Ռոջեր Աքրոյդի սպանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոջեր Աքրոյդի սպանությունը
The Murder of Roger Ackroyd
The Murder of Roger Ackroyd First Edition Cover 1926.jpg
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրդետեկտիվ վեպ, քրեական վեպ, դետեկտիվ և դետեկտիվ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Ստեղծման տարեթիվ1926
ՆախորդՉիմնիզ ամրոցի գաղտնիքը
ՀաջորդՄեծ քառյակը
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՈւիլյամ Քոլինս, որդիներ
Հրատարակման տարեթիվ1926
Պարգև(ներ)Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի
Կայքagathachristie.com/stories/the-murder-of-roger-ackroyd

«Ռոջեր Ակրոյդի սպանությունը» (անգլ.՝ The Murder of Roger Ackroyd), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպ, որը հրատարակվել է 1926 թվականին Ուիլյամ Քոլինսի կողմից[1]։ ԱՄՆ-ում հրատարակվել է նույն թվականի Dodd, Mead and Company կազմակերպության կողմից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում գործողությունները զարգանում էին հորինված անգլիական գյուղ Քինգզ-Էբոտում։ Պատումը կատարվում է բժիշկ Ջեյմս Շեպարդի կողմից, որը հետախույզ Էրքյուլ Պուարոյի օգնականն է (աշխատությունների մեծ մասում՝ նվիրված է Պուարոյին, դերը կատարում է կապիտան Գաստինգսը)։

Գործողությունները սկսում են տիկին Ֆերարի մահից հետո, որն, ըստ բամբասանքների, սպանել էր իր ամուսնուն։ Գյուղի բնակիչները կարծում են, թե այրին ինքնասպան է եղել մինչև Ռոջեր Ակրոյդի՝ այրի տղամարդու մահը, ով պլանավորում էր ամուսնանալ տիկին Ֆերարի հետ։ Կասկածի տակ են հայտնվում Ռոջերի հարսը (իր մահացած եղբոր կին Սեսիլան), տիկին Ակրոյդը, ով տառապում էր իպոխոնդրիայով և նյարդային էր, ուներ շատ պարտքեր, նրա դուստր Ֆլորան, մայոր Բլենտը՝ որսորդը, Ջեֆրի Ռեյմոնդը՝ Ակրոյդի անձնական քարտուղարը, Ռոջեր Ռալֆ Պեյտենը, որը նույնպես ուներ պարտքեր, Պարերը՝ հետաքրքրասեր պալատականը, և Ուրսուլա Բորնը՝ սպանության նախօրյակին աշխատանքից հեռացված սպասուհին։

Առաջին կասկածյալը դառնում է Ռալֆ Պեյտոնը, սպանվածի ժառանգն էր։ Բացի այդ, որոշ հանգամանքներ բացահայտորեն նրա վրա են մատնանշում։ Պուարոն, որը քիչ առաջ էր ժամանել գյուղ, սկսում է հետախուզել գործը Ֆլորայի՝ Ռոջերի նշանածի խնդրանքով։

ԿԵրպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Շեպարդ՝ պատմող բժիշկը։
  • Էրքյուլ Պուարո՝ գործը քննող խուզարկու։
  • Ռոջեր Ակրոյդ՝ հարուստ բիզնեսմեն, Դերետի Ֆերարի սիրեկանը։
  • Կարելինա Շեպարդ՝ Ջեյմսի քույրը։
  • Ռալֆ Պեյտոն՝ Ռոջեր Ակրոյդի որդեգրված որդին։
  • Ջեֆրի Ռայմոնդ՝ պարոն Ակրոյդի հաշվապահը։
  • տիկին Սեսիլ Ակրոյդ՝ Ակրոյդի եղբոր կինը։
  • Ֆլորա Ակրոյդ՝ տիկին Սեսիլ Ակրոյդի աղջիկը։
  • Հեկտոր Բլենտ՝ մայոր, պարոն Ակրոյդի ընկերը։
  • Փարկեր Ադամս՝ պարոն Ակրոյդի պալատականը։
  • Ուրսուլա Բորն՝ Ակրոյդի նախկին սպասուհին։
  • տիկին Ռասել՝ Ակրոյդի տնտեսուհին։

Գրելու պատմությունը և հրատարակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես խոստովանում է Ագաթա Քրիստին, որ վեպի գլխավոր գաղափարը՝ «Վատսոնին» պատմողից մարդասպանի դարձնելը, նրան տվել են միմյանցից անկախ գործող երկու մարդիկ[3]։ Առաջինն անձնական խոսակցության ժամանակ դա արել է փեսա Ջեյմս Ուոտսը, իսկ հետո՝ նամակում, իր գրականության երկրպագու լորդ Լուիս Մաունբետեն։ Սկզբում Ագաթա Քրիստին չէր ցանակում այդպիսի սյուժե գրել՝ կարծելով, որ դա դժվար կլինի տեխնիկապես իրագործել։ Վեպը լույս է տեսել 1926 թվականի գարնանը Անգլիայում և ԱՄՆ-ում։

Գրական հնարքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատարածված և օգտագործվող հնարքը, որի օգտագործումը հանգեցրեց բազմաթիվ վիճաբանությունների, դա անվստահելի պատմողի օգտագործումն էր, ով արդյունքում մարդասպանն է դառնում[4]։ Վեպի վերջաբանի խոստովանությունում Շեպարդը փորձում է արդարացնել իրեն ստի հնարավոր մեղադրանքներում։

