Jump to content

Սպանություններ այբբենական կարգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանություններ այբբենական կարգով
անգլ.՝ The A.B.C. Murders և պորտ.՝ Os Crimes do ABC[1]
Հայերեն հրապարակված գրքի շապիկ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակքրեական վեպ
Ժանրդետեկտիվ, թրիլեր և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱնգլիա
Էջեր256
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՄահը ամպերի մեջ
ՀաջորդՍպանություն Միջագետքում
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club և Am Oved?
Հրատարակման տարեթիվհունվարի 6, 1936
OCLC416232276
Կայքagathachristie.com/stories/the-abc-murders(անգլ.)

«Սպանություններ այբբենական կարգով» (անգլ.՝ The A.B.C. Murders), Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից մեկը, որը գրվել է 1936 թվականին և հրապարակվել Collins Crime Club հրատարակչության կողմից նույն թվականին։ Վեպի հիմնական հերոսներն են Էրքյուլ Պուարոն, կապիտան Հասթինգսը և ավագ տեսուչ Ջեփը։

Սերիական մարդասպանը սպանում է իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ նրանց անունների այբբենական կարգով՝ Ալիսա Աշերը Անդովերից, Բեթի Բերնարդը Բեքսհիլ-օն-սիից և այլն։ Մարդասպանը Էրքյուլ Պուարոյին ամեն սպանությունից առաջ նամակ է ուղարկում, թե որտեղ և երբ պետք է տեղի ունենա հերթական հանցագործությունը

«Պարոն Էրքյուլ Պուարո։ Դուք թվում է հեռու չեք հանելուկներ գուշակելուց, որը ի զորու չէ մեր հիմարամիտ անգլիական ոստիկանությանը։ Տեսնենք, թե «Իմաստուն» Պուարո, այս անգամ ձեր խելքը կհերիքի։ Հնարավոր է, որ այս կաղինը ձեզ համար շատ պինդ կլինի։

Հետաքրքրվեք այս ամսվա 21-ի Անդովերով։
Ընդունեք և այլն։
Էյ-բի-սի»։
Առաջին նամակի տեսքտը

Պուարոն և ոստիկանությունն ամեն անգամ շատ ուշ են տեղ հասնում։ Մարդասպանը նամակները ստորագրում է ABC և իր ամեն զոհի դիակի կողքին դնում ABC Railway Guide տեղեկագիրքը։

Պուարոն և ոստիկանությունը փնտրտուքների մեջ են, մինչ հանցանշանները չեն հասցնում այն մտքին, որ սպանողը գուլպաների շրջիկ վաճառող է։ Դրանից հետո տեղի ունենում սպանություն, ըստ որի պետք է մահանար Դ տառով սկսվող անունով մարդ, սակայն զոհվում է այլ մարդ։ Դրանից հետո գուլպա վաճառող Ալեքսանդր Բոնապարտ Քասթը գալիս է ոստիկանության բաժին և հանձնվում։ Թվում էր, թե գործը փակվել է, սակայն Քասթը, ով մեղադրվում էր սպանությունների մեջ, հավաստիացնում է, որ առաջին անգամ է լսում Էրքյուլ Պուարոյի մասին և չի կարող բացատրություն տալ նամակների գոյության վերաբերյալ։ Քասթը տառապում է գլխացավերով, և նրա մոտ առաջանում է հիշողության մասնակի կորուստ։ Նա հասկանում է, որ չի հիշում սպանությունների ընթացքը, սակայն ենթադրում է, որ հենց ինքն է իրականացրել, քանի որ ամեն անգամ հայտնվում էր սպանության վայրին մոտ։ Այնուամենայնիվ ոստիկանությունը բացահայտում է, որ երկրորդ սպանության ժամանակ նա ալիբի ուներ՝ հյուրանոցի պահակներից մեկի հետ դոմինո էր խաղում։ Մեկ ուրիշ տեսանկյունից այդ ալիբին կարող էր կեղծ լինել, քանի որ կան Քասթի մեղադրանքի ապացույցներ։ Պուարոն սկզբում կասկածում է, սակայն հետո ապացուցում է, որ Քասթն անմեղ է, և գտնում է իրական մարդասպանին։

Պատմության առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիմնական առանձնահակտությունը համարվում է պատմելու փոփոխությունը։ Սկզբում այն պատմվում է առաջին դեմքից, իսկ ավելի կոնկրետ կապիտան Հասթինգսի անունից, այնուհետև երրորդ դեմքով։

  • ABC՝ սերիական մարդասպան, որի անունն անհայտ է
  • Ալեքսանդր Բոնապարտ Քասթ – գուլպաներ վաճառող և սպանությունների մեջ հիմնական կասկածյալը
  • Էրքյուլ Պուարո – մասնավոր քննիչ
  • Կապիտան Հասթինգս – Էրքյուլ Պուարոյի ընկերն ու գործընկերը
  • Ավագ տեսուչ Ջեփը – Սքոթլենդ-Յարդից
  • Ալիսա Աշեր – առաջին զոհը, փոքր խանութի տեր
  • Բեթի Բերնարդ – երկրորդ զոհը, երիտասարդ գրավիչ աղջիկ
  • Կարմայքլ Քլարկ – երրորդ զոհը, հարուստ տղամարդ
  • Ջորջ Էրսֆիլդ – չորրորդ զոհ, ուսուցիչ

Այլ կերպարներ և կասկածյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանց Աշեր – առաջին զոհի Ալիսա Ֆիերի ամուսինը
  • Մերի Դրոուեր – առաջին զոհի բարեկամուհին
  • Դոնալդ Ֆրեյզեր – երկրորդ զոհ Բեթի Բերնարդի խանդոտ ընկերը
  • Մեգան Բերնարդ – երկրորդ զոհի քույրը
  • Ֆրանկլին Քլարկ – երրորդ զոհի՝ Կարմայքլ Բերնարդի եղբայրը
  • Թորա Գրեյ – երրորդ զոհի գրավիչ քարտուղարուհին

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին վեպն էկրանավորվեց Մետրո-Գոլդուին-Մայերի կողմից։ Էրքյուլ Պուարոյի դերում հանդես եկավ ամերիկացի դերասան Թոնի Ռենդելը[2]։

1992 թվականին վեպի հիման վրա նկարահանվեց «Ագաթա Քրիստիի Պուարո» հեռոուստասերիալի էպիզոդներից մեկը, որտեղ Էրքյուլ Պուարոյի դերում էր Դևիդ Սուշեն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]