Ննջեցյալի անմտությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ննջեցյալի անմտությունը
անգլ.՝ Dead Man's Folly
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՀիքորի Դիքորի Դոք
ՀաջորդThe Burden?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչDodd, Mead & Co
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1956

Ննջեցյալի անմտությունը (անգլ.՝ Dead Man's Folly, ինչպես նաև «Ննջեցյալ քմահաճույքը» և «Քմայք»), Ագաթի Քրիստիի դետեկտիվ վեպը՝ հրատարակված Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1956 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև Collins Crime Club հրատարակչության կողմից՝ նույն թվականի նոյեմբերին։ Այն նաև հրատարակվել է «Վերջ մարդկային հիմարությանը» և «Հարուստներն ունեն իրենց քմահաճույքները» անվանումներով։ Վեպի գլխավոր հերոսներն են էրքյուալ Պուարոն և Արիադնա Օլիվերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի դետեկտիվ պատմություններ գրող Արիադնա Օլիվերը խնդրում է Էրքյուլ Պուարոին ուղեկցել նրան Դևոն։ Գյուղակում, որտեղ գտնվում է կալվածքը, պետք է անցկացվի գյուղական տոն։ Սպասվում է «սպանության խաղ»։ Արիադնան կասկածում էր, որ կարող է իրական մարդասպանություն տեղի ունենալ։ Պուարոն, վստահելով գրողի ինտուիցիային, մեկնում է Դևոն։ Խաղի ժամանակ տեղի է ունենում իրական մարդասպանություն՝ 14-ամյա աղջնակի սպանություն, որը համապատասխանում է խաղի կանոններին։

Վեպի կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրքյուլ Պուարո - բելգիական մասնավոր խուզարկու
  • Արիադնա Օլիվեր - հայտնի գրող
  • տեսուչ Բանդլ - քննիչ
  • սերժանտ Ֆրանկ Կոտրել - ոստիկան
  • գունդստաբլ Ջոն Հոկինս - ոստիկան
  • սըր Ջորջ Ստաբբս - Նեսսե կալվածքի սեփականատեր
  • Հեթթի՝ լեդի Ստաբբս - Ջորջի կինը
  • Էտյեն դե Սաուզա - Հեթիի զարմիկը
  • Ամանդա Բրյուիս - Ջորջի քարտուղար
  • Էմի Ֆոլիեթ - կալվածքի նախկին սեփականատերերի ընտանիքից
  • միստր Մաստերթոն - խորհրդարանի անդամ
  • միսիս Մաստերթոն - նրա կինը
  • կապիտան Ջիմ Վարբութոն - Մաստերթոնի գործակալ
  • Մայքլ Ուեյման - ճարտարապետ
  • Ալեք Լեջ - ֆիզիկոս ատոմագետ
  • Սալլի Լեջ - նրա կինը
  • Մարլին Թակկեր - դեռահաս էքսկուսավար, սպանության զոհ
  • Մերլին Թակկեր - նրա կրտսեր եղբայրը
  • միսթր Թակկեր - նրանց հայրը
  • Մերդել - ծերուկ, Մարլնի պապը, ընկել է նավից

Էկրանավորում և ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ վեպը էկրանավորվել է 1986 թվականին Warner Brothers կինոընկերության կողմից[1]։ Էրքյուլ Պուարոյի դերը խաղացել է Պիտեր Ուստինովը, Ջին Ստեպլթոնը խաղացել է Արիադնա Օլիվերի դերը։ Նկարահանումները տեղի են ունեցել Ուսթ-Ուայքոմ զբոսայգում[2]։

2007 թվականին BBC-ն հեռարձակել է ռադիոներկայացումը, հիմնված վեպի վրա։ Էրքյուլ Պաուրոյի դերը կատարել է բիտանացի դերասան Ջոն Մոֆֆաթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Загадка мертвеца» (1985)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  2. Dead Man’s Folly (1986)