Չարը արևի տակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարը արևի տակ
անգլ.՝ Evil Under the Sun
Չարը արևի տակ.jpg
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ վեպ, դետեկտիվ և դետեկտիվ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԴևոն
ՆախորդOne, Two, Buckle My Shoe?
ՀաջորդՆ, թե՞ Մ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1941
Կայքagathachristie.com/stories/evil-under-the-sun(անգլ.)

«Չարը արևի տակ» (անգլ.՝ Evil Under the Sun), Ագաթա Քրիստիի դասական դետեկտիվ վեպը՝ բելգիացի Էրքյուլ Պուարոյի մասին շարքից: Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1941 թվականի հունիսին՝ Collins Crime Club հրատարակչության կողմից[1] և նույն թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում՝ Dodd, Mead and Company հրատարակչության կողմից[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիացի մասնավոր դետեկտիվ Էրքյուլ Պուարոն հերթական անգամ մտածելով, որ իրեն հանգիստ կթողնեն գնալ թոշակի, մեկնում է Լեզերկոմբի ծովածոցում գտնվող մի փոքր նավահանգստային կղզի՝ հանգստանալու: Այնտեղ նա կանգ է առնում «Ուրախ Ռոջեր» հյուրանոցում, որը նախկինում մի ծեր արկածախնդիր մարդու տնակ էր: Այժմ հյուրանոցը տնօրինում է քառասունամյա այրի տիկին Կաստլը, ով իրեն համարում է հարգելի անձնավորություն ու վախենում է հյուրանոցի և իր հեղինակության համար: Արդեն հյուրանոցում գտնվելով՝ բացի Պուարոյից, կային երկու բազմազավակ ընտանիքներ, հարուստ Հորաս Բլատը, զինվորական թոշակառու մայոր Բարրին, պաշտոնաթող հոգևորական Սթիվեն Լեյնը, ամերիկացի ամուսիններ Քերրին և Օդելլ Գարդներները և ատլետիկ կազմվածքով Էմիլի Բրյուստերը: Նրանց միանում են մոդելների տան տնօրեն տիկին Ռոզամունդա Դարնլին, երիտասարդ և գրավիչ Պատրիկ Ռեդֆերնը և նրա ներվային, փակված և անվեհեր կին Քրիստինան, ինչպես նաև պաշտոնաթող կապիտան Քենետ Մարշալը: Վերջինիս ուղեկցում են նրա դեռահաս աղջիկը՝ Լինդան, և կին Արլենա Մարշալլը, ծննդյամբ՝ Հելեն Սթարթ, մի ժամանակ հայտնի դերասանուհի Արլենա Սթյուարտը:

Շինծու մեծամիտ Արլենա Մարշալլը միանգամից առաջացնում է բոլորի հակակրանքը. բոլորի աչքի առաջ նա սիրախաղով է զբաղվում Պատրիկ Ռեդֆերնի հետ, ով շոյվում է ծեր կնոջ սիրահետումից: Արդյունքում Պատրիկի կնոջ՝ Քրիստինայի մոտ, որը զգացմունքային էակ է, թույլ առողջության պատճառով չկարողանալով մասնակցել ամառային զվարճություններին, թերարժեքության կոմպլեքսի ֆոնի վրա առաջանում է նեվրոզ: Վայելչակազմ և ազնիվ Քենետ Մարշալին դժվարությամբ է հասնում իր կնոջ ակնհայտ դավաճանության մասին փաստը: Բայց այն բանից հետո, երբ նա համոզվեց, որ հերթական անգամ հասարակության մեջ հիմար դարձրեցին, նա կողմնակից է լինում «մինչև մահը չբաժանի մեզ» սկզբունքին, չնայած իր խորթ մոր՝ Արլենի բծախնդրությանը իր աղջկա՝ Լինդայի հանդեպ: Ռոզամունդա Դարնլին՝ կապիտան Մարշալլի մանկության ընկերուհին, կանգնում է Քենետի և նրա աղջկա կողմը, ում շատ է սիրում:

