Էրքյուլ Պուարո
Էրքյուլ Պուարո (ֆր.՝ Hercule Poirot, , Սպա, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[2] - հոկտեմբեր 1949[3]), անգլիացի հայտնի գրող Ագաթա Քրիստիի ստեղծած գրական հերոսներից, բելգիացի դետեկտիվ՝ գրված 1920 և 1975 թվականներին, որոնց հիման վրա ստեղծվել են ֆիլմեր, թատերական ներկայացումներ և ռադիոհաղորդումներ։ Էրքյուլ Պուարոն որպես գրական հերոս հանդիպում է Ագաթա Քրիստիի 33 վեպերում, 51 պատմվածքներում և 1 պիեսում։
Արտաքին տեսք և անձնական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրքյուլ Պուարոն ոչ բարձրահասակ, ձվաձև գլխով, բեղերով և սև մազերով, որոնք ժամանակի ընթացքում նա ներկում է[4], լավ հարթուկված հագուստով, խնամված կոշիկներով։ Պուարոն իր բնակարանը միշտ մաքուր էր պահում։ Նրա տանը կատարյալ մաքրություն էր տիրում և ամն բան իր տեղում էր գտնվում։ Նրա այս՝ գրեթե մանիակային հատկությունը՝ կարգապահության հանդեպ կրքոտ սերը, նրան օգնում է հանցագործություններ բացահայտելիս։ Պուարոն շատ ճշտապահ է, իր մոըտ գրպանի ժամացույց է պահում[5]։ Նա միշտ իր բանկային հաշվի վրա պահում է 444 ֆունտ 4 շիլլինգ 4 պենս[6]։
Էրքյուլ Պուարոն իր համեստությամբ աչքի չի ընկնում և բացահայտ իրեն կոչում է աշխարհահռչակ մարդ։ Հետաքննությունը նա փորձում է ավարտել դրամատիկ ձևով, երբեմն նույնիսկ թատերական տարրեր է մտցնում։ Հատկապես դրա համար նա երբեք իր հետևությունները չի հայտնում մեկ այլ անձի, ոչ կապիտան Հաստինգսին, ոչ տեսուչ Ջեպին։ Նա վերջնական և որոշիչ խոսքն ասում է ամենավերջում, երբ ամեն մանրամասն իրեն հայտնի է և մութ կետեր չկան։
Հետաքննությունների ժամանակ բացահայտված սիրային գաղտնիքների և ընտանեկան դրամաների մասին նա սկսում է խոսել միայն ծայրահեղ դեպքերում, երբ կա դրա անհրաժեշտությունը։ Մյուս բոլոր դեպքերում լռում է։
Ամբողջ կյանքում ապրելով Անգլիայում՝ Պուարոն գեթ մեկ անգամ չի հատաքրքրվել կանացով։ Նա ինքն է ասում, որ կանայք իր թութությունն են, բայց երբեք նրանցով չի տարվում։ Նա սիրահարվել է միայն մեկ անգամ Բելգիայում եղած ժամանակ, երբ երիտասարդ էր և աշխատում էր ոստիկանությունում, սիրահարվել է Վիրջինիա Մեսնար անունով մի աղջկա, բայց սիրավեպը հաջողություն չի ունեցել։
Կոմսուհի Վերա Ռուսկովան (Countess Vera Rossakoff) Պուարոյի վաղեմի սերն է («Մեծ քառյակը»՝ The Big Four)։ Պուարոն խոսում է վարժ անգլերենով, բայց երբեմն կոպիտ սխալներ է թույլ տալիս և խոսում է կոպիտ ակցենտով․ այդ հանգամանքը նա բացատրում է իր վեպերից մեկում հետևյալ կերպ․
![]() |
Երբ ես սկսում եմ խոսել վատ անգլենենով, բոլորը սկսում են մտածել, որ ես սովորական օտարերկրացի եմ և ուշադրություն չեն դարձնում ինձ վրա։ Դա օգնում է ինձ չվախեցնել հանցագործին և արագ բռնել[7]։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.agathachristie.com/stories?format=novel&character=hercule-poirot&sorting=yearFirstReleased
- ↑ 2,0 2,1 2,2 Christie A. The Big Four — William Collins, Sons, 1927.
- ↑ 3,0 3,1 3,2 ITV — 1955.
- ↑ «Убийства по алфавиту». Глава 1.
- ↑ «Мечта»
- ↑ «Ранние дела Пуаро», рассказ «Затерянный прииск»
- ↑ «Трагедия в трёх актах». Акт третий, глава пятнадцатая
|