Սեղանի վրայի խաղաքարտերը
Սեղանի վրայի խաղաքարտերը անգլ.՝ Cards on the Table | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Սպանություն Միջագետքում |
Հաջորդ | Սպանություն անցողիկ բակում |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 2, 1936 |
«Սեղանի վրա խաղաքարտերը» (անգլ.՝ Cards on the Table), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Գրվել և առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1936 թվականին[1]։ «Սեղանի վրայի խաղաքարտերը» վեպում հանդես են գալիս Ագաթա Քրիստիի միանգամից 4 կերպարներ՝ Էրքյուլ Պուարոն, Արիադնա Օլիվերը, սուպերինտենդանտ Բաթլը և գնդապետ Ռեյսը («Շագանակագույն կոստյումով մարդը», «Մահ Նեղոսում», «Պսպղուն ցիանիդ»)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարոն Շայտանան, ով շատ հարուստ և միևնույն ժամանակ շատ տարօրինակ մարդ է, հետաքրքրվում է սպանություններով և հավաքում է մարդասպանների։ Մի անգամ նա իր տուն է հրավիրում ութ մարդկանց՝ Էրքյուլ Պուարոյին, Արիադնա Օլիվերին, գնդապետ Ռեյսին, սուպերինտենդանտ Բաթլին, մայոր Դեսպարդին, բժիշկ Ռոբերտսին, Էնն Մերեդիտին և տիկին Լորիմերին։ Ընթրիքի ժամանակ նա սկսում է խոսակցություն սպանությունների մասին և ասում է, որ սպանություններից շատերը այդպես էլ չեն բացահայտվել։ Այնուհետև նրանց առաջարկում է բրիջ խաղալ։ Չորս խուզարկու մտնում են մի սենյակ, մյուս չորսը՝ ուրիշ սենյակ։ Նա նստում է բուխարու մոտ։
Երբ խաղը վերջանում է, մարդիկ գտնում են պարոն Շայտանին՝ սվինադաշույնը սրտի մեջ մխրճված։ Պուարոյի գլխավորությամբ չորս խուզարկուներ սկսում են հետաքննություն։ Հայտնի է, որ Շայտանին սպանել է մյուս սենյակի չորս անձանցից մեկը։
Հետաքրքիր է, որ Պուարոյի հետաքննության մեջ կարևոր դեր է խաղում խաղի ընթացքի վերլուծությունը։
Գործող դեմքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուզարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրքյուլ Պուարո – բելգիացի խուզարկու
- Արիադնա Օլիվեր – դետեկտիվ գրող
- Սուպերինտենդանտ Բաթլ – ոստիկան Սքոտլանդ Յարդից
- Գնդապետ Ռեյս – գաղտնի ծառայության գնդապետ
Կասկածյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էնն Մերեդիտ– երիտասարդ աղջիկ, նախկին գող և մարդասպան։ Ունի իր «կմախքը պահարանում»։ Նրա պատճառով մահացել է նրա տնտեսուհին
- Մադամ Լորիմեր – խելացի այրի կին, որը սպանել է իր ամուսնուն
- Մայոր Դեսպարդ – հմայիչ մայոր, որը սիրահարված է Ռոդային
- Բժիշկ Ռոբերտս – բժիշկ Հարլի–սթրիթից։ Նրա բժշկական կենսագրությունը ոչ անբասիր է
Ուրիշ կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոդա Դոուզ – Էննի հարուստ ընկերուհին և հարևանը
- Տիկին Լակսմոր – կին, ում ամուսինը մահացել է կասկածելի հանգամանքներում
- Միսս Բերջես – բժիշկ Ռոբերտսի հավատարիմ քարտուղար
Զոհ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարոն Շայտանա – հազվագյուտ իրերի (այդ թվում՝ մարդասպաններ) հավաքող, շատ հարուստ և տարօրինակ։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն էկրանավորված է «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուսասերիալում 2006 թվականին (գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե), բայց շատ փոփոխություններով։
- Սուպերինտենդանտ Բաթլը սերիալում վերափոխվել է տեսուչ Ուիլերի, իսկ գնդապետ Ռեյսը՝ գնդապետ Հյուզի։
- Փոխված է բազմաթիվ կերպարների մոտ նախապատմությունը։ Շայտանան դառնում է թմրամոլ և ուզում է, որ իրեն սպանեն։ Վեպում նա ուղղակի հարուստ և էքսցենտրիկ տղամարդ է։ Բացի դրանից, նա սերիալում համասեռամոլ է, որը սիրային կապեր ունի տեսուչ Ուիլերի հետ։
- Ամբողջովին փոխված է մարդասպանի շարժառիթը։ Վեպում բժիշկ Ռոբերթսը սպանել է Շայտանին և տիկին Լորիմերին փողերի համար, իսկ ֆիլմում սպանում է միայն Շայտանին, որպեսզի նա չբացահայտի իր համասեռամոլ լինելը և այն, որ ինքը սիրային կապեր ունի տղամարդկանց, այդ թվում՝ իր հիվանդների հետ։ Անցյալում նա գործեր ուներ տիկին Քրեդոկի հետ, որը սպառնում էր բացահայտել գաղտնիքը։ Որից հետո նա կնոջը սպանում է և շարունակում հանդիպել իր ամուսնու հետ։
- Տիկին Լորիմերը մնում է կենդանի, իսկ վեպում նա մահանում է քնաբերից։ Ինչպես նաև նա դառնում է Էնն Մերեդիտի մայրը։
- Սերիալում Էնն Մերեդիտը չի մահանում, ինչպես վեպում է. նրա փոխարեն մահանում է Ռոդա Դեսպարդը, որի պատճառով ոչ թե Ռոդան է դառնում մայոր Դեսպարդի ընտրյալը, այլ Էննը։ Էննի անցյալը մաքուր է, և նա չէ մարդասպանը։
Ուրիշ աշխատությունների հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայոր Դեսպարդը հայտնվում է նաև «Սպիտակ ձի» առանձնատունը վեպում, որտեղ Ռոդան (հերոսուհիներից մեկը) հանդիսանում է նրա կինը և գլխավոր հերոսի զարմուհին։
- Էնն Մերեդիտն գիտի Պուարոյին «Սպանություններ այբբենական կարգով» գործից։
- Էնն Մերեդիտն ասում է, որ կարդացել է Արիադնա Օլիվերի «Մարմինը գրադարանում» վեպը։ Հետագայում Ագաթա Քրիստին գրում է այդպիսի վերնագրով վեպ միսս Մարփլի մասին։
- Պուարոն հիշատակում է իր հետաքննության մասին Արևելյան էքսպրեսում (Սպանություն «Արևելյան ճեպընթացում»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Observer, 1 November 1936 (p. 6)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|