Մոռացված սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոռացված սպանություն
Sleeping Murder
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրավոր աշխատություն[1]
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Միսս Մարփլ
Ստեղծման տարեթիվ1940
ՆախորդՎարագույր
ՀաջորդAgatha Christie: An Autobiography?
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1976
ԳՄՍՀ2-7024-0561-4 և 0-00-231785-0
OCLC2904600 և 246873154

Մոռացված սպանություն (անգլ.՝ Sleeping Murder), դետեկտիվ ժանրի վեպ, որը գրել է Ագաթա Քրիստին։ Այն առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում «Collins Crime Club» հրատարկչության կողմից 1976 թվականի հոկտեմբերին, իսկ Միացյալ Նահանգներում հրատարկվել է «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից ավելի ուշ նույն տարում[2][3][4]։ Մեծ Բրիտանիայի հրատարակչությունը այն վաճառել է 3․50 ֆունտով, իսկ Միացյալ Նահանգները՝ 7.95 դոլարով[2][4]։

Գրքում հանդես է գալիս Միսս Մարփլը։ Այն Քրիստիի վերջին վեպն է՝ հրատարակված հետմահու, չնայած որ վերջինը չէ, որում հանդես է գալիս Միսս Մարփլը։ Գրքի գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին, չնայած գրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա օգնում է երիտասարդ զույգին՝ բացահայտելու կնոջ անցյալը և թույլ չտալ, որ մոռացված սպանությունը չբացահայտվի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորապսակ Գվենդա Ռիդը մեկնում է Անգլիայի հարավային ափ` իր և իր ամուսնու համար տուն գտնելու։ Կարճ ժամանակում նա գտնում է և գնում Հիլսայդը՝ մի մեծ հին տուն, որը սիրուն ու տաքուկ տան տպավորություն է թողնում։ Նա աշխատողներ է վարձում՝ տունը վերանորոգելու համար, իսկ ինքը մնում է մանկասենյակում, մինչ տան վերանորոգման ավարտը։ Նրա մոտ փոքրիկ մանկասենյակի նախագծման գաղափար է ծագում։ Երբ աշխատողները կառուցում են երկար, հերմետիկ դուռ, նրա մտքին միանգամից գալիս է այն պաստառի տեսքը, որը կցանկանար տեսներ սենյակում։ Նա մեկնում է Լոնդոն՝ իր բարեկամներին՝ Ռեյմոնդ Վեսթին, նրա կնոջը, մորաքրոջը և Միսս Ջեյն Մարփլին այցելելու։ «Մալֆիի դքսուհին» պիեսի ժամանակ, երբ հնչում է «Ծածկիր նրա դեմքը, աչքերս ապշած, նա երիտասարդ է մահացել» տողը, Գվենդան աղաղակում է. նրա գլխում մի տեսարան է առաջաանում՝ նա տեսնում է, թե ինչպես է մի մարդ փորձում խեղդել շիկահեր մի կնոջ Հելեն անվամբ։

Գվենդան ծնվել է Հնդկաստանում, որտեղ աշխատում է նրա հայրը։ Նրա մանկությունը անցել է Նոր Զելանդիայում, նրան մեծացրել է մորաքույրը, քանի որ մայրը մահացել է։ Հայրը մահացել է մոր մահից մի քանի տարի անց։ Միսս Մարփլը խորհուրդ է տալիս Գվենդային ապրել Անգլիայում իր հոր և նրա երկրորդ կնոջ հետ, որն էլ գործի առանցքային մասն է։ Նրա խորթ մայրը՝ Հելեն Քենեդի Հալլիդեյը, հանդիպել է նրա հորը Անգլիայից Իտալիա ճանապարհորդելու ժամանակ, որտեղից սկսել է նրանց սիրավեպը։ Նրանք սենյակ են վարձել Դիլմաուսում, որտեղ Հելենը մեծացել է։ Այս զուգադիպությունները ստիպում են Գվենդային հիշել, որ վերջին անգամ մնացել է այդ տանը 18 տարի առաջ, երբ նա դեռ փոքր երեխա էր։ Հիմա Գվենդայի մտքում սարսափելի պատկեր էր և պիեսը ավարտող տողերը՝ արդյոք դրանք նույնպես իրական հիշողություններ են։ Նրա ամուսինը՝ Գիլսը, վերդառնում է Նոր Զելանդիայից և զույգը որոշում է բացահայտել առեղծվածը։

Հելենին հիմնականում մեծացրել է նրա խորթ եղբայրը՝ բժիշկ Քենեդին, որը հիմա չի աշխատում և ապրում է ուրիշ գյուղում։ Նա արձագանքում է Գիլսի տարածած հայտարարությանը, որը տեղեկություն էր փնտրում Հելենի մասին։

