Փղերը կարողանում են հիշել
| Հեղինակ | Ագաթա Քրիստի |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | քրեական գեղարվեստական գրականություն և դետեկտիվ |
| Բնօրինակ լեզու | անգլերեն |
| Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
| Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
| Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
| Նախորդ | Նեմեսիս |
| Հաջորդ | Ճակատագրի դարպասներ |
| Երկիր | |
| Հրատարակիչ | Collins Crime Club |
| Հրատարակման տարեթիվ | 1972 |
«Փղերը կարողանում են հիշել» (անգլ.՝ Elephants Can Remember), դետեկտիվ գրող Ագաթա Քրիստիի նովելը, որը գրվել և հրատարակվել է 1972 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրքյուլ Պուարոն սկսում է նոր հետաքննություն. դաժանորեն սպանվել է հայտնի հոգեբույժը։ Այդ ժամանակ հեղինակ Արիանդա Օլիվերը դիմում է Պուարոյին ուրիշ հետաքննությանն օգնելու համար։ Դետեկտիվ Էրքյուլ Պուարոն, հեղինակ Արիանդա Օլիվերի հետ, սկսում է հետաքննել ամուսնական զույգի խորհրդավոր սպանությունը (որն ավելի շատ նման է ինքնասպանության)։ Արիանդա Օլիվերի հետ զրույցի ժամանակ Պուարոն իմանում է մանրամասնություններ, որոնք էլ նրան օգնում են բացահայտել հանցագործին և, այսպիսով, վիճաբանության ժամանակ էլ պարզել ողջ ճշմարտությունը։ Սակայն Պուարոն չէր կարող պատկերացնել, որ ամուսնական զույգի և հոգեբույժի սպանությունները կարող են փողկապված լինել։
Տիկին Օլիվերը ուղեկցում է Պուարոյին Ագաթա Քրիստիի վերջին գրեթե բոլոր վեպերում։ Այս վեպը հանդիսանում է վերջինը, որում որպես կերպար կա Արիանդա Օլիվերը։ Ինչպես նաև, սա վերջին ստեղծագործությունն է Պուարոյի մասին, որը գրել է Ագաթա Քրիստին, քանի որ «Վարագույր» վեպը դեռ գրվել էր 30-ական թվականներին, իսկ «Պուարոյի վաղ գործերը» հավաքածուի պատմվածքները՝ մինչև «Փղերը կարողանում են հիշել» վեպը։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովելը համարվում է Քրիստիի ամենաթույլ գործերից մեկը։ Հեղինակավոր անգլիական «The Cambridge Guide to Women’s Writing in English» հրատարակչությունը բնութագրել է վեպը որպես «Քրիստիի վերջին նովելներից ամենատհաճը, որտեղ նա կորցրել է իր եղած հմտությունը»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3
- ↑ «one of the execrable last novels where Christie loses her grip altogether» Lorna Sage «The Cambridge Guide to Women’s Writing in English». Cambridge University Press, (1999), p. 132. ISBN 0-52-166813-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роман «Слоны могут помнить»(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
|