից հստակորեն կասկածվում է մեկը, քանի որ այդ սպանություններից բոլորում էլ ակնհայտ փաստարկներ կան։ Այս փաստարկներից չորսը վերացել են։ Ինչ վերաբերում է Ֆրեդա Քլեին, որն իր մորաքրոջը մորֆինի մեծ չափաբաժին է տվել, նրա նկատմամբ քիչ փաստարկներ կային, որպեսզի նրան հետապնդեն։ Պուարոն կոչ է անում վերջերս այրիացած Հասթինգսին միանալու իրեն՝ այս առեղծվածը բացահայտելու համար։ Պուարոյի համար արդեն որոշ նշույլներ են առաջ գալիս։ Պուարոն հոդաբորբի պատճառով անվասայլակին է և նրան խնամում ու ուղեկցում է իր անձնական սպասավորը՝ Քյորթիսը։ Պուարոն չի ցանկանում բացահայտել նախկինում կասկածվողի անունը՝ նրան փոխարենը անվանելով Իքս։ Իքսը դասվում է Սթայլզի հյուրերի շարքին։ Հին տունը հյուրերի համար նախատեսված հյուրանոց է նոր սեփականատերերի՝ Քոլոնելի և միսս Լութրելի գլխավորությամբ։ Հյուրերը ճանաչում են միմյանց, իսկ այս հինգ սպանությունները կատարվել են այն վայրում և այն մարդկանց ներկայությամբ, ում հյուրերը ճանաչում էին։

Էլիզաբեթ Քոլը պատմում է Հասթինգսին, որ նա Մարգարեթ Լիչֆիլդի քույրն է, որը խոստովանել էր, որ իրենց հոր սպանությունը այն հինգ սպանություններից մեկն է, որոնք փորձում են բացահայտել։ Մարգարեթը մահացել է Բրոուդմուրի հոգեբուժարանում, իսկ Էլիզաբեթը խոր վնասվածք էր ստացել։ Երեք պատահարները տեղի են ունեցել հաջորդող մի քանի օրերին՝ ցույց տալով Իքսի հետքերը։ Առաջին հերթին Հասթինգսը և մյուսները պատահաբար ականատես են լինում Լութրելսների վեճին։ Դրանից անմիջապես հետո Լութրելը հրացանով կրակում է կնոջը՝ ասելով որ նրան շփոթել է նապաստակի հետ։ Միսս Լութրելը կամաց-կամաց վերականգնվում է, իսկ պատահարը ընդհակառակը լավ ազդեցություն է ունենում նրանց ամուսնության վրա։ Հասթինգսը մտահոգ է, որ իր աղջիկը՝ Ջուդին, հանդիպում է Ալլերտոնի հետ, որն ամուսնացած էր։ Մինչ Հասթինգսն ու Էլիզաբեթը իրենց թռչնաբանի՝ Ստեֆան Նորտոնի հետ գտնվում են դրսում, Նորտոնը իր հեռադիտակով մի բան է տեսնում, որն իրեն զայրացնում է։ Հասթինգսը ենթադրում է, որ դա կապված է Ալլերտոնի հետ։ Երբ Հասթինգսի՝ Ալլերտոնից իր աղջկան հետ պահելու փորձերը ձախողվում են, մտահոգ հայրը ծրագրում է սպանել Ալլերտոնին։ Նա ցանկանում էր թունավորել Ալլերտոնին, բայց քնով է ընկնում և արթնանում է հաջորդ օրը՝ այդպես էլ ծրագրածը ձախողելով։ Ջուդիի գործատուի՝ բժիշկ Ֆրանկլինի կինը՝ Բարբարա Ֆրանկլինը հաջորդ երեկոյան մահանում է։ Նրան թունավորել են թունավոր ֆիզոստիգմայով, որն այն բույսի տեսակն է, որն իր ամուսինը հետազոտում է։ Պուարոն հետաքննության ժամանակ վկայում է այն մասին, որ միսս Ֆրանկլինը վշտացած էր, և տեսել է, թե ինչպես է նա բժիշկ Ֆրանկլինի լաբորատորիայից դուրս գալիս փոքրիկ շշով, որն էլ դատավորին ապացուցում է, որ դա ինքնսպանություն էր։