Միսս Մարփլը հարմարեցնում է այցելել իր ընկերներին Դիլմաուսում։ Միսս Մարփլը հաճախ է ժամանակ անցկացնում տանը, որը շրջապատված էր անուշադրության մատնված պարտեզում։ Նա գտնում է այն մարդուն, որը հետևում էր Քենեդի ընտանիքի՝ եղբոր և քրոջ, տան պարտեզին։ Այդ մարդը այն ժամանակվանից որոշ իրադարձություններ է հայտնում։ Միսս Մարփլին հաջողվում է գտնել նրանց տան խոհարարին Հալլիդեյների ընտանիքից, որն այդ ժամանակաշրջանը շատ լավ է հիշում։ Հելենի անհետացումից առաջ Հալլիդեյները պետք է տեղափոխվեին Նորֆոլկ։ Հելենը ցանկանում էր փախուստի դիմել։ Ծառայակիցները ենթադրում են, որ սա իր ամուսնու պատճառով էր, բայց իրականում այդպես չէ։ Նա հիմնականում խուսափում էր իր եղբորից։ Նա սիրահարված էր Հալլիդեյին և սիրում էր նրա դստերը։

Ռիդսերը հաղորդագրություն են տարածում՝ փնտրելով Հալլիդեյների նախկին աղախինին՝ Լիլիին։ Նա առաջին հերթին գրում է բժիշկ Քենեդիին՝ նրան համարելով իր ընկերը։ Նա ասում է, որ չի հավատում, որ Հելենը փախուստի է դիմել, քանի որ իր ճամպրուկում հավաքած իրերը որևէ առնչություն չունեն միմյանց հետ (նա վերցրել է իր երեկոյան զգեստը, բայց կոշիկներն ու գոտին թողել է)։ Ռիդսերը և բժիշկ Քենեդին համաձայնում են, որ նա պետք է գրի նրան՝ հանդիպում պահանջելով իր տանը։ Լիլին երբեք չի ներկայանում։

Ոստիկանությունը կայարանին մոտ թփուտների մեջ գտնում է Լիլիի մարմինը՝ խեղդված վիճակում։ Նա եկել էր գնացքի ավելի շուտ ռեյսով, բայց իր ձեռքին էր գտնվում բժիշկ Քենեդիի նամակը, որում նշված է, որ նա ավելի ուշ պիտի ժամաներ։ Միսս Մարփլը խորհուրդ է տալիս Գվենդային պատմել ոստիկանությանն ամեն ինչ։ Շուտով նրանք փորում են երկարավուն պատշգամբի վերջում գտնվող պարտեզը՝ Հելենի մարմինը գտնելու համար։ Գվենդան տանը մենակ է, երբ ժամանում է բժիշկ Քենեդին, որը պատրաստվում է սպանել նրան խեղդելով, այն բանից հետո, երբ թունավորելու փորձը ձախողվեց։ Միսս Մարփլը գալիս է՝ օճառով լի սփրեյը ձեռքին, որից փչում է նրա դեմքին՝ սպանության փորձը կանխելու համար։