Aquote1.png Ես բավականին գոհ եմ ինձնից՝ որպես գրող։ Ինչն ավելի ակնհայտ ներկացավում է հետևյալ տողերում․ «Նամակը բերեցին իննին քսան պակաս։ Այն այդպես էլ մնաց չընթերցված, երբ տասին տասը պակաս ես հեռացա։ Արդեն բռնել էի դռան բռանկը, երբ ես անհամարձակորեն կանգ առա և նայեցի շուրջս՝ խորհելով, արդյոք ես ամենը վերջացրել եմ։ Ոչինչ չմտածելով՝ ես դուրս եկա և իմ ետևից փակեցի դուռը[5]։» Aquote2.png


Ագաթա Քրիստիի գաղափարն այն էր, որ Շեպարդը չի թաքցնում իրականությունը, նա պարզապես այն ամբողջապես չի նարկայացնում։ Մասնավորապես՝ նա «մոռանում է» հիշատակել, թե ինչ կատարվեց ժամը 20:40-ի և 20:50-ի ընկած հատվածում, երբ փաստացիորեն մահացել էր Ռոջեր Ակրոյդը։

Բացի այդ, վեպում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, որոնք շեղում են ուշադրությունը, սակայն ոչ մի ընդհանուր բան չունեն հանցագործության հետ (օրինակ՝ Ռալֆի անհետանալը)։ Միևնույն ժամանակ դեպքերը նոր նշանակություն և իմաստ են ստանում ընթերցողի աչքերում, երբ հայտնի է դառնում մարդասպանը։ Շեպարդը նույնպես տանջահար է սեփական երկերեսության և այն պատճառով, որ կասկածի տակ են հայտնվում այդքան շատ մարդիկ։

Նշանակությունը և քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջապես վեպի հրատարակումից հետո այն մի շարք բացասական արձագանքների առիթ տվեց։ «Նյուս Քրոնիկլը» գիրքն անվանեց «անճաշակ անհաջող հեղինակի հիասթափություն»։ Կոլեգա-գրողներն ավելի ուշ Ագաթա Քրիստիին մեղադրեցին այն բանում, որ նա խախտել է «Դետեկտիվ վեպերի տասը պատվիրաններից» մեկը, որը կազմվել է Նոկս Ռոլանդի կողմից․

Aquote1.png Մարդասպան պիտի դառնա այն անձը, ով հիշատակվել է վեպի սկզբում, սակայն ոչ նա, ում մտքերի ընթացքի մասին կարող է տեղեկանալ ընթերցողը[6]։ Aquote2.png

Տարածված է պատմությունն այն մասին, որ Ագաթա Քրիստին վեպի լույս տեսնելուց հետո վտարվում էր «Դետեկտիվ ակումբից»։ Դա չի կարող ճշմարիտ լինել, քանի որ ակումբը հիմնվել էր 1930 թվականին՝ վեպի լույս տեսնելուց մի քանի տարի անց։ 1945 թվականին Էդմունդ Ուոտսոնի հոդվածը, որը քննադատում էր դետեկտիվ ժանրը, կոչեց «Ինչ տարբերություն, ով է սպանել Ռոջեր Ակրոյդին»։

Վեպն ամեն ինչ իր տեղերով է դասավորում։ Հիմա վեպը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն վեպերից մեկը և այդ ժանրի գլուխգործոցը։ Շնորհիվ հեղինակի «ընթերցողը պետք է կասկածի ցանկացած կերպարի» ստեղծարարական հնարքին, այն նոր իմաստ ստացավ։ Վեպը հայտնվեց XX դարի հարյուր լավագույն դետեկտիվ վեպերի շարքում՝ կազմված բրիտանական գրականության վաճառողների անկախ կազմակերպության կողմից (The Independent Mystery Booksellers Association)[7]։ Քրեական ժանրի գրողների միությունը (CWA) 2013 թվականի նոյեմբերի 6-ին վեպն անվանեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպ [8]:

Էկրանացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931 թվական՝ «Ալիբի» ֆիլմը (ռեժիսոր Լեսլի Հիսկոտ)
  • 2000 թվական՝ «Ագաթա Քրիստիի Պուարո» հեռուստասերիալի Ռոջեր Աքրոյդի սպանությունը սերիան։ Դերերեւմ են Դևիդ Սուշեն և Ֆիլիպ Ջեկսոնը։
  • 2002 թվական՝ «Պուարոյի անհաջողությունը» (հինգ սերիայից կազմված հեռուստասերիալ, ռեժիսոր Սերգեյ Ուրսուլյակը, գլխավոր դերերում Կոնստանտին Ռայկին և Սերգեը Մակովեցկի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The English Catalogue of Books։ XII, A-L։ Kraus Reprint Corporation։ 1979։ էջ 317 
  2. Marcum, J.S. (May 2007)։ «The Classic Years 1920s»։ An American Tribute to Agatha Christie։ Վերցված է 1 April 2009 
  3. «Ռոջեր Ակրոյդի սպանությունը» վեպի ստեղծումը
  4. Մինչև Ագանթա Քրիստին այս հնարքն օգտագործվել է Անտոն Չեխովի աշխատություններում, մասնավորապես՝ «Դրաման որսորդության ժամանակ» ստեղծագործությունում
  5. Кристи, Агата. Избранные произведения (стр. 431). Издательство Гермес, 1991. ISBN 5-86750-005-5
  6. [http://literra.websib.ru/volsky/text.htm?186 Ռոլան Նոկս։ «Դետեկտիվ վեպերի տասը պատվիրաններից»։ Թարգմանություն Վ․ Վորոնինի
  7. «Փղերը, կատուները և մնացածը»
  8. «Ռոջեր Ակրոյդի սպանությունը» համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]