Նորտոնը դեռևս մտահոգ է այն օրվանից, երբ Հասթինգսի և Քոլի հետ գտնվում էր դրսում։ Հասթինգսը Նորտոնին խորհուրդ է տալիս վստահել Պուարոյին։ Նրանք հանդիպում են կազմակերպում Պուարոյի սենյակում։ Այդ գիշերը Հասթինգսը արթնանում է ձայնից և տեսնում է, թե ինչպես է Նորտոնը մտնում իր ննջասենյակը։ Հաջորդ առավոտ Նորտոնին կողպված սենյակում գտնում են մահացած՝ փամփուշտը ճակատի կենտրոնում։ Տնային զգեստի գրպանից գտնվեց սենյակի բանալին, իսկ Նորտոնի կողքին՝ ատրճանակ։

Երբ Հասթինգսը պատմում է Պուարոյին, որ տեսել է, թե ինչպես է Նորտոնը վերադառնում իր սենյակ նախորդ գիշեր, Պուարոն կարծում է, որ դա ստույգ փաստարկ չէ, քանի որ Հասթինգսը չի տեսել նրա դեմքը․ տնային զգեստը, մազերը, կաղալով քայլելը, բոլորն էլ կարող էին ընդօրինակվել։ Այնուամենայնիվ, սենյակում չկար ինչ-որ մեկը, որ կարող էր հանդես գալ որպես Նորտոն, որը ցածրահասակ էր։ Պուարոն այդ նույն օրը մահանում է սրտի կաթվածից։ Նա Հասթինգսին մինչ մահանալը երեք բան է թողել՝ Օթելլո գրքի կրկնօրինակը, Ջոն Ֆերգուսոնի կրկնօրինակը (պիես, որը գրել է սուրբ Ջոն Գրիեր Էրվինը 1915 թվականին) և ցուցում՝ խոսելու իր հին սպասավորներից մեկի՝ Ջորջի հետ։ Պուարոյի հուղարկավորությունից հետո Հասթինգսը իմանում է, որ Ջուդին երկար ժամանակ սիրահարված է բժիշկ Ֆրանկլինին։ Նրանք պետք է ամուսնանան և տեղափոխվեն Աֆրիկա՝ հետազոտություններ անելու։ Երբ Հասթինգսը խոսում է Ջորջի հետ, նա իմանում է, որ Պուարոն կեղծամ էր կրում, և որ Քյորթիսին աշխատանքի ընդունելը հատուկ էր արված։

Պուարոյի մահից չորս ամիս անց Հաստինգսը մի նամակ է ստանում, որում Պուարոն բացատրում է ամեն ինչ․ Իքսը Նորտոնն էր․ նա նմանակել է Օթելլո պատմվածքի Իագո կերպարի տեխնիկան՝ վերջինս օգտագործել է այնպիսի հոգեբանական ճնշում, որ դրդի ինչ որ մեկին ինքնասպանություն գործի, իսկ զոհը չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Նորտոնը ցուցադրել է այս հմտությունը Քոլոնել Լութրելի, Հասթինգսի և միսս Ֆրանկլինի վրա։ Պուարոն այդ գիշեր քնաբեր է լցրել Հասթինգսի տաք շոկոլադի մեջ՝ խուսափելու աղետաբեր հետևանքներից։ Փաստորեն Հասթինգսը ակամա միջամտել է միսս Ֆրանկլինի ծրագրին՝ թունավորելու իր ամուսնուն։ Նա սեղանին եղած ամեն ինչ խառնել է՝ գտնելու գիրք՝ խաչբառը լուծելու համար, որի արդյունքում սուրճի բաժակները նույնպես խառնվել են, և արդյունքում միսս Ֆրանկլինը թունավորել է ինքն իրեն։ Պուարոն չկարողացավ բացահայտել այս ամենը։ Նա իմացավ, որ Նորտոն, ով ձևացրել էր, որ հեռադիտակով լավ չէին երևում դեմքերը, ակնարկում էր, որ տեսել է Ֆրանկլինին և Ջուդիին, որպեսզի իրենց ներգրավվի միսս Ֆրանկլինի սպանության մեջ․ դա դիտավորյալ ինքնասպանություն չէր, ինչպես նկարագրվում էր։ Պարզ է դառնում Պուարոյի վկայությունը նրա հետաքննության ժամանակ՝ վստահեցնել ոստիկաններին դադարեցնել հետաքննությունը։