Բժիշկ Քենեդին սպանել էր իր քրոջը՝ ասելով պիեսը եզրափակող տողերը։ Նա թաղել է Հելենին պարտեզում։ Նա ստիպել է իր ամուսնուն մտածել՝ հենց ինքն է խեղդել նրան, բայց դիակը չկար, այդ իսկ պատճառով նրան որպես խելագար են ընդունել։ Նա մահացել է մանկասենյակում։ Այդ ժամանակվա նրա օրագիրը հաստատում է, որ նա մեղավոր է, բայց նա չկարողացավ բացատրել այն, ինչ տեսել է՝ իր կողքին գտնվող խեղդված կնոջ առեղծվածը։ Հետո Քենեդին նրա մարմինը նորից տեղափոխել է։ Լիլիի հետ գտնված նամակը միակը չէր, որ Քենեդին ուղարկել էր, նա փոխարինել էր այն նրան սպանելուց հետո։ Նա գիտեր, որ ոստիկանությունը կբացահայտեր իր ծրագրերը։ Նա դայակ Լեոնիին ուղարկել է նրա տուն՝ այնպիսի դեղեր տալու, որոնք կսպանեն նրան։ Միսս Մարփլը բացատրում է այս ամենը Ռիդսերին, վակյում է Քենեդիի խոստովանությունը և՝ ինչպես են նրանք պատկերացրել այդ ամենը հենց սկզբից՝ օգտվելով պիեսի բառերից։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գվենդա Հալլիդեյ - 21 տարեկան նորապսակ կին Նոր Զելանդիայից, որը բնակվում է Անգլիայում իր նոր ամուսնու հետ։
  • Գիլս Ռիդ - Գվենդայի ամուսինը, որը հանդիպել է նրան Նոր Զելանդիայում։ Որբ, այժմ գտնվում է գործուղման մեջ։
  • Միսս Քոքեր - Ռիդ ընտանիքի խոհարարը։
  • Ռեյմոնդ Վեսթ - Հայտնի հեղինակ և Միսս Ջեյն Մարփլի զարմիկը։
  • Միսս Ջեյն Մարփլ - Ռեյմոնդի մորաքույրը, սիրում է հետևել պարտեզին, ծեր կին, որը միջոցներ է փնտրում՝ մարդասպաններին գտնելու համար։
  • Բժիշկ Հեյդոք - Միսս Մարփլի բժիշկը, որը նրան խորհուրդ է տալիս մեկնել ծովափ ճանապարհորդության։
  • Էդիթ Պագետ - տարիներ առաջ Հալիդեյ տան խոհարարը, որը դեռ բնակվում է Դիլլմաուսում։
  • Լեոնի - երիտասարդ շվեյցարացի կին, ով սուրբ Կատերինա տանը Գվենդայի երեխայի ժամանակավոր դայակն էր։ Նա ինչ-որ բան է տեսել մանկասենյակի պատուհանից Հելենի անհետացման օրը։
  • Լիլի Աբոտ Քիմբլ - Հալլիդեյների տան սպասուհին, որը հիմա ամուսնացած է։
  • Մանինգ - պարտիզպան, որը հիմա 75 տարեկան է։ Եղել է Քենեդիների տան պարտիզպանը, երբ Հելենը դեռ ողջ էր։
  • Մայոր Քելվին Հալիդեյ - ամուսնացած է Մեգանի հետ, Գվենդայի հայրը։ Մեգանի մահից հետո, նա երկրորդ անգամ ամուսացել է Հելեն Քենեդիի հետ, որը մի երիտասարդ կին է, ում իր դստեր հետ հանդիպել է Անգլիա վերադառնալու ճանապարհին։ Նա մահացել է պատրանքի տակ՝ կարծելով, որ ինքն է սպանել իր երկրորդ կնոջը։
  • Էլիսոն Դենբի - Գվենդայի մորաքույրը, որը մեծացրել է նրան։
  • Հելեն Սթենլավ Հալլիդեյ - երիտասարդ շիկահեր կին, բճիշկ Քենեդիի խորթ քույրը, մայոր Հալլիդեյի կինը և Գվենդայի խորթ մայրը։ Նա աշխույժ և սիրալիր երիտասարդ կին էր։
  • Բժիշկ Ջեյմս Քենեդի - Հելենի ավագ խորթ եղնայրը, որը մեծացրել է նրան այն ժամանակից ի վեր, երբ նրանց ծնողները մահացել են։ Նա թողել է իր աշխատանքը քրոջ անհետացումից հետո։ Հիմա ապրում է Վուդլիգ-Բոլտոնում։
  • Ջաքի Աֆլիք - տեղացի տղաա, ում աառաջին աշխատանքը փաստաբանական կենտրոնում քարտուղար էր։ Նա կարճ ժամանակ կապ էր հաստատել Հելենի եհտ, երբ նա վերադարձել է դպրոցից։ Հիմա նա ամուսնացած Դորոսիի հետ և բիզնեսմեն է։
  • Վոլթեր Ֆեյն - տեղի փաստաբանի տղան։ Նա փորձեց տնկել թեյի պլանտացի Հնդկաստանում, բայց ձախողեց և վերադարձավ Դիլլմաուս՝ իր հոր հաստատությունում իրավաբանություն ուսումնասիրելու։ Նա ամուսնության առաջարկ էր արել Հելենին։ հելենը համաձայնել էր ամուսնանալ նրա հետ, բայց վերջում մերժել է նրան՝ գիտակցելով, որ չի սիրում վերջինիս։
  • Ռիչարդ Երսկին - ամուսնացած տղաամարդ, որը հանդիպել է Հելենին Ինդիայում, երբ մենակ ճանապարհորդում էր։ Նրանց սիրավեպը չէր կարող երկար շարունակվել, այդ իսկ պատճառով դրան վերջ տրվեց։ Բնակվում է Նորսամբերլանդում։
  • Միսս Ջանեթ Երսկին - Ռիչարդի կինը և երկու երեխաների մայր։ Ընտանիքը Հելենի անհետացման ժամանակ հանգստանում էր Դիլլմաոսում։
  • Տեսուչ Լասթ - առաջին սպան, որը ուսումնասիրում է Լիլիի սպնությունը նրա մարմինը գտնվելուց հետո։
  • Խուզարկու, տեսուչ Փրայմեր - Լիլիի սպանության հետաքննությունը իրականացնողը։ Երբ Միսս Մարփլը հայտնում է ողջ պատմությունը, ոստիկանությանը հետքրքրում է, թե որեղ է թաղված Հելենի մարմինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://es.wikipedia.org/wiki/Un_crimen_dormido
  2. 2,0 2,1 Collins Crime Club – A checklist of First Editions Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 16)
  3. Cooper and Pyke. Detective Fiction: the collector's guide: Second Edition (pp. 82, 87) Scholar Press. 1994; 0-85967-991-8
  4. 4,0 4,1 American Tribute to Agatha Christie

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]