Հաջորդ օրը Արլենա Մարշալլին գտնում են խեղդամահ արված փոքրիկ ծովախորշում: Ներկաներից յուրաքանչյուրն էլ պատճառ ուներ հանցագործություն կատարելու համար և, միաժամանակ՝ ալիբի: Եվ, միևնույն է, Էրքյուլ Պուարոն իր հրաշալի քրեական կռահողության շնորհիվ կարողանում է գտնել և բացահայտել հանցագործներին:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրքյուլ Պուարո, հայտնի բելգիացի դետեկտիվ, արդեն վաղուց թոշակառուի տարիքով
  • Գնդապետ Ուեսթոն, տեղի ոստիկանության պետը
  • Տեսուչ Քոլգեյթ, քննիչ
  • Սեժանտ Ֆիլլիպս, ոստիկան
  • Բժիշկ Նիզդոն, դատաբժիշկ
  • Կապիտան Քենետ Մարշալլ, բավականին հարուստ մարդ
  • Արլենա Սթյուարտ-Մարշալլ, նախկին դերասանուհի, Քեննետի կինը
  • Լինդա Մարշալլ, Քեննետի 16 տարեկան դուստրը, Արլենայի խորթ աղջիկը
  • Պատրիկ Ռեդֆերն, լրագրող, հետաքրքիր երիտասարդ անձնավորություն, հետաքրքրված է Արլենայով
  • Քրիստինա Ռեդֆերն, Պատրիկի կինը, դպրոցական ուսուցչուհի
  • Ռոզամունդա Դարնլի, մոդելների տան տնօրենը, Կապիտան Մարշալլի մանկության ընկերուհին
  • Էմիլի Բրյուստեր, սպորտային կազմվածքով չամուսնացած կին, զբաղվում է թիավարությամբ
  • Տիկին Քերրի Գարդներ, շատախոս ամերիկացի տուրիստ
  • Օդելլ Գարդներ, տիկին Գարդների ամուսինը, ում ռեպլիկները կնոջը հաճախ սահմանափակվում են կարճ «այո, սիրելիս»-ով
  • Հորաս Բլատ, նավասպորտի վարպետ, հարուստ, սակայն բավականին պնդերես անձնավորություն
  • Սուրբ Սթիվեն Լեյն, առողջության վիճակի պատճառով վաղաժամկետ դուրս է եկել թոշակի
  • Մայոր Բարրի, պաշտոնաթող սպա, ով անվերջ խոսում է Հնդկաստանի մասին
  • Տիկին Գլենդիս Նարրակոտտ, «Ուրախ Ռոջեր»-ի սպասավորուհին
  • Տիկին Կաստլ, «Ուրախ Ռոջեր»-ի սեփականատերը

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպի գործողությունները տեղի են ունենում մինչպատերազմյան ժամանակաշրջանում Անգլիայի հարավ-արևմտյան շրջանում գտնվող «Ուրախ Ռոջեր» հյուրանոցում: Վերջինս տեղակայված է Լեզերկոմբի ծովածոցում գտնվող փոքր նավահանգստային կղզում, որը միացած է ցամաքին միայն 1.5 կիլոմետրանոց դամբայով, որը մակընթացության ժամանակ անցնում է ջրի տակ:
  • Էրքյուլ Պուարոն գալիս է կղզի հանգստանալու համար, և հանդիսանում է սովորական կենվոր, ինչի շնորհիվ էլ ոչ միայն ականատես է լինում, այլ նաև մասնակից է լինում շատ իրադարձությունների, որոնք նախորդում էին սպանությանը: Ինչպես Ա. Քրիստիի մյուս ստեղծագործություններում, սպանությանը զուգակցվում են մի շարք այլ հանցագործություններ և գլխավոր հերոսների զանցանքներ, որոնք էլ դժվարացնում են հետաքննությունը:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականին թողարկվում է համանուն ֆիլմը, որտեղ Պուարոյի դերը խաղում է Պիտեր Ուստինովը: Գործողությունները տեղափոխվում են Ադրիատիկ ծով, որոշ կերպարների բնութագրումը փոփոխված է:
  • 2001 թվականին վեպը հիմք հանդիսացավ բրիտանական Ագաթա Քրիստիի Պուարոն սերիալի էպիզոդներից մեկի համար[3]: Թեկուզ մի շարք մանրամասներ փոփոխվել են, էկրանավորումը բավականին մոտ է տեքստին. Արլենա Սթյուարտ-Մարշալլը ունի ոչ թե խորթ աղջիկ, այլ՝ խորթ տղա, հետաքննությանը մասնակցում են կապիտան Հասթինգսը և Ավագ տեսուչ Ջեփը, ովքեր չկան Քրիստիի վեպում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 15)
  2. American Tribute to Agatha Christie
  3. «Agatha Christie: Poirot» Evil Under the Sun (2001)