Զգալով, որ սրտի հետ կապված խնդիրներ են առաջանում, Պուարոն հասկանում է, որ պետք է դադարեցնի սպանությունների շարքը Նորտոնով։ Պուարոն հրավիրում է Նորտոնին՝ տաք շոկոլադ խմելու։ Նրանց հանդիպման ժամանակ նա ասում է Նորտոնին իր կասկածների և ծրագրերի մասին։ Նորտոնը՝ գոռոզացած և ինքնավստահ դարձած որոշում է փոխանակել սրճի բաժակները։ Կանխագուշակելով այս քայլը՝ Պուարոն երկու բաժակների մեջ էլ թույն է լցրել, որպեսզի Նորտոնին շարքից դուրս հանի։ Պուարոն քնած Նորտոնին տեղափոխում է իր սենյակ՝ օգտագործելով անվասայլակը․ Նա իրականում կարողանում էր քայլել, բայց նրան իր վերջին առաքելությունը կատարելու համար հարկավոր էր նոր սպասավոր, որը չգիտեր այդ մասին։ Նա, ունենալով նույն հասակը ինչ Նորտոնը, ձևանում է որպես Նորտոն՝ հանելով իր կեղծամը և կեղծ բեղերը, թաքցնելով սպիտակ մազերը, հագնելով Նորտոնի տնական զգեստը և կաղ ձևանալով։ Համոզելով Հաստինգսին, որ Նորտոնը ողջ էր իր՝ սենյակը լքելուց հետո, Պուարոն կրակում է Նորտոնի վրա, թողնում է ատրճանակը սեղանին և կողպում է դուռը կրկնօրինակ բանալիով։ Պուարոն սկսում է գրել իր պատմությունը, իսկ սրտի համար նախատեսված դեղը հրաժարվում է խմել։ Նա չի կարող ասել՝ ճիշտ էր ինքնասպանություն գործել, բայց նա վստահ էր՝ ինքը շատ բաներ է կանխե՝լ խոչընդոտելով Նորտոնին։ Նրա վերջին ցանկությունն այն էր, որ Հաստինգսը հետապնդի Էլիզաբեթ Քոլին։

Էրքյուլ Պուարո - Բելգիացի խուզարկու, արդեն ծեր, բայց իմաստուն Նավապետ Արթուր Հասթինգս - Պուարոյի ընկերը, վերջերս այրիացած, չորս երեխաների, այդ թվում և Ջուդիի հայրը Քյորթիս - Պուարոյի նոր սպասավորը Բժիշկ Ջոն Ֆրանկլին - բժիշկ և հետազոտող քիմիկոս, 35 տարեկան, ուժեղ կերպար Բարբարա Ֆրանկլին - իր հաշմանդամ կինը, 30 տարեկան, նպատակասլաց կին Ջուդի Հաթինգս - Ֆրանկլինի լաբորատորիայի աշխատակիցը և նավապետ Հաստինգսի աղջիկը, 21 տարեկան, մի տարի է, ինչ համալսարանից դուրս է մնացել պարոն Վիլիամ Բոյդ Քարինգտոն - Ինդիա նահանգի նախկին կառավարիչը, մոտ 15 տարով միսս Ֆրանկլինից մեծ, նրա ընտանիքի ընկերը դեռևս նրա մանկությունից Ալլերտոն - երկար ժամանակ օտարացած իր կնոջից, կնամոլ Միսս Դեյզի Լութրել - նրա կինը Ստեֆան նորտոն - ճերմակահեր, հանգիստ բնավորության տեր մարդ, որը հեռադիտակ է օգտագործում թռչուններին հետևելու համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. Peers, Chris; Spurrier, Ralph; Sturgeon, Jamie (1999 թ․ մարտ). Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.). Dragonby Press. էջ 15.
  3. Cooper, John; Pyke, B A (1994). Detective Fiction – the collector's guide (Second ed.). Scholar Press. էջեր 82, 87. ISBN 0-85967-991-8.
  4. «American Tribute to Agatha Christie: Twilight Years 1968-1976». 2007 թ․ մայիս